Հանդիպում Տիգրան Գրիգորյանի հետ

tigran-gri
Կրթահամալիրի հյուրն էր 2011-2012 ուս. տարվա  շրջանավարտ Տիգրան 
Գրիգորյանը:Այս տարի ավարտել է ԵՊՀ-ի արվեստագիտության բակալավրը:Հասցրել է նաև ծառայել բանակում:  Կարդացել էի նրա  <<Քո սրտի առաջ>>ստեղծագործությունը ու շատ էի հավանել։Այդ պատճառով շատ էի սպասել հանդիպմանը։Հանդիպեցինք,խոսեցին  կյանքից, կրթությունից ,մարդու ինքնությունից մի խոսքով ամեն ինչից։ Տիգրանը իր խոսքում հաճախ էր կրկնում <<Երեխեք կարդացեք,ինչքան կարող եք,դրանից վնաս չկա>>։Նա մեզ սովորեցրեց,թե ինչպես գրենք ու շարադրենք մեր մտքերը , ու թե ինչ նոր գրքեր կարդանք։Իրոք շատ օգտակար խորհուրդներ տվեց։Շատ-շատ եմ տպավորվել հանդիպումով,ու էդ 45 րոպեյի ընթացքում էնքան բան սովորեցի :Կուզեի որ նախագիծը շարունակական լիներ ու ավելի շատ մարդիկ կարդաին նրա ստեղծագործությունները:Հա,ի դեպ Տիգրանը արժանացել է մրցանակի <<Գրանիշ>> գրական կայքի 2018 մրցանակաբաշխությանը:Էնպես որ շնորհավորում ենք:)
48994203_450623035469559_4588281882638024704_n

Ոսկե հատում

Ոսկե հատում, հարմոնիկ մասնահատում, համաչափական համակարգ, ուր ցանկացած մեծության հատվածը մասնահատվում է երկու այնպիսի  մասերի, որոնցից մեծի հարաբերությունը փոքրին հավասար է ամբողջ  հատվածի հարաբերությանը մեծին:Այսպիսով, ոսկե հատումը միջին համեմատականն է ամբողջ հատվածի և մեծ մասի, այստեղից՝ հատվածի մասնահատումը արտաքին և միջին համեմատությամբ։

Ոսկե հատման երկրաչափական կառուցումը իրականացվում է 1։2 հարաբերությամբ էջերով ուղղանկյուն եռանկյան միջոցով (տես շարժանկարը՝ այստեղ с կետում հատվածը մասնահատվում է ոսկե հատման հարաբերությամբ)։ Գործնականում կիրառվում է մոտավոր ոսկե հատումը՝ արտահայտված 2/3, 3/5, 5/8, 8/13….. կոտորակներով, որտեղ 2, 3, 5, 8, 13 են ֆիբոնաչիի թվերն են (յուրաքանչյուր անդամը՝ սկսած երրորդից, հավասար է նախորդ երկուսի գումարին)։ Ճարտարապետական համաչափություններում ոսկե հատման կիրառման մեթոդում էական լրացում է կատարել Ի․ Վ․ Ժոլտովսին սահմանել է մեկ այլ ածանցյալ հարաբերություն՝ այն անվանելով «ոսկե հատման ֆունկցիա»։
Ոսկե հատման սկզբունքները և նրանցից ածանցված համաչափական հարաբերությունները հիմք են ծառայել համաշխարհային արվեստի բազմաթիվ ստեղծագործությունների կոմպոզիցիոն կառուցման համար։ Ոսկե հատման, հատկապես Ֆիբոնաչիի շարքի հարաբերությունները մեծապես կիրառվել են հայկական միջնադարյան ճարտարապետական ստեղծագործություններում ։Ոսկե հատման հարաբերությունը հայտնի է եղել դեռևս հնուց։ Նրա բնորոշումը տրված է Պլատոնի «Տիմեոս» տրամախոսության մեջ։ Հավանաբար այս խնդիրը լուծվել է դեռևս Պյութագորասյան դպրոցում։ Էվկլիդեսի «Սկզբունքների» երկրորդ գրքում տրվում է ոսկե հատման հարաբերության երկրաչափական կառուցումը։ «Ոսկե հատում» տերմինը սահմանել է Լեոնարդո դա Վինչին։

Խառնվածքներ

Խառնվածքը շատ թե քիչ կայուն տիպոլոգիական հատկանիշների ամբողջություն է, որը բնութագրում է անհատի հոգեկան գործընթացների և վարքի դինամիկ առանձնահատկությունները, դրանց ուժը, առաջացման, ընթացքի և դադարի արագությունը, ինչպես նաև ազդում են կենսագործունեության հուզական և էներգետիկ տոնուսի վրա։Խառնվածքը հիմնականում պայմանավորված է մարդու բնածին, ժառանգական հատկություններով և համեմատաբար կայուն է, սակայն կարող է մարդու օնտոգենեզի ընթացքում կրել որոշակի փոփոխություններ՝ դաստիարակության և շրջակա միջավայրի ազդեցության շնորհիվ, գոյություն ունեն նաև խառնվածքի տարիքային փոփոխություններ։ Սակայն այդ փոփոխությունները կատարվում են շատ դանդաղ, միայն սահմանափակ սահմաններում և չեն վերաբերում նյարդային գործունեության ընդհանուր տիպին, այդ իսկ պատճառով դրանք հաճախ անտեսվում են, և խառնվածքի ձևավորման հարցում առաջնահերթությունը տրվում է ժառանգական գործոնին։ Խառնվածքը պայմանավորում է մարդու գործունեության ձևական առանձնահատկությունները և ուղղակիորեն չի ազդում դրա իմաստային պարունակության վրա։ Ինչպես նշում է Ստրելյաուն այն ցույց է տալիս, թե «ինչպես» է ընթանում այս կամ այն գործընթացը, և այդ ձևական հատկանիշները, որոնք պայմանավորված են խառնվածքով, չեն փոփոխվում և նույնական են ցանկացած տիպի գործունեության համար[1]:

Տարեմուտի խոհեր

globe treeԷլի ու էլի նոր տարի:Երբ հետ ես նայում հասկանում էս,որ այս տարին շատ շուտ անցավ:2018թ մտածում էի ուսմանս մասին,որ ավելի լավ սովորեմ:Ունեի երազանքներ ու \\դրանցից ավելի շատ նպատակներ:Նաև մտածում էի մանագիտություն ընտրելու մասին:Մտածում էի 10-րդ դասարանի մասին,թե ինչ նոր ընկերներ կունենամ ու թե հներից ինչպես կբաժանվեմ:Ու եղավ այն ինչ եղավ:Անցավ մի տարի էլ:Այս տարվանից շատ եմ տպավորվել: Հեղափոխությունից,թե մի մարդը ինչպես կարող է ժողովրդին ոտիք հանել:Նաև շատ լավ եմ հիշում ճամփորդություններս ,սարում կորելս:Նպատակներին հասնել ու էլի շատ ձեռքբերումներ ունենալ այս տարի:Իսկ հաջորդ տարվա համար կուզեմ , ավելի լուրջ նպատակներ:Կուզեմ,որ շատ ճամփորդեմ,ինչպես ամեն տարի այս տարի ևս կուզեմ ավելի լավ սովորեմ,կուզեմ վերջնական կողմնորոշվեմ մասնագիտության հարցում ու լիքը-լիքը երազանքներ ունեմ:Ու որ ամենակարևորն է կուզեմ ,որ բոլորը միշտ ժպտան:Ահա , թե ինչ սպասելիքներ ունեմ այս տարվանից:

 

Ձմեռային ընթերցումներ

Չարլի Չապլինի նամակը դստերը

Սարոյան «Բան ունեմ ասելու»

Սարոյան «Ծննդյան տոներից երեք օր հետո»

Պաուլո Կոելո «Ամանորյա հեքիաթ»

Պաուլո Կոելիո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին»

Պաուլո Կոելիո «Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»

Օ Հենրի «Մոգերի ընծաները»

Փիրըլ Բաք  «Սուրբ Ծնունդի օրվա առավոտյան»

Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»

Պաուլո Կոելիո «Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին»

download (2)
Կար մի աղջիկ, որը հիանալի սրինգ էր նվագում։ Նա նվագում էր իր սրտից,դրանով էլ յուրահատուկ էր:Նա նվագում էր օվկիանոսի խորության,երկնքի մաքրության, մարդկային զգացմունքների ու ցանկությունների մասին։Մի օր աղջիկը սկսեց լսել մարդկանց։ Մարդիկ նրան ասացին, որ  աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին աղջիկն է այն ընկալում, նա սկսեց հավատալ մարդկանց։ Աղջիկը մարդկանց լսեց, բայց երբ սկսեց սրինգ նվագել` սրինգը արդեն ձայն չէր հանում։

Շարունակել կարդալ

Վիլյամ Սարոյան «Ծննդյան տոներից երեք օր հետո»

william-saroyan-1
Մի տղա կար ՝ Դոնալդ Իֆոն,նա ուներ նաև քույր ՝Ալիսը:Քույրը իրեն վատ էր զգում ու նա հոր հետ գնացել էր որպեսզի քրոջ համար դեղահաբեր գնեն:Խնութի դիմաց հայրը Դոնալդին ասել էր,որ կանգնի էդտեղ մինչև նա կվերադառնա:

Շարունակել կարդալ

Վիլյամ Սարոյան «Բան ունեմ ասելու»

download (1)
Այս պիեսի իմաստը այն է, որ լավ է տալը քան վերցնելը: Օրինակ Նոր տարուն փորձիր դու լինես Ձմեռ պապ մյուսների համար: Անպայման չէ, որ քո նվերը նյութական լինի, որովհետև կարող է դու հնարավորություն չունես դրանք գնելու:

Շարունակել կարդալ