Ջ-Ճ-Չ

24.Ո՞ր շարքի բոլոր բառերում են գրվում ջ:
1)թրջել,զղջալ,գոճի,որջ
2)գաղջ,աճպարար,աջհամբույր,արջուկ
3)միջև,քուրջ,հորջորջել,շիճուկ
4)քաջք,զիջել,աջլիկ,աջիլ

25.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ճ
1)Տաճկահայաստան,բվեճ,կառչել,պարկուճ
2)գոճի,պաճուճանք,կոճկել,մարմաջ
3)գաճաճ,հարճ,վաչկատուն,քմահաճ
4)բաճկոն,խոճկոր,ճանճ,ճոճք

 

26.Ո՞ր շարքի բոլոր բառերում է գրվում ղ.
1)փղձկալ,տաղտկալի,դժոխք,փայծախ
2)դժխեմ,թուխս,ուխտատեղի,թուղթ
3)գաղտնիք,գաղթօջախ,մաղթանք,աղճատել
4)սանդուղք,հախճապակի,ցնցուղ,ողբ

Սեպտեմբերի 23:Գորիս Օր 3

IMG_8609
Առավոտյան, ինչպես միշտ, ուշ արթնացանք: Նախաճաշելուց հետո մեզ միացան Կոռնիձորի դպրոցի ուսուցիչներն ու սովորողները: Սովորողները, որոնք մեզ սպասում էին դպրոցի մոտ, ուղեկցեցին դպրոց, պատմեցին իրենց դպրոցի թե լավ և թե վատ կողմերի մասին:

IMG_8537

Միասնական պարերից ու երգերից հետո շրջեցինք գյուղում: Գյուղն ունի բավականին խնդիրներ ու նաև լավ կողմեր: Շատ էի ուզում լինել մի քիչ հեռու գտնվող գյուղում, որտեղ նախկինում թուրքեր էին ապրել: Բայց ծրագիրը շատ խիտ էր, դեռ պետք է գնայինք Տաթևի վանք, Սատանի կամուրջ, Զորաց քարեր և Շաքիի ջրվեժ:Ու տեղացիներին ցտեսություն ասելուց հետո, թողեցինք գյուղը ու շարժվեցինք դեպի Տաթև:

IMG_8587

IMG_8590IMG_8656

Այդքան գեղեցիկ տեսարան ու այդքան պատմություն մեկ տեղում դեռ երբեք չէի հանդիպել: Հրաշք բնություն էր: Հասանք Տաթևի վանքը, շատ հավանեցի ճարտարապետությունը: Ժամանակը քիչ էր: Հազիվ թողեցինք Տաթևը և ուղևորվեցինք Սատանի կամուրջ:Շատ-շատ հավանեցի Սատանի կամուրջը: Հաջորդ կանգառը Զորաց քարերն էինք:

Զորաց քարերը ունեին շատ հին ու շատ հետաքրքիր պատմություն, բայց դա այնքան էլ տպավորիչ չէր, ինչպես մյուս տեսածները:

Հաջորդ ու վերջին կանգառը Շաքիի ջրվեժն էր: Հասանք ու էն գեղեցկությունը, որը ես տեսել էի Տաթևում, Սատանի կամրջին, Հին Գորիսում, Խնձորեսկում, ինչ-որ պահ ամեն ինչ մոռացա ու հասկացա՝ եթե վերջին կանգառը չլիներ, ճամփորդությունը կիսատ կմնար: Շատ գեղեցիկ էր:

DSC02081

Հասկացա, թե Հայաստանի բնությունը ինչ գեղեցիկ է: Արդեն ժամը 5-ն էր, երբ շարժվեցինք Երևան: Երեկոյան ուշ հասանք տուն ու ճամփորդությունից տպավորված՝ քնեցի։ Առավոտյան արթնացա 12:00-ին․ ուզում էի հիշել, թե այսօր ուր ենք գնալու, հետո հասկացա, որ ես արդեն տանն եմ, ու ամեն ինչ ավարտվեց:
DSC02027
Տպավորիչ, ուսուցողական, հետաքրքիր ու անմոռանալի ճամփորդության համար շնորհակալություն ընկեր Վարդանին,տիկին Սիլվային, ընկեր Իրինային, Տիկին Սոֆյային: Ընկեր Վարդանի ընտանիքին մեզ կացարան տրամադրելու համար:Վարորդ ընկեր Արամին լավ ուղևորության ու շատ լավ երաժշտության համար, ու են սովորողներին, ում հետ անցկացրի էտ 3 լավ օրերը: Էնքան լավ օրեր էին, որ արդեն մտածում ենք նույն խմբով Արցախ գնալու մասին:

Սեպտմեբերի 22:Գորիս օր 2

IMG_8131
Նախորդ օրվա վատ ու լավ պահերը չմոռանալով՝ սկսեցինք երկրորդ օրը: Առավոտյան շուտ արթնացանք ու նախաճաշեցինք: Անցած օրվանից մի քիչ ուշքի եկանք, պատրաստվեցինք մեր նախագծի հաջորդ քայլերին․ պետք է գնանք Հին Գորիս, Ակսել Բակունցի տուն-թանգարան ու Խնձորեսկ: Առաջին կանգառը Գորիսի Զանգերն էին, որտեղից հիանալի տեսարան էր բացվում՝ Գորիսը լեռներ ու դաշտեր, շարք-շարք տներ։ Շատ գեղեցիկ էր:

IMG_8123

Հետո գնացինք հին Գորիս, ու ես շատ տպավորված եմ էնտեղի բնությամբ ու նաև մարդկանցով, որ պահել են այդ ամենը: Շատ տպավորրիչ էին քարանձավները, ու թե ինչպես էին գյուղացիները օգտագործում դրանք: Ոմանք գոմ էինք սարքել, կեսը խոտ պահելու համար, ոմանք ուղղակի դուռ էին դրել կամ պատերը վերակառուցել էին:

Հա, ի դեպ, քարանձավների մասին: Խնձորեսկում մի մարդ տեսանք, ով 3 տարի ապրել էր քարանձավում: Հին Գորիսից տպավորված գնացինք Բակունցի տուն-թանգարան: Տուն-թանգարանում, որտեղ ամենաշատը ուզում էի տեսնել, միրհավն էր: Տեսա այդ գեղեցիկ թռչուններին: Շրջեցինք թանգարանում, ամենից շատ տպավորվեցի Բակունցի սենյակից: Տուն-թանգարանում շրջելուց հետո գնացինք Բակունցի այգի, որտեղ էլ ընթերցեցինք նրա ստեղծագործություններից մի քանի հատվածներ: Իսկ վերջում մեզ մուսկատ տեսակի խաղող հյուրասիրեցին, շատ համեղ էր: Շարունակեցինք ճանապարհը:

Մեզ էր սպասում այդ օրվա վերջին կանգառը՝ Խնձորեսկը: Խնձորեսկ հասնելուն պես 400 աստիճան իջնելով հասանք այդքան սպասված ճոճվող կամրջին: Ճոճվող կամուրջն անցնելուց հետո ներքևում գտնվողն եկեղեցի, որը 6-րդ դարի կառույց է․ հիանալի ճարտարապետություն, շատ հավանեցի: Նաև այցելեցինք Մխիթար Սպարապետի գերեզմանին: Հասանք նույն 400 աստիճանին, սկսեցինք բարձրանալ, անձրև սկսվեց: Թրջված հասանք տուն:

thumbnailDSC01956

Երեկոյան ավելի հետաքրքիր անցավ, լույսերն անջատվեցին, իսկ մենք այնքան խոսելու բան ունեին, որ ամբողջ գիշեր չքնեցինք: Ամեն ինչ լավ էր: Միակ վատ բանը, որ վաղը վերադառնում ենք:
Շարունակելի…

Սեպտեմբերի 21-ը Իշխանասարում:Ես,Էլենը և Իշխանասարը

IMG_7824

Այնքան հետաքրքիր ու արկածներով լի օրեր էին, որ նույնիսկ չգիտեմ՝ որտեղից սկսեմ: Սեպտեմբերի 21, ՀՀ Անկախության օրը: Առավոտ շատ շուտ ուղևորվեցինք դեպի Սյունիքի մարզ, Գորիս: Երկար, հետաքրքիր ու գեղեցիկ ճանապարհից հետո հասանք Սյունիք: Անկախության տոնի առթիվ պետք է բարձունք հաղթահարեինք․մեր բարձունքը Իշխանասարն էր: Երբ հասանք, տեսանք մեր առջև փռված մի բարձր ու գեղեցիկ լեռ, հասկացանք, որ հենց դա էր Իշխանասարը: Սկսեցինք բարձունքի հաղթահարումը: Առաջին հայացքից այնքան էլ դժվար չէր բարձրանալը, ընդամենը 3550 մ: Սկսեցինք վերելքը, քիչ անց նկատեցինք, որ 23 հոգուց մնացել ենք 8-ը:

IMG_8006

Նայելով հետ՝ հասկացանք, որ իրոք դժվար էր: Շարունակեցինք բարձրանալ: Իշխանասար բարձրանալը շատ դժվար էր, իսկ աղջիկներից մնացել էինք միայն ես ու Էլենը: Մոտավորապես 2500 մետր բարձրանալուց հետո հասկացանք, որ ինչքան էլ մեզ տղաները օգնեն, միևնույն է, էլ չենք կարող: Որոշեցինք, որ ես ու Էլենը մի քիչ հանգստանալուց հետո կմիանանք փոքր խմբին
IMG_8013
Ընկեր Վարդանն ու տղաների մի խումբ բարձրացան, իսկ մենք մնացինք ներքևում: Այդքան հաճելի պահ երբեք չէինք ունեցել: Երբ նստեցինք, սկսեցինք դիտել շուրջներս, տեսանք դիմացը բացվող տեսարանը, հասկացանք, որ սրանից գեղեցիկ տեսարան ու այսքան հանգիստ միջավայր չէինք ունեցել․մենք էինք ու բնությունը: Հասկանում էինք, որ վերևում կա ավելի գեղեցիկ տեսարան, կա լիճ՝ Սև լիճը, բայց էլ հնարավոր չէր բարձրանալ: Ու հենց Իշխանասարում կատարվեց մեր երազանքը․ լռություն էր, ու մենք երաժշտություն էինք լսում: Դիմացներս խոշոր լեռներ էին, մյուս կողմում՝ կովեր ու ձիեր, իսկ հեռվում երևում էր Գորիսը: Շատ-շատ գեղեցիկ տեսարան էր: Դրանից ավելի հաճելի պահ ես կյանքում չէի ունեցել: Շատ կուզեմ, որ բոլորդ ունենաք այդ զգացողությունները, ինչ-որ ունեցանք մենք այդ պահերին: Ու ինչ-որ պահ չէինք էլ փոշմանել, որ չենք բարձրացել իրենց հետ մինչև գագաթ: Տեսնելով, որ արդեն մի քանի սովորող իջնում են գագաթից, սկսեցինք մենք էլ իջնել
IMG_7961

Իջնում էինք արագ ու լավ տրամադրությամբ, երգելով ու խոսելով: Իջանք ու իջանք, իսկ երբ հետ նայեցինք, մերոնք էլ չէին երևում։ Որոշեցինք շարունակել վայրէջքը, քանի որ տեսնում էինք մեր մեքենան ու ճանապարհը: Ամեն ինչ լավ էր, մենք կապի մեջ էինք նաև ներքևում գտնվող տիկին Սիլվայի հետ։ Այդպես, ես ու Էլենը երգելով ու խոսելով՝ իջնում էինք, աշխատում էինք այդ սպիտակ կետը՝ մեքենան, ու ճանապարհը աչքներիս տակ պահել, անգամ չէինք մտածում,որ հնարավոր է կորցնել ճանապարհը: Երկու սար էր ու շատ փոքր ճանապարհ, որն ավելի հարթ էր ու ոչ քարքարոտ, մենք էլ որոշեցինք հենց այդ ճանապարհով մի քիչ իջնել: Իջանք, նորից բարձրացանք մի քիչ վերև, տեսանք, որ այդ սպիտակ կետը, որը մեր կարծիքով ավտոբուսն էր, արդեն մնացել է երկու սար այն կողմ: Այդ ժամանակ հասկացանք, որ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան մենք էինք պատկերացնում: Սկսեցինք ճանապարհ գծել մեզ համար, մտածում էինք ավելի արագ ու հեշտ իջնելու մասին, քանի դեռ մութը չէր ընկել: Նայում էինք ամեն մի քարն ու թուփը, խոսում, թե ինչպես գնանք, վիճում էինք ու հաշտվում, բայց հասկանում էինք, որ այլ տարբերակ չկա․մենք սարում մենակ ենք, պետք է արագ հասնենք ներքև: Կրկին խոսեցինք տիկին Սիլվայի ու մյուս դասավանդողների հետ ու իմացանք, որ իրենք արդեն մեքենայով գալիս են մեր հետևից, փորձեցինք բացատրել մեր գտնվելու տեղը: Տեսնում էինք միայն ճանապարհը, որտեղից մեքենաներ էին անցնում, ու էլ ոչինչ: Ին-որ պահ իրոք շատ էի վախեցել, բայց դե, քանի որ Էլենը հետս էր ու ինչ-որ պահեր, նա էր ինձ ուժ տալիս՝ ասելով, որ հաստատ հասնելու ենք: Շարունակեցինք քայլել քարքարոտ ճանապարհով: Իրականում ամեն բան շատ վատ էր, դեռ վերևում մենք այնքան էլ չէինք պատկերացնում, թե ինչ կարող է լինել մեզ հետ: Ուղղակի քայլում էինք ու փորձում, ինչքան հնարավոր է, լավի մասին մտածել, բայց ինչ-որ պահ դա էլ հնարավոր չէր:

IMG_8000

Ունեինք շատ քիչ ջուր, մի քիչ ուտելիք: Էլենի հեռախոսը վաղուց անջատված էր, հույսը մնում էր իմ հեռախոսի 15% լիցքավորումը: Սկսեց անձրև գալ: Էլենը դեռ լավի մասին էր մտածում, իսկ ես արդեն հույսս կորցրել էի: Ամեն կերպ փորձում էի մտածել, որ կգտնենք ճիշտ ճանապարհը, բայց ինչ-որ տեղ չէի հավատում, որովհետև 2 ժամ անդադար քայլում էինք: Մի պահ կանգնեցինք, հագանք մեր ունեցած տաք շորերը, անձրևանոցները ու շարունակեցինք քայլել: Ճանապարհին ամեն բան սպասում էինք: Մի պահ այնպիսի ձայն լսեցինք, մտածեցինք, որ վայրի կենդանիներ են: Հետո տեսանք, որ ընդամենը լորերի մի խումբ էր թռչում ու շատ գեղեցիկ էր: Արևն արդեն մայր էր մտնում, ու ես սկսում էի ավելի շատ վախենալ: Ճանապարհի համարյա ամբողջ ընթացքում կապ ենք ունեցել ընկեր Իրինայի ու Տիկին Սիլվայի հետ: Անընդատ փորձում էինք մեր տեղը բացատրել: Անձրևը մի պահ դադարեց, ու սկսեց կարկուտ գալ: Մեր քայլերն ավելի արագացան: Նորից մտածում էինք՝ որ կողմով գնանք ու ինչ անենք: Երբ իմացանք, որ մեքենայով գալիս են մեր հետևից, մի քիչ հանգստացանք: Բայց, երբ իմացանք, որ մեր հետևից գալիս են տրակտորով,էտ սթրեսի ու ամեն ինչի մեջ, անկախ մեզնից, էնպես էինք ծիծաղում ու փորձում գտնել հերոսական դեղին գույնի այդ տրակտորը, որն անընդհատ գալիս էր մեր բացատրած տեղը,բայց մենք չէինք տեսնում: Ամբողջ ճանապարհին խոսում էինք, փորձում երգել, որպեսզի շատ չվախենանք: Անգամ, երբ ընկնում էինք, ծիծաղում էինք ու անցնում առաջ: Ամեն ինչ անում էինք, որպեսզի մի քիչ թեթև տանենք, Էլենի մոտ ստացվում էր, իսկ ինձ մոտ՝ ընդհանրապես, ես ամեն մի ձայնից վախենում էի, ու հիմա, երբ հիշում եմ, թե էդ ընթացքում Էլենն ինձ ինչքան օգնեց…

IMG_8014

Անգամ մի պահ հիշել էի «Հովազաձորի գերիները» գրքի մասին, երբ երեխաները կորում են, ու շատ նման պահեր ունեցանք: Նայեցինք դիմացներս ու տեսանք մի շինություն: Զանգեցինք մերոնց, տեղեկացրինք, որ շինություն ենք տեսել ու դիմացը կա մեքենա, տեսնում ենք փողոցը, ասացինք, որ կաշխատենք իջնել այդ շինության մոտ: Քարերից, փշերից, մասուրներից, միագույն խոտերից ու տարբեր միջատներից հետո ինչ-որ փոփոխություն տեսանք: Դիմացներս նայեցինք ու տեսանք, որ հասել ենք վարած հողի, որը մի հսկայական տարածություն էր: Առանց մտածելու սկսեցինք քայլել մի քանի հեկտար վարած հողի միջով:
IMG_7977

Ոտքերս ամբողջովին ջուր էին, համարյա մխրճվել էինք հողի մեջ ու հազիվ դուրս եկանք վարած հողատարածքից: Կրկին նայեցինք դիմացներս ու տեսանք, որ ավելի ենք մոտեցել այդ շինությանը: Դիմացներս կար մի հնձած հողատարածք, որը համեմատած անցած հողատարածքի, ավելի փոքր էր: Դրա միջով էլ անցանք, ու արդեն սկսվում էր կանաչ տարածք, մի քանի քանդված շինություններ կային: Քայլերն ավելի արագացրինք ու անընդհանտ զանգեր էինք ստանում: Չէինք հավատում, որ արդեն հասել ենք փողոց, նաև չէինք ուզում հետ նայել: Արդեն շատ մոտ էինք այդ շենքին, վրան մի պաստառ տեսանք, հետաքրքրությունից դրդված, բայց էլ ուժ չունենալով, ամեն կերպ փորձում էինք առաջ գնալ՝ տեսնելու, թե ինչ է գրված վրան: Տեսանք: Շենքի վրա մեծ տառերով գրված էր «Աին 911»։ Երբ տեղեկացրինք շենքի մասին, տրակտորիստն ասաց , որ 2 րոպեից գալիս են, ու ոչ մի տեղ չգնանք: Մի քիչ էլ առաջացանք․․․․ ու տեսանք: Տեսանք այն տրակտորը, որի մասին վերևում երազում էինք: Տրակտորը դատարկ փողոցով գալիս էր դեպի մեզ, մենք գիտեինք, որ նրանք մեզ տեսնում են, բայց տարօրինակ շարժումներ էինք անում: Չէինք հավատում, որ հասել ենք: Բարձրացանք: Տրակտորի մեջ էին տիկին Սիլվան ու ընկեր Իրինան: Առաջին մարդը, ում գրկեցի, ընկեր Իրինան էր: Մինչև հիմա հիշում եմ այդ պահը, թե ինչպես էին զգացմունքները խառնվել և ուրախությունից, որ հասել ենք, անկախ ամեն ինչից, լաց էինք լինում: Մինչև մեր ավտոբուսին հասնելը, տրակտորիստին այնքան շնորհակալություն հայտնեցինք․ շատ-շատ բարի մարդ էր: Հասանք ավտոբուսին: Թրջված ու մրսած ավտոբուսում մեզ դիմավորում էին տիկին Սոֆյան ու ընկեր Վարդանը ու մի խումբ սովորողներ, ում հետ պետք է շարունակեինք մեր հաջորդ 2 օրերը: Շնորհակալություն ընկեր Իրինային, տիկին Սիլվային, տրակտորիստին ու մեր սովորողներին, բոլոր-բոլորին, որ մեզ օգնեցին հաղթահարել բարձունքը: Շարունակելի…

Կոմիտասյան օրեր

komitas_8

  1. Ծանոթացիր«Կոմիտաս» կայքէջին,կարդա որոշ նյութեր, գրավոր և բանավոր ներկայացրու՝ ինչ նոր տեղեկություններ իմացար Կոմիտասի մասին:

Կարդացի Ավետիք Իսահակյանի հուշերը,ու շատ հավանեցի:Իսահակյանը շատ լավ էր ներկայացնում Կոմիտասին,ու լիովին համաձայն եմ այն ամենի հետ ,ինչ  գրում է Իսահակյանը:Կոմիտասը շատ մեծ դեր ունի հայկական երաժշտության պատմության մեջ:Նա ահռելի գործ է արել հայկական երաժշտության համար,ու ամենքս պետք է պահենք այն,ինչպես որ կարող ենք:Ավետիք Իսահակյանը պատմում է,որ Կոմիտասը շատ էր ուրախացել, երբ գտել էր <<Մոկած միրզա>>երգը ու մշակել էր այն:Ես այդ երգը մի անգամ լսել եմ ու մինչև հիմա շատ եմ տպավորված,որովհետև իրոք հրաշալի էր,մանավանդ Կոմիտասի կատարմամբ:
Նոր տեղեկությունը, որը ինձ շատ հետաքրքրեց ,դա երգի պատմությունն էր : Դեռ երկար ժամանակ է հարկավոր,որ կարողանանք յուրաքանչյուրս մեզ համար բացահայտենք Կոմիտասին:

Մոկած Միրզա
Աղբյուր

  1. Կարդա Կոմիտասի բանաստեղծությունները, ընտրիր և անգիր սովորիր քեզ հատկապես դուր եկած բանաստեղծություններից մեկը կամ մի քանիսը:
    Ճանապարհ
    Բարակ ուղին սողալով,
    Ոտի տակին դողալով,
    Ճամփի ծայրին բուսել է
    Կյանքի ծառը շողալով։
    Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
    Այս ճանապարհն Անհունի․․․
    Մարդու, բույսի, գազանի
    Եվ թևավոր թռչունի։
  2. Կոմիտասի մասին կարդա Ավ. Իսահակյանի,  Աղավնի Մեսրոպյանի հուշերը, լսիր նաև «Հուշեր Կոմիտասի մասին» ռադիոնյութը՝ ըստ այդմ ներկացնելով քո ճանաչած Կոմիտասին:

Ծանոթանալով երեք նյութերին էլ հասկացա,որ Կոմիտասը շատ յուրօրինակ տաղանդով էր օժտված ի ծնե:Օրինակ աշակերտուհիների հետ խոսելուց հասկացել էր,թե ով որ ձայն է:Կամ ,երբ էշին ասել էր, թե ճիշտ չես զռռում:Կոմիտասը ճանաչածս ամենատարօրինակ,բայց միևնույն ժամանակ ամենայուրահատուկ երաժիշտներից էր:
Ինչքան ժամանակ է անցնում միևնույն է,Կոմիտասը դեռ լիովին բացահայտված չէ:

4. Գրիր շարադրություն կոմիտասյան հետևյալ տողերը որպես վերնագիր ընտրելով՝ «Եվ իմ հոգին Հոգուդ ցողով շաղեցավ», «Հով-սեր», «Հոգիս թիթեռ», «Գարուն սեր»: Ցանկության դեպքում վերնագիրը կարող ես դու ընտրել:

Այս ճանապարհն Անհունի․․․
Մարդկային կյանքը մի երկար ճանապարհ է որը սկսում է մարդու ծնունդով և շարունակում է դեպի անվերջություն:Այդ ճանապարհին մարդը հանդիպում է խոչընդոտների,դժվարությունների:Որոշ մարդիկ հաղթահարում են այդ դժվարությունները,իսկ որոշներին են հուսահատվում են ու ընկճվում:Մանկության տարիներին մարդը ավելի անհոգ է ապրում:Պտանեկության ու երիտասարդության շրջանում մարդը փորձում է կայանալ,սովորել,աշխատել:Կյանքի երրորդ փուլում մարդը գնում է դեպի ծերութոյւն,ձեռք է բերում ավելի շատ փորձ,իմաստություն:Ցանկալի է,որ կյանքի երեք շրջանում էլ մարդը ապրի ուրախ ու երջանիկ:Մահով մարդու կյանքը չի ավարտվում ու մարդու հոգին գնում է դեպի անմահույթուն:

5. Քո ընտրությամբ վերլուծիր Կոմիտասի բանաստեղծություններից որևէ մեկը:
Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։

 Կոմիտասը այս բանաստեղծության մեջ նկարագորւմ է աշնանային օր:Թե ինչպես է սև ամպերը իջնում ու սարի վրա շարվում,բացվում է առավոտը իսկ օդը դեռ սառն է:Իսկ հետո ամպրոպի ու կայծակի նկարագրությունն էր,որը Կոմիտասը շատ պատկերավոր ձևով է արտահայտում:Արևը շողում է անձրևից հետ,իմ կարծիքով արևի քող ասելով Կոմիտասը նկատի ուներ ծիածանը:Թե ինչպես է անձրև գալիս արևը դուրս է գալիս:Շատ հետաքրքիր էր նկարագրում անձրևի տեսարանը:

Մարդը և նրա ապրելու միջավայրը

download
Իմ միջավայրում շատ են  բնության խնդիրները,ու իմ կարծիքով դրա հիմնական պատճառը հասարակությունն է:Հիմնական խնդիրները կանաչ տարածքների ոչ ճիշտ բաշխումն է :Անտառահատումները և ծառատունկերը հավասարակշռված չեն մեր միջավայրում:Աղբի խնդիրը նույնպես համաշխարային է:Այդ խնդրով նաև շրջապաված ենք մենք:Քաղաքում և քաղաքից դուրս շատ են աղբի խնդիրները:Իմ կարծիքով կառավարությունը կարող է զբաղվել այդ խնդրով,օրինակ աղպահանությունը ավելի շատ պետք է կազմակերպվի, մանավանդ քաղաքից դուրս:Նաև կարող են տուգանք սահմանել աղբամանից դուրս աղբ թափելու համար, ու այդպես ավելի քիչ կլինի աղբը:
Իմ միջավայրում կանաչ տարածքները քչացել են շինարարության պատճառով:Բայց դրան հակառակ աղբակույտերը քչացել են:

 

Ակսել Բակունց: Ալպիական մանուշակ

220px-Axel_Bakunts
Կաքավաբերդի գլխին տարին բոլոր ամպ է նստում, բերդի ատամնաձև պարիսպները կորչում են սպիտակ ամպերի մեջ, միայն սևին են անում բարձր բուրգերը։ Հեռվից ավերակներ չեն երևում և այնպես է թվում, թե բուրգերի գլխին հսկում կա:Կարծես թե վերևից մեկը ձայն է տալու քարփը բարձացողին:Կաքավաբերդի բարձունքի միակ ծաղիկը ալպիական մանուշակն է` ցողունը կաքավի ոտքի պես կարմիր, ծաղիկը ծիրանի գույն։Ալպիական մանուշակը շատ տարօրինակ տեղ է բուսնում քարերի մոտ պարիսպների տակ:Արևից քարերը տաքանում են, և երբ ամպերը ծածկում են քար ու պարիսպ, մանուշակը թեքվում է, գլուխը հենում քարին։ Լեռնային Հայաստանի պատկերներ՝ ավերակ բերդեր, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններ, օջախի առաջ չոքած կին, կորեկի արտում հոգնած հնձվոր, անմատչելի ժայռերում վազվզող երեխաներ:

alpiakan-manushak
Այդ լեռներ են այցելում մի հնագետ, մի նկարիչ և սրանց ուղեկիցը:
Հասնելով առաջին վրանին՝ արձակում են ձիերը և գնում հնձվորի տուն հյուր:
Նկարիչը տեսնում է հնձվորի կնոջը, որի գեղեցկությունը չի վրիպում նրա աչքից: Հեռավոր Կաքավաբերդում՝ կարիքի ու խավարի մեջ, աշխարհից կտրված՝սարերի վրա, ապրում է ալպիական մանուշակի նման գեղեցիկ կին: Ի դեպ՝ նկարիչը ինչ տեսնում էր արագ անցկացնում էր թղթի վրա ,նա նաև նկարեց կնոջը և մտաբերեց, որ նման մի կին է տեսել այստեղից շատ հեռու՝ ծովափին: Նկարիչն ու հնագետը թեյ են խմում և կոնսերվա ուտում:Ուտում են երկու տուփ կոնսերվա, որոնց տուփերը տալիս են երեխային:Իսկ վերջում, վրանից դուրս գալուց արծաթ ու մետաղադրամներ են տալիս երեխային:Նրանց գնալուց հետո տուն է գալիս հնձոր ամուսինը, երեխան վազում է հոր մոտ ու ցույց է տալիս կոնսերվայի տուփրը ու մետաղադրամները:Հայրը բարկանում է ու երեխային ու կոնսերվայի տուփերը գլորում,երեխան բարձրանում է ու վազում տուփերի հետևից: Հետո լացակումած մտնում է մոր փեշի հետևը:Հայրը էտ է կանչում երեխային,երեխան մոտենում է հորը ու պատմում ամեն ինչ,թե ինչպես նկարիչը սպիտակ թղթի վրա նկարեց մորը ու դրեց ծոցագրպանը:Հայրը այդ ամենից ավելի զայրացած ձեռքն է առնում մահակը, որն անասելի թափով իջեցնում է կնոջ թիկունքին: Մահակի ջարդված ծայրը թռնում է ծալքի վրա։ Կինը չի աղաղակում, այլ ցավից գալարվում է։ Նա ձեռքը թիկունքին է տանում, ապա դուրս է գալիս՝ վրանի դռանը անձայն հեկեկալու:
Կարդա՝այստեղ

Միրհավ: Ակսել Բակունց

download
Պատմվածքը առաջին անգամ չէի կարդում,բայց երկրորդ անգամ կարդալով ավելի շատ հավանեցի:Բակունցից այդքան էլ շատ ստեղծագործություններ չեմ կարդացել,կարդացել եմ միայն ՝<<Միրհավը>>,<<Ալպիական մանուշակը>>,<<Մթնաձորը>>,<<Սպիտակ ձին>>,ու շատ եմ հավանել,բոլորն էլ լավն էին ու յուրահատուկ:Այս պատմվածքում շատ հավանեցի,երբ հեղինակը նկարագում էր բնությունը ու ամեն ինչ ավելի պատկերավոր էր դառնում:Ընդհանրապես Ակսել Բակունցի գրելաոճը շատ եմ հավանում,նաև շատ տարբերվող գրելաձև ունի:Կարդալով պատմվածքը միանգամից մտովի տեղափոխվում ես Սյունաց աշխարհ:

Վերլուծություն

Դիլանն ու Սոնան մանկության ընկերներ էին, ովքեր սիրել էին իրար մանկության տարիներին, ապա Սոնայն ամուսնացել էր ուրիշի հետ: Այս ամուսնությունից հետո Սոնան ու Դիլանը մեկ անգամ հանդիպեցին:Դիանըհարցրեց, թե ինչպես է նրա հալը, իսկ Սոնան թոթվեց ուսերը:Դա նրանց վերջին հանդիպումն էր: Հանդիպումը բարբոքեց Դիլան դայուն, նա հիշում է Սոնային, իր անցյալ սերը ,թե ինչպես էին խուրձ կրում, միասին ձի նստում:  Հետո որսի տեսարան է, որտեղ Դիլան դային միրհավ է փորձում որսալ, երբ թվում է՝ թե հասել է նպատակին  գալիս է անտառապահը, բարկանում, որ Դիլան դային վերցրել է իր զարկած միրհավն ու մտրակով հարվածում նրան:Հաջորդ ամռանը Սոնան մահանում է,Դիլանն էլ է ամուսնանում,  ծերանում, բայց միշտ հիշում է Սոնային՝իր առաջին սիրուն:
Կարդա՝այստեղ

I’m going to Goris

Throughout its history, Goris has been known as Kores and Gorayk. However, there are several explanations for the origin of the name. It is supposed that the name Goris is derived from the Indo-European prelanguage words “gor” (rock), “es” (to be), i.e. Goris/Kores meaning a rocky place. There was a dwelling in the ancient times in the same area of the town.The name Goris had many variants including: Goristsa, Kores, Gores, Gorayk, Goru, and Geryusy.

1024px-2014_Prowincja_Sjunik,_Goris,_Widok_na_Stary_Goris_(Kores)_(11)
The area of Goris has been settled since the Stone Age. Goris was first mentioned in the history by the Urartian period. King Rusa I of Urartu who reigned between 735 and 713 BC, left a cuneiform, where he mentioned that among the 23 countries conquered by him, Goristsa country was one of them. The scientists suppose that it is the same Goris.During the Middle Ages, the town-settlement was situated in the eastern part of the present Goris, on the left bank of Goris river. It was called Kores and coincided with one of the villages of Goru and Gorayk mentioned by Stephen Orbelian in his 13th-century work History of Syunik Province.

800px-456_La_ville_de_Goris_Autre_vue
The stone-pyramids of Old Kores located to the east of the modern town, is one of the most attractive sites in Goris.The basilica has been renovated during the 16th century. However it was closed during the Soviet period until its major renovation in 2010. Finally, it was reopened for the public in October 2013.Goris is a prominent cultural centre in Syunik. It has cultural palace, a public library and a dram theatre.The archaeological museum of Goris opened in 1948 is dedicated to the rich history of the Syunik region. The house-museum of Axel Bakunts is operating in the town since 1970, while the Goris art gallery is operating since 2001. Other museums in the town include the geological museum of Goris.Goris has a rich heritage in the music of Armenia and is a major centre for traditional music instruments. It is the birthplace of famous musician Gusan Ashot.

I didn’t know much about Goris.After that I will go to Goris.