Ս․Հարության տոնը մեր ընտանիքում

Ս․Հարության տոնը կամ նույն ինքը Զատիկը իմ ամենասիրելի տոներից մեկն է, որովհետև համարում եմ, որ դա լիովին ընտանեկան տոն է։Զատիկը նշում ենք ամեն տարի,  ընտանիքի անդամների հետ։ Նշում ենք ինչպես բոլորը ընտանիքներում, մի քանի օր առաջ պատրաստվում ենք տոնին։Զատիկին նախորդող օրը գնում ենք եկեղեցի և մասնակցում ճրագալույցի պատարագին։Ճրագը բերելով տուն սկսում ենք զատկի պատրաստությունը ։Անկախ տարիքից տոնի  բոլորիս սիրելի հատվածը դա է լինում։Կիրակի օրը առավոտյան սկսում են պատրաստել ուտեստները՝ չամիչով փլավը,տապակած բանջարը,գաթան․․․։Իսկ երեկոյան հինգից հետո, ամբողջ ընտանիքով հավաքվում ենք սեղանի շուրջ։

Թողնել մեկնաբանություն