Սեպտեմբերի 21

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս սեպտեմբերի 21-ին անկախության տոնի առթիվ բարձունք պետք է հաղթահարեինք:Այս անգամ բարձրացանք Ծաղկունյաց լեռնաշղթայի ` Թեղենիս գագաթը, որը 2851 մետր է: Բարձունքը մենակ չէինք հաղաթահարում, մեզ հետ էին նաև Եղիպատրուշ գյուղի 10-11-րդ դասարանի սովորողները : Արատեսյան հնգօրյա  ճամփորդությունից այնքան էին տպավորված, և այնքան ընկերներ էինք ձեռք բերել, որ չուզեցին բարձունքը միայնակ հաղթահարել, ու մեզ միացան մեր ընկերներից մի քանիսը` Աշտարակից և Ապարանից:

 


Բարձունքը հաղթահարելը շատ ջանք խլեց, բայցայնտեղից բացված գեղեցիկ տեսարանների համար արժեր բարձրանալ: Երբ հասանք գագաթին, մառախլապատ լինելու պատճառով չկարողացանք շատ բան տեսնել, բայց, չնայած եղանակին, երևացին Սևանա լիճը, Ծաղկաձորը…

 


Չնայած հոգնածությանս`չեմ փոշմանել, որ հաղթահարել եմ այդ բարձունքը, քանի որ այդ ընթացքում, բացի գիտելիքներից ու լավ ընկերներից, ունեցանք այնպիսի պահեր ու հիշողություններ, որոնք երբեք չեմ մոռանա:

Հայ-Թուրքական հարաբերության մասին

Վերջին տարիներին վերաբերմունքս փոխվել է հայ-թուրքական հարաբերության վերաբերյալ: Երբ իմացա ու սկսեցի հետաքրքրվել թուրքերեն լեզվով, իրենց մշակույթով ու դասագրքից դուրս մի երկու բան ավել իմացա իրենց մասին, հասկացա, որ պետք չէ այդքան վատ վերաբերվել նրանց: Ես թուրքերին վերաբերվում եմ որպես ազգ, հարևան, ու կարծում եմ, որ իրենց քաղաքակրթությունից մենք շատ բաներ ունենք սովորելու: Ինչպես նաև նրանք հաստատ ունեն հայերից սովորելու բաներ: Իհարկե, ցանկացած պետություն, ունենալով լավ կողմերը, նաև ունի վատերը: Դե, ինչպես Հայաստանում, այդպես էլ Թուրքիայում կարծում եմ կլինեն հասակաության այնպիսի խմբեր, ովքեր միշտ վատն են խոսում հարևան երկրի մասին ու ծայրահեղական են: Սակայն մտավորականությունը միշտ էլ դրական է վերաբերում, անգամ դեմ չէ ցեղասպանության ճանաչմանը: Ուստի ես կարծում եմ, որ երբ հարևան երկիրը պատրաստ կլինի կարգավորել այդ մեծ հարցն` ընդունելով իր կատարած մեծագույն սխալը, մենք էլ կարող ենք նրանց այլևս չդատել իրենց պապերի կատարած սխալների համար և դուրս գալ զոհի կերպարից:Հայ-Թուրքական հարաբերության մասին

Անկախության վերաբերյալ իմ պատկերացումները

31136625_2077817612245771_1425320669960208384_n-770x510
Իմ կարծիքով երկիրը այն ժամանակ կլինի լիովին անկախ, երբ այլ երկրներից կախվածություն չունենա: Բայց քանի որ մենք փոքր երկիր ենք, չենք կարող կախվածություն չունենալ ինչ-որ երկրից, դա հասկանալի է:
Կարծում եմ` երկիրը անկախ կլինի, երբ ժողովրդի մեծամասնությունն էլ այդպես մտածի` անկախ: Այսինքն` քաղաքացին պետք է գիտակցի, որ ինքն ազատ է ոչ միայն ֆիզիկապես, այլև հոգեպես: Միաժամանակ երկիրը պետք է քաղաքացուն ազատություն և լայն հնարավորություններ պարգևի: Օրինակ` երթուղայիններ բարձրանալով` ՀՀ քաղաքացիները դժվար թե լավ կամ դրական զգացումներ ունենան, խցանումներում դժվար թե լավ տրամադրություն ունենան և այլն: եվ այս համագործակցության արդյունքում է, որ կայանում է իրական անկախ երկիրը` ազատ և անկապ քաղաքացիներով:

Սեպտեմբերի 16-20

Առաջադրանք 1. Պատրաստե՛ք նյութ՝ «Պետության տարածքի կառուցվածքը և հատկանիշները» թեմայով.

Պետություն, որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը։ Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի ներքո : Պետության տարածքային կազմակերպումն այն է , երբ պետության տարածքը բաժանվում է տարբեր կարգավիճակ ունեցող մասերի: Տարածքային կազմակերպման նպատակը պետական գործունեության ընթացքում երկրի ներքին տարածքային առանձնահատկությունները մանամասն հաշվի առնելն է, հասարակական կյանքը կազմակերպելու և կառավարելու համար: Տարածքային միավորը կապող օղակ է հանդիսանում բնակավայրերի և կենտրոնական պետական իշխանության միջև: Բոլոր պետություններում առանձնացվում են տարածքային միավորներ, սակայն տարբեր պետություններում միավորների քանակը կարող է տարբեր լինել: Ներկայումս ամենամեծ քանակն ունեն Ֆրանսիան՝ 96 (դեպարտամենտ) և Ռուսաստանը՝ 89 (հանրապետություն, երկրամաս, մարզ կամ օկրուգ): Պետությունների մեծ մասում տարածքային բաժանման միավորների թիվը տատանվում է 10-ից 50-ի միջև:Պետություններն ըստ տարածքային կազմակերպման լինում են՝ ունիտար, դաշնային և համադաշնային:

 

Սեպտեմբերի 16-20

 Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ պատրաստե՛ք նյութ Դավիթ Բեկի մասին՝ կարևորելով նրա դերը 1722-1731 թթ. Սյունիքում անկախ պետություն ստեղծելու գործում /գրավոր/.

  1. Եսայի Հասան-Ջալալյանը Արցախի ասատագրական պայքարի ոգեշնչողն ու կազմակերպիչն էր։ Նա կազմեց 10.000- անոց զորախումբ գնաց Չոլակ Ռուսներին սպասելու, բայց շուտով հետ եկավ Արցախ ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար։ Բնականաբար նրա դերը Արցախի ազատագրական պայքարի կազմակռրպման հարցում մեծ էր։
2.Դավիթ Բեկը սյունեցի է: Ծառայել է Վրաց Վախթանգ VI թագավորի բանակում և նրա ճանաչված զորավարներից էր: Սյունիքի 50 տանուտերերի ու մելիքների անունից և Ստեփանոս Շահումյանի խնդրանքով Վրաց թագավորը 1722 թ-ին Դավիթ Բեկին 30 կտրիճներով ուղարկել է Կապան՝ գլխավորելու ազատագրական պայքարը: Հաստատվելով Շինուհայր ավանում՝ նրանք իրենց շուրջն են համախմբել տեղի զինված ուժերը, վերականգնել են հին բերդերն ու ամրությունները, ստեղծել ռազմական հենակետեր և ռազմական խորհուրդ: Աչքի ընկած զորականներից Մխիթարը նշանակվել է սպարապետ, առանձին զորաջոկատների հրամանատարներ են դարձել Տեր-Ավետիսը, Փարսադանը, Թորոսը և ուրիշներ: 
Առաջին հաղթական մարտը Դավիթ Բեկը մղել է 1722 թ-ի աշնանը՝ ջևանշիր  քոչվոր ցեղի դեմ, ապա հակահարված է հասցրել մահմեդականություն ընդունած հայ մելիքներ Բաղրին (Տաթևի մոտ), Ֆրանգյուլին (Արծվանիկում) և թուրք-թաթարական մի շարք ցեղապետների: 1724 թ-ի սկզբին օգնության հասած Արցախի ազատագրական շարժման ղեկավար Ավան Յուզբաշու զորամասի (2 հզ. մարտիկ) հետ հաղթական մարտեր է մղել Օրդուբադի, Նախիջևանի, Բարգուշատի, Ղարադաղի խաների դեմ և, ազատագրելով Հալիձորը, Խնձորեսկը, Զեյվան, Որոտանը, Սյունիքում ստեղծել է հայկական անկախ իշխանապետություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը: 1724–25 թթ-ին Դավիթ Բեկը և նրա զորահրամանատարները հաջող մարտերով երկրամասը մաքրել են մահմեդական հրոսակներից: 
1724 թ-ի սեպտեմբերի 26-ին`  Երևանի գրավումից հետո, թուրքական զորքերը շարժվել են դեպի Սյունիք և Ատրպատական: 1726 թ-ին փորձել են գրավել Սյունիքը և վերջ տալ հայկական իշխանությանը: Օսմանյան զորքերին և նրանց միացած տեղացի մահմեդական իշխանավորների զինուժին հաջողվել է գրավել մի շարք հայկական բնակավայրեր: Դավիթ Բեկը ստիպված իր զորքով ամրացել է Հալիձորի բերդում: 1727 թ-ի մարտին թուրքերը պաշարել են Հալիձորը: Յոթ օր շարունակ զորավարը հետ է մղել թշնամու համառ գրոհները, այնուհետև որոշել է ճեղքել պաշարումը և դուրս գալ շրջափակումից: Պաշարվածները, աննկատ դուրս գալով բերդից, հանկարծակի հարձակվել են հակառակորդի վրա: Խուճապի մատնված թշնամու զորքերը, կորուստներ տալով, փախուստի են դիմել: 
Հալիձորի հաղթանակն օսմանյան բանակների դեմ ամենախոշորն ու նշանավորն էր: Հետապնդելով թշնամուն՝ հայկական զորքերն ազատագրել են  նաև Մեղրին, որտեղ նահանջից հետո կենտրոնացել էր օսմանյան զորաբանակը: 1727 թ-ին Դավիթ Բեկը բանակցել է Ատրպատականում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչել է նրա իշխանությունը Սյունիքում և տվել դրամ հատելու իրավունք: 1728 թ-ին հանկարծամահ եղած Դավիթ Բեկին փոխարինել է Մխիթար Սպարապետը և թուրքերի դեմ Սյունիքի ազատագրական պայքարը գլխավորել մինչև 1730 թ.:
Դավիթ Բեկին են նվիրված Րաֆֆու «Դավիթ Բեկ» պատմավեպը (1882 թ.), Արմեն Տիգրանյանի համանուն օպերան (1941–50 թթ.), «Դավիթ Բեկ» գեղարվեստական կինոնկարը (1944 թ., Հայֆիլմ): Նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում, թաղամաս՝ Կապանում, որտեղ կանգնեցված է զորավարի ձիարձանը:

Հին Խնձորեսկ

 

Գորիս քաղաքից 13 կմ դեպի հարավ-արևելք, այժմյան Խնձորեսկ գյուղի հյուսիսարևելյան եզրի խոր ձորահովիտներով կտրտված լեռնահովտի աջ ու ձախ լանջերին տարածվում է Հին Խնձորեսկ գյուղը: Ըստ ավանդության` խոր ձորերի մեջ կառուցված լինելու պատճառով, նախապես անվանվել է Խոր ձոր կամ Խորձորեսկ` հետագա ձևափոխությամբ դառնալով Խնձորեսկ: Խնձորեսկը ունեցել է 11 պատմական թաղ : Սկզբում Խնձորեսկի տների մեծ մասը քարանձավային է եղել, հետագայում կառուցվել են նաև քարաշեն տներ: Մի քարայրից բաղկացած ժայռերից բացի կան նաև տարբեր բարձրության վրա փորված քարայրներ ունեցող ժայռեր: 20-30 մ բարձրության վրա եղած քարայր-բնակարաններ (տեղացիներն անվանում են «քրատակներ») բնակիչները բարձրացել են պարաններով: Ժամանակի ընթացքում քարայրների ճակատային մասերում տներ են կառուցվել, որոնք դասավորված են եղել դարավանդաձև` զառիթափ լեռնալանջով դեպի վեր. մեկ տան կտուրը ծառայել է իբրև բակ մյուս տան համար: Այնպես որ հեռվից գյուղը լեռնալանջն ի վեր ձգվող բազմահարկ հսկայական շենքի տպավորություն է թողել:Նշանավոր հուշարձաններից է Խնձորեսկի բերդը:  Բերդը 1728-1730թթ. եղել է Մխիթար Սպարապետի զորակայանը:Գյուղի տարածքում տարբեր պատմական ժամանակահատվածներում կառուցվել են չորս եկեղեցի: Կանգուն են Ս. Թադևոս և Ս. Հռիփսիմե եկեղեցիները, Անապատի եկեղեցին խոնարհված է, իսկ գյուղի հարավարևելյան եզրին պահպանվել է ժայռափոր եկեղեցի:  Անապատ եկեղեցին եղել է գրչության կենտրոն, որտեղ գրվել և պահպանվել են բազմաթիվ ձեռագրեր: Եկեղեցու բակի տապանատանն է գտնվում Մխիթար Սպարապետի գերեզմանը:Գյուղատեղիի տարբեր հատվածներում կան աղբյուրներ, որոնց մի մասը կապարակապ է:  Աղբյուրներն հիմնականում կոչվել են կառուցողների անունով` Ղանդունց նով, Թելունց և այլն: Գյուղատեղիի բարձրադիր լանջին է գտնվում Մելիք Քասու ապարանքը (1836 թ.): Ուշագրավ կառույց է նաև Ս. Թադևոս եկեղեցու մոտ գտնվող ժայռափոր ջրամբարը:
Խնձորեսկը եղել է Արևելյան Հայաստանի ամենամեծ գյուղը:  նրա բնակչության թիվը հասել է 8300-ի, ունեցել է 7 դպրոց : Գյուղն ակտիվ մասնակցություն է ունեցել Դավիթ Բեկի ազատագրական շարժմանը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռազմաճակատ է զորակոչվել 1300 մարդ, որոնցից շուրջ 80-ը արժանացել են սպայական կոչումների, իսկ 480-ը զոհվել են ռազմի դաշտում:Գյուղը հռչակված է նաև մշակույթի, գիտության, պետական ու քաղաքական ասպարեզներում ճանաչված գործիչներով: Խնձորեսկում են ծնվել մի շարք գրողներ և երգահաններ:

Աղբյուր

Ազատությունը իմ աչքերով

instasize_190120215511
Մարդիկ ազատությունը ունենալուց հետո դառնում են երկու ձև`սանձարձակ և կարգապահ:Սանձարձակ դառնում են այն դեպքում երբ իրենց ազատությունը ` տանը,դպրոցում,համալսարանում քիչ է լինում:Մարդուն պահում են <<վանդակների>> մեջ , ու սովորեցնում են հատուկ օրենքներով ու խստությամբ, որով իրենք են ապրել կամ որոն իրենք են հորինել:Ու երբ ինչ որ չափով չկայացած մարդուն այդ<<վանդակներից>> բաց են թողում ու ինքը տեսնում է այդ ազատությունը:Առաջինը միշտ սանձարձակությունն է լինում,մեկի մոտ տևում է կարճ,մեկի մոտ մևում է երկար ,մյուսը ընդհանրապես դրանով է ապրում:
Մյուս տարբերակը այն է< երբ էդ <<վանդակներից>> դուրս գալուց հետո, դու անպայման ինչ-որ չափով օգտվում  ու անցնում ես սանձարձակության փուլը:Իսկ հետո կգա են փուլը, որտեղ պետք է ընտրես `լինես ազատ,որ ոչ մեկ քեզ չպարտադրի ոչ մի բան,օգտվես ամեն ինչից ինչը քեզ օգուտ է,կամ վնա:.Բայց մեկ է դու օգտվես դրանից, որովհետև դու ազատ ես :Եվ երկրորդ տարբերակը ` լինես ազատ,հաշվի առնելով դիմացինիդ ու ինքդ քո իրավունքները,ապրես էնպես ինչպես դու ես ուզում,բայց միևնույն ժամանակ մի քիչ քեզ նեղություն տաս , ընտրություն կատարես ու ընտրությանդ տերը լինես:Այդ ժամանակ մարդիկ կընտրեն,թե որն է իրենց ավելի ձեռնտու:Կարծում եմ եթե <<ազատություն>>կաչվածը կա, ուրեմն կան մարդկանց երկու տեսակներն էլ:

Homework

thumbnail_image
7. Match the words with their definitions.

1.casual               c. comfortable and informal
2.conservative   a.traditional
3.chic                    f.showy
4.sloppy                b.careless;not neat
5.eccentric           d.highly individual;odd,unusual
6.classic                g.likely to remain popular for a long time
7.flashy                 e.in keeping with the latest trends of fashion
8.old-fashioned   h.a style identified
9.retro                   j.not modern
10.trendy  i.in style at the moment

8. Complete the sentences with the words from the box.

Casual      Conservative   Chic       Sloppy      Eccentric

  1. At a picnic, I’d wear casual.
  2. If were going dancing at the fanciest club in town
    I’d wear something chic.
  3. I’d wear a conservative suit to a job interview at a bank.
  4. If I were going to a costume party, I’d get something eccentric.
  5. When I’m alone at home , I can wear sloppy cloths if I want.

Սեպտեմբերի 9-13

Առաջադրանք 1. Սահմանե՛ք «Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ»  հասկացությունները :
Քաղաքականություն հասկացությունը բազմիմաստ է։ Այն ունի հետևյալ բացատրությունները․

  • Իր իմաստով քաղաքականություն հասկացությունը շատ լայն է: Օրինակ, այն կարող է բնութագրել հասարակության կամ հանրույթի հարաբերությունները իրենց կառավարող անհատի հետ։
  •  Քաղաքականությունը կարող է ազդեցություն գործել կոնկրետ հասարակության մեջ հավասարակշռություն ստեղծելու, գործողությունների, արտաքին և ներքին զարգացման վրա։ Ի վերջո, քաղաքականությունը կարելի է համարել հասարակական պայմանագրի հասնելու միջոց, որտեղ միավորվում են անձնականն ու հասարակականը։ Հենց սա է պատճառը, որ քաղաքագետները շատ հաճախ քաղաքականությունը ներառում են սոցիալական շատ ոլորտների մեջ ։
  • Նեղ իմաստով, քաղաքական մշակույթի մեջ քաղաքականությունը կապվում է իշխանական պրակտիկայի հետ, լինի դա պայքար իշխանության համար, կնոջ և տղամարդու միջև ներկայացվածության համար, ինչպես նաև տարբեր քաղաքական կուսակցությունների միջև պայքար, հենց նույն իշխանության համար :

Առաջադրանք 2. Ի՞նչ է ուսումնասիրում Քաղաքագիտություն առարկան.
Քաղաքական համակարգը քաղաքականության և կառավարման համակարգ է։ Այն սովորաբար առանձնացնում են իրավաբանական համակարգ, տնտեսական համակարգ, մշակութային համակարգ, և այլ սոցիալ համակարգերի: Սակայն սա շատ պարզեցված տեսակետ է շատ ավելի բարդ համակարգի:

Ծաղկունյաց լեռներ

Երկարությունը 42 կմ է, ամենաբարձր գագաթը Թեղենիս լեռն է՝ 2851 մ։Ջրբաժան է Քասախի ու Հրազդանի ավազանների միջև։  Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում Դալարը, Արայի գետը, Մարմարիկի, Հրազդանի, Քասախի բազմաթիվ վտակներ։ Ամենաբարձրը հարավային ճյուղավորության վրա գտնվող Թեղենիսն է 2851մ.  բարձրությամբ։Այս տարածաշրջանը հայտնի է որպես հանգստյան գոտի. այստեղ են Հանքավանը, Ծաղկաձորը, Բջնին, Աղվերանը, Արզականը, Բուժականը։ Ծաղկաձորը եռաստիճան ճոպանուղով կապված է Ծաղկունյաց գագաթի հետ։

Tsaghkunyats mountains range length 42km. The highest peak is Teghenis mountain 2851m.To divide Qasakh and Hrazdan pools.They start from the slopes of Tsaghkunyats mountain range Dalar,Ara river,Marmarik,Hrazdan,Qasakh numerous tributaries.
The highest is Teghenis in the south.Is also one of the high peaks in Tsaghkunyac.Most of the ridge slopes are woodland.This region famous as a recreation area.Here they are Hanqavan,Tsaghkachor,Bjni,Axveran,Arazakan,Buchakan.