Ֆլեշմոբ

Comment on the following statement. A student cannot study effectively without a computer. What is your opinion? Do you agree with this statement? Write 100–150 words. Use the following plan: make an introduction (state the problem); express your personal opinion and give 2–3 reasons for your opinion; express an opposing opinion and give 1–2 reasons for this opposing opinion; explain why you don’t agree with the opposing opinion; make a conclusion restating your position․

In my opinion, the computer is more efficient.Books have very limited information.The student needs to know more about the Internet if he wants to know more․You get more information when you’re learning a computer․

Պապ թագավոր

Պապ թագավորը 17 տարեկանից հաջորդել է հորը՝ Արշակ Բ-ին: Մայրը եղել է Սյունյաց Անդոկ իշխանի դուստրը՝Փառանձեմ թագուհին։Պապը գահին հաստատվել է Հռոմեական կայսրության հովանավորությամբ։ համագործակցելով Մուշեղ Մամիկոնյանի հետ՝ 371 թվականին Ձիրավի ճակատամարտում պարտության են մատնել պարսկական զորքերին, ինչի շնորհիվ դարձել է հայոց թագավոր(371-374)։ Այս հաղթանակով Պապն  ամրապնդել է իր իշխանությունը և հաջորդ  տարիներին զբաղվել երկրի ներքին խնդիրներով. վերամիավորել է Հայաստանից անջատված ծայրագավառները, ապա սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ հայկական զորքերն ազատագրել են Արշակ Բ-ի օրոք Հայաստանից խլված տարածքները, որից հետո Պապն ընդունել է Շապուհ II-ի բարեկամության առաջարկը: Շապուհը ճանաչել է Պապի իշխանությունը, և Հայաստանն առժամանակ զերծ է մնացել Սասանյան տերության ավերակություններից: Պապն ստեղծել է մեծաքանակ  մարտունակ բանակ որի թիվը հասել է 90հզ․: Պապն անդրադարձել է նաև Հայ եկեղեցու  բարեփոխմանը կրճատել է վանականների թիվը, նրանց մի մասին պարտադրել է զինվորական ծառայություն, փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը: Ներսես Ա Պարթև կաթողիկոսի մահից հետո, Պապը, Շահակ Ա Մանազկերտցուն արգելելով Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելու գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել տալով,փաստորեն,դրել է Հայ Առաքելական Եկեղեցու անկախացման և ազգայնացման հիմքը։
Նախարարների որոշ շրջանում ևս Պապի նկատմամբ դժգոհություններ են սկսում առաջանալ արտաքին քաղաքականության հարցերում։ Պապը այն գահակալներից չէր, որ խաղալիք լիներ հռոմեացիների ձեռքին։ Նա արտաքին քաղաքականության ասպարեզում, հատկապես իր գահակալության վերջին տարիներին, աշխատել է միանգամայն ինքնուրույն լինել։ Փավստոսի մոտ ականարկներ կան այն մասին, որ Պապը փորձել է նույնիսկ բանակցությունների մեջ մտնել Շապուհի հետ։ Պապն աշխատել է նաև երկրից դուրս հանել հռոմեական կայազորը, որոնց հրամանատար Տերենտիոսը ամեն կերպ միջամտում էր երկրի ներքին կյանքին։
Պապի ինքնուրույն քաղաքականությունն առաջ է բերել հատկապես Հռոմի դժգոհությունը։ Հայաստանում հռոմեական զորքերի հրամանատար Տերենտիոսը Պապին ամբաստանել է պարսից արքա Շապուհ II–ի հետ գաղտնի կապ պահպանելու մեջ։ Վաղեսը, խորհրդակցության պատրվակով, Պապին հրավիրել է Տարսոն և հսկողության տակ առել, սակայն վերջինս իր 300-անոց թիկնազորով ճեղքել է շրջապատումը և, խուսափելով հետապնդող հռոմեական զինվորական ուժից, վերադարձել հայրենիք։ Տերենտիոսին փոխարինած Տրայանոսը կարողացել է շահել Պապի վստահությունը, նրան հրավիրել է խնջույքի և դավադրաբար սպանել։Նա մահացել է 374թ. ։

 

Պապը գահակալել է 371-374թ և հայոց պատմության մեջ Պապ թագավորի շնորհիվ շատ բարեփոխումներ են կատարվել։Մեծ ու կարևոր փոփոխություն է արել հայոց եկեղեցիներում,Պապը  կրճատել է վանականների թիվը, նրանց մի մասին պարտադրել է զինվորական ծառայություն, փակել է կուսանոցները, աղքատանոցները, եկեղեցական հողերի զգալի մասը միացրել է արքունականին և վերացրել բնակչությունից գանձվող տասանորդն ու պսակի հարկը: Այդ քայլով թագավորը խթանեց որպեսզի պետությունը զարգանա։Օրինակ պսակի հարկը հանելով, միայն հարուստ թագավորների որդիներ ու դստրերը չեն ամուսնանա նաև կամուսնանա աղքատ մարդիկ ու կունենան իրենց հաջորդող սերունդներ։Վանականները այլևս անօգուտ չեն ծառայի եկեղեցուն, հայրենիքի համար ավելի լավ գործ կանեն ծառայելով հայոց բանակում։Մեծ ձեռբերում էր նաև Արշակ Բ-ի օրոք Հայաստանից խլված տարածքների վերադարձնելը։
Պապը նաև հիմքն է դրել Հայ եկեղեցու անկախացմանը, թույլ չտալով Շահակ Ա Մանազկերտցուն Արևելահռոմեական կայսրության Կեսարիա քաղաքի մետրոպոլիտի մոտ օծվելուն։Այլ հրամայել է գնալ և Մեծ Հայքում հայոց եպիսկոպոսների կողմից Հայոց կաթողիկոսին օծել։Պապ թագավորը խելացի քաղաքական գործիչ է եղել,կատարել է ճիշտ ու ազգին օգտակար բարեփոխումներ։

Աղբյուրներ որոնցից օգտվել եմ ՝Հայկական Հանրագիտարան,Վիքիպեդիա,նաև օգտվել եմ հայոց պատմության 10-րդ դասագրքից։

Քրդեր

Քրդերի մայրենի լեզուն համարվում է քրդերենը։ Այժմ նրանց թիվը աշխարհում կազմում է ավելի քան 38.000.000։ Բնակվում է գլխավորապես Թուրքիայում (20.5 մլն.), Իրանում (6.8 մլն.), Իրաքում (6.2 մլն.), Սիրիայում (3.0 մլն.) և մի քանի այլ երկրներում։Ըստ ուսումնասիրությունների քրդերի նախահայրենիքը եղել է Իրանի Պարսք (Ֆարս) նահանգի հյուսիսային շրջանը։ Արաբական խալիֆայության կազմավորումից հետո քրդական ցեղերը թափանցել են Հյուսիսային Միջագետք և ընդունել իսլամ, իսկ սելջուկյան թուրքերի տիրապետության ժամանակաշրջանում հաստատվել Հայաստանի հարավային նահանգների որոշ գավառներում։ Քրդերն առաջին անգամ հիշատակվում են XII դարի գրավոր աղբյուրներում՝ որպես վկայակոչուն ու խաշնարած ցեղեր։ Քրդերը բաժանվում են երկու հիմնական մասի՝ հյուսիսային քրդեր կամ քուրմանջներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Սիրիա, Իրանի և Իրաքի որոշ շրջաններ) և հարավային քրդեր կամ սորաններ (Իրաք և Իրան), որոնք միմյանցից տարբերվում են ազգագրական, մարդաբանական և լեզվական մի շարք հատկանիշներով։Դավանանքով՝ սուննի, մասամբ շիա մուսուլմաններ են, մասամբ էլ պատկանում են եզդիների, ալիիլահի աղանդներին։

Մայիսյան 14-րդ հավաք

instasize_180930205151
<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում տեղի է ունենում ամենամյա մայիսյան հավաքը, որը ամփոփում է ամբողջ տարին։Ներկայացնում եմ փաթեթ, որտեղ հավաքված են մինչ այս կատարած ձայնագրություններ և գրական ստեղծագործությունների վերլուծություններ։
Գրականության բաժին
Հայոց լեզվի վարժություններ
Գրական ստեղծագործությունների վերլուծություններ
Օսկար Ուայլդ «Դորիան Գրեյի դիմանկարը»
Վարդգես Պետրոսյան  «Դեղատուն Անի»
Վարդգես Պետրոսյան «Ապրած չապրած տարիներ»
Ջերոմ Դեյվիդ Սելինջեր «Փրկիչը տարեկանի արտում» 
Էռնեստ Հեմինգուեյ « Դեղձանիկը ՝ նվեր» 
Չարլի Չապլինի նամակ դստերը
Պաուլո Կոելիո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիներով ծերունին » 
Վիլյամ Սարոյան «Բան ունեմ ասելու» 
Վիլյամ Սարոյան «Ծննդյան տոներից երեք օր հետո » 
Պաուլո Կոելիո «Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին» 
Տիգրան Գրիգորյան «Քո սրտի առաջ» 
Օ Հենրի «Մոգերի ընծաները»
Պաուլո Կոելիո «Ամանորյա հեքիաթ»
Փիրըլ Ս.Բաք «Սուրբ ծննդի օրվա առավոտյան»
Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»
Ակսել Բակունց «Միրհավը»
Ակսել Բակունց «Ալպիական մանուշակ» 
Վիկտոր Համբարձումյան «Մեր ամենամեծ գանձը՝ մայրենի լեզուն»
Վիլյամ Սարոյան «Գրողի խոստովանություն»
Համակարգում եմ նաև Երգ երգոց երկարաժամկետ նախագիծը։Ներկայացնում եմ ամբողջ տարվա հաշվետվությունը՝
Արևմտահայերեն ընթերցումներ
Գրիգոր Զոհրապ: Համկերպություն
Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Վրացական պոեզիա
Դատավորի կիրակի
Միջինք
Էմալե Պրոֆիլը ձեր
Բաբա Թահեր. Քառյակներ
Ռաֆայել Ալբերտի: Իսպանալեզու պոեզիա
Պեդրո Սալինաս: Իսպանալեզու պոեզիա
Դամասո Ալոնսո:Իսպանալեզու պոեզիա
Ուսումնական ժամերգություն
Մկրտություն 2
Սուրբ Սարգիս
Հայկական ծիսական ամանոր
Վահագն Դավթյան «Խոսք նոր տարուն»
Ճապոնական հոքքուի մասին
Ակսել Բակունց “Միրահավ”-ից հատված

 

Աշոտ Բ Երկաթ 

Աշոտ_Բ
Աշոտ Բ Երկաթ (881-884 – 929), Հայոց թագավոր 914 թվականից։ Հաջորդել է հորը՝ Սմբատ Ա Բագրատունուն։ Աշոտ Բ–ի գահակալության սկզբում Հայաստանն ապրում էր ծանր իրավիճակ։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայիզորքը ներխուժել էր Հայաստան և սպառնում էր վերացնել երկրի անկախությունը։ Հայ ժողովուրդը ոտքի ելավ հայրենիքը պաշտպանելու համար։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910 թվականին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր եղերական մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրեց Հայաստանի մի շարք մասեր։

Շարունակել կարդալ

Միջնադարյան Չինաստանում կատարված կարևոր գյուտերը

Չինաստանում կատարվեցին մի շարք գյուտեր, որոնք առաջինն էին մարդկության պատմության մեջ։ Դրանցից ամենակարևորը տպագրության գյուտն էր որը եղավ 8-րդ դարում։ Հիերոգլիֆները փորագրում էին տախտակի վրա, ապա թանաք էին քսում և մի թերթ թուղթ դնում տպագրելու համար։ Այս եղանակով նրանք 21 տարվա ընթացքում տպագրեցին կոնֆուցիական փիլիսոփաների 130 հատոր աշխատություններ։ Չինաստանում կատարված նշանավոր գյուտերից էին կողմնացույցը, լուցկին, հեծանիվի շարժական շղթան։ Չինացիների կատարած մյուս կարևոր նվաճումը վառոդի գյուտն էր, որի հիման վրա 1288 թվականին հնարեցին թնդանոթը։Մանջուրական տիրապետության և եվրոպական գաղութային համակարգի հաստատումից հետո չինական մշակույթը սկսեց անկում ապրել։

Խորխե Բուկայ «Իսկական սեր»

J.Bukay
Մարդիկ շատ տարբեր են։Ոմանք միշտ ասում են, որ քեզ սիրում են ու չեն հետաքրքրվում, թե ինչպես ես, ինչպես են քո գործերը և այլն ուրեմն դա անկեղծ սեր չէ։Իսկ մարդիկ կան ումից ընդհանրապես չես սպասում, որ հնարավոր է սիրեն քեզ։Բայց նրանք ավելի շատ են հետաքրքրվում քեզանով, քո գործերով դա է անկեղծ սերը։<<Իսկական սերը քո բարեկեցության կարևորությունն է ինչ-որ մեկի  համար:>>Համաձայն եմ այս մտքի հետ,որ ով ավելի շատ է անհանգաստանում քեզ համար ավելի անկեղծ է սիրում քեզ։
Ամբողջական ստեղծագործություն

Խորխե Բուկայ «Սիրել բաց աչքերով»

Без названия
Ստեղծագործությունից հասկացա, որ աշխարհում կան անփոխարինելի բաներ։Ինչպես տերը չփոխելով ամենասիրելի կուժը, որը նույնիսկ իր եկամուտի կեսն էր տալիս, երբ ճաքեց,բայց տերը չփոխեց այն և փորձեց ավելի արդյունավետ գործում օգտգործել։ Երբեմն մենք այնքան սիրված ենք լինում, որ չուզելով կորցնել մեզ համար թանկ մարդու, մենք ներողություն ենք խնդրում ցանկացած պատճառով, բայց իրականում չգիտակցելով, որ մեզ համար թանկ մարդն էլ մեզ անշահախնդիր է սիրում և հարգում, ոչինչ չի ակնկալում:
Ամբողջական ստեղծագործություն