Հայ-արաբական պայմանագիր

Հայ-արաբական պայմանագրի կնքումը
Հիմնական հոդված՝ Հայ-արաբական պայմանագիր
652 թվականին Թեոդորոս Ռշտունին մեծամեծ ընծաներով մեկնում է Դամասկոս և համաձայնության գալիս Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիայի հետ։ Նրանց միջև կնքված պայմանագրի համաձայն՝ Հայաստանը ընդունում է խալիֆայության գերիշխանությունը։

Զվարթնոց
Պայմանագրի կետերից էին՝

Հայերը 3 տարի ժամկետով ազատվում էին հարկ վճարելուց: Այս ժամկետը լրանալուց հետո վճարելու էին այնքան, ինչքան ցանկանային։
Հայ իշխանները իրենց միջոցներով կազմավորելու էին 15.000-անոց հեծելազոր, որը մասնակցելու էր արաբների արշավանքներին։
Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու։
Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ։
Արաբները պարտավորվում էին բյուզանդացիների Հայաստան ներխուժման դեպքում օգնել հայերին։
Այս պայմանագիրը ներկայացնելով` Սեբեոս Եպիսկոպոս պատմիչը այն անվանում է «դժոխքի հետ պայմանագիր»։
Սակայն իրականում, ձևականորեն ճանաչելով Արաբական խալիֆայության գերիշխանությունը, Հայաստանը փաստորեն պահպանում էր իր ինքնուրույնությունը։

Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև 7-րդ դարի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր։

Նույն 652 թվականին կառուցվեց Բանակի տաճարը Տայքում, ապա՝ Սիսավան եկեղեցին Սյունիքում, սուրբ Հռիփսիմեի տաճարը՝ Վաղարշապատում։ Դրանից որոշ ժամանակ առաջ կառուցվել էր Զվարթնոց տաճարը։ Հայ նախարարների գլուխ կանգնած Հայոց իշխանները կառավարում էին նաև Վրաստանը և Աղվանքը։ Պայմանագիրը ավելի հաստատուն դարձավ այն ժամանակ, երբ Մուավիան 661 թվականին դարձավ խալիֆ (661-680) և հիմնադրեց առաջին արաբական արքայատոհմը՝ Օմայյանների դինաստիան (661-750)։
Սիսավան՝ Սուրբ Գրիգոր եկեղեցի
Թեոդորոս Ռշտունին մահացավ 654 թվականին։ Նրան հաջորդած հայոց իշխանները ընտրվում էին Մամիկոնյանների ու Բագրատունիների ընտանիքներից կամ նրանց հետ բարեկամական հարաբերություններ ունեցող իշխաններից։ Այսպես, մինչև 7-րդ դարի վերջը Հայոց իշխան են եղել 5 նախարարներ՝
654-661 Համազասպ Մամիկոնյան
661-685 Գրիգոր Ա Մամիկոնյան
685-689 Աշոտ Բագրատունի
689-693 Ներսեհ Կամսարական
693-701 Սմբատ Բագրատունի
7-րդ դարի վերջում Արաբական խալիֆայությունը գրեթե վերջնականորեն առավելության հասնելով Բյուզանդական կայսրության նկատմամբ, որոշեց վերջնականապես հաստատվել նաև Հայաստանում։ Արաբական զորքերը խալիֆ Աբդ ալ-Մալիքի եղբայր Մուհամմադ իբն Մրվանի ղեկավարությամբ ներխուժեցին Հայաստան և հրի ու սրի մատնեցին երկիրը։ Ամրոցները գրավելուց հետո արաբներն ոչնչացնում էին պաշտպաններին, վանքերը թալանվում էին և ավերվում։ Երկարատև պաշարումից հետո նրանք կարողացան տիրանալ նաև Սևանա կղզուն։ Հայաստանը գրավելուց հետո Մուհամմադը շարժվեց դեպի Վրաստան և Աղվանք։ Նա հնազանդեցրեց նաև այդ պետությունները և հպատակեցրեց Արաբական խալիֆայությանը։ Այդ բոլոր շրջանները արաբները միավորեցին մեկ վարչական միավորման մեջ, որը ստացավ Արմինիա անվանումը։

Շարունակել կարդալ

Վարդգես Պետրոսյան:Ապրած և չապրած տարիներ

download (2)Պատմվածքը հիմնականում փիլիսոփայական էր, որը ինձ շատ դուր եկավ։ Վիպակի գլխավոր հերոսը մի տղա էր ՝Լևոնը։Նա պատմում էր իր  և իր ընկերների ապրած և չապրած տարիների մասին։Լևոնը հայտնի լրագրող էր, ով փորձում է կյանքն անցկացնել սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով: Նրան ուղարկում են գյուղ, որ նյութ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝ Հասմիկի ու Սմբատի մասին։ Լևոնը փորձում է դեմ գնալ այդ ամենին , սակայն քչերն են համարձակվում կանգնել նրա կողքին։ Լևոնը գրում է հոդվածը, բայց քննարկման արդյունքում որոշվում է, որ այն հարիր չէ ժամանակի գաղափարախոսությանը, պետք է փոխել։Վեպը ներկայացնում է տարբեր ճակատագրեր՝ Տաթևիկին, որն աշխատում է այն դպրոցում, որում սովորում էին Հասմիկն ու Սմբատը, դպրոցի տնօրենին, Լևոնի եղբորը, ով իր մեջ սպանել էր բանաստեղծին և զբաղվում էր հաշվապահությամբ (նա մահանում է սրտի վիրահատությունից հետո քառասունյոթ տարեկանում), Աշոտին՝ Լևոնի մտերիմ ընկերոջը, ընկերոջ որդուն` Արայիկին, թերթի խմբագրին, թերթի տնօրենին։
«…Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում։ Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները…»։Լիովին համաձայն եմ արտահայտած մտքի հետ քանի որ բոլորս էլ պետք է ունենանք ապրած և չապրած տարիներ։Շատ հատվածներ եմ հավանել, բայց դուր եկած հատվածը «Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը։ Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ նաևպարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները,խմել այն գինին, որ նա չհասցրեց խմել, երևի նաևսիրել, ում նա չկարողացավ…»:

 

Վարդանանց պատերազմ

Yeghishe,_Vasn_Vardanay_ew_Hayoc_paterazmin,_1569_(Matenadaran,_Ms._1920,_no._250v.)
Վարդանանց պատերազմ, 450-451 թվականներին Մարզպանական Հայաստանի տարածքում տեղի ունեցած ապստամբություն։ Ուղղված էր Սասանյան արքունիքի դեմ, որի նպատակն էր քրիստոնեադավան հայերի շրջանում տարածել զրադաշտականությունը, կտրել հայերին Բյուզանդիայից և աստիճանաբար ձուլել պարսիկներին:Համահայկական պայքարը գլխավորում են ժամանակի հայկական նախարարական տները՝ Մամիկոնյանների, Սյունիների, Արծրունիների և այլ նախարարների գլխավորությամբ։ Նրանց կողքին է կանգնում Հայ Առաքելական եկեղեցին: Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ Արտաշատի ժողովում: Գլխավոր ելակետային ճակատամարտըտեղի է ունենում 451 թվականի մայիսի 26-ին՝ Ավարայրի դաշտում։

Տրդատ 3-րդ

Մովսես Խորենացին Տրդատին բնորոշել է որպես Հայոց վերջին հզոր թագավոր:Մանկահասակ Տրդատին հոր՝ Խոսրով Ա Մեծի դավադիր սպանությունից հետո ըստ Ագաթանգեղոսի՝ սպանել է Գրիգոր Լուսավորչի հայրը՝ Անակ Պարթևը։Տրդատը կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Տիրապետել է լատիներենին և հունարենին: Ֆիզիկական արտակարգ ուժի շնորհիվ աչքի է ընկել կրկեսամարտերում, զինավարժության մեջ, նաև Հռոմեական կասրության մղած պատերազմներում:
Տրդատը նշանակվել է Հռոմին ենթակա Արևմտյան Հայաստանի թագավոր (274–276 թթ.): 287 թ-ին Հռոմի կայսր Դիոկղետիանոսը Տրդատ Գ-ին ճանաչել է Հայոց թագավոր: Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ Գ-ն Հայաստանից դուրս է մղել պարսիկ նվաճողներին և հաստատվել հայրենի գահին: Նախապես հյուսիսից թիկունքն ամրապնդելով ալանների հետ կնքած դաշնագրով (կնության է առել Ալանաց թագավոր  դուստր Աշխենին)՝ Տրդատ Գ-ն ավելի քան 10 տարի պատերազմել է Սասանյան Պարսկաստանի դեմ: 298 թ-ին Մծբինում կնքված հռոմեա-պարսկական 40-ամյա խաղաղության պայմանագրով՝ Սասանյաններն ստիպված հրաժարվել են Հայաստանի մեծ թագավորի տիտղոսից և Տրդատ Գ-ին ճանաչել որպես թագավոր:
Գահակալման առաջին տարիներին Տրդատ Գ-ն հոր և Հռոմի կայսեր օրինակով հալածել է քրիստոնեության հետևորդներին: Խոշտանգել է իրեն հավատարմորեն ծառայած, Սբ Գրիգոր Լուսավորիչ և, իմանալով, որ նա Անակ Պարթևի որդին է, հրամայել է գցել Խոր վիրապի վանքը: 301 թ-ին Տրդատ Գ-ի հրամանով սպանվել են Հռոմից Հայաստան փախած Հռիփսիմյանց քրիստոնյա կույսերը: Արդեն ապաշխարած թագավորը ակտիվ մասնակցում էր Էջմիածնի Մայր տաճարի կառուցմանը:
Տրդատ Գ-ն, հակառակ Հռոմեական կայսրության քրիստոնեությունը 301 թ-ին Հայաստան ում հռչակել է պետական կրոն:
Տրդատ Գ-ն Գրիգոր Լուսավորչին կարգել է Հայոց եպիսկոպոսապետ՝ սահմանելով եկեղեցու և հովվապետի թագավորին ենթարկվելու կարգը։
302 թ-ին Տրդատ Գ-ն Գրիգոր Ա Լուսավորչին ուղարկել է Կապադովկիայի Կեսարիա քաղաք, որտեղ կատարվել է նրա ձեռնադրությունը: 303 թ-ի հունվարի 6-ին, Բագավանում՝ Արածանիի ակունքների մոտ, Գրիգոր  Ա Լուսավորիչը մկրտել է Տրդատ Գ-ին և արքունիքը: Արքայի մկրտության վայրում կա մի քար, որ կոչվում է «Տրդատի քար» (կանգուն է այսօր):
Տրդատ Գ-ն հիմնադրել է դպրոցներ, որտեղ ուսուցանել են հունարենով և ասորերենով։ Հոգևորականները ազատվել են հարկերից դասվել են ազատների դասին և պետությունը եկեղեցուն հողային տարածքներ է տվել։Հռոմեական կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ Մեծը սահմանային շրջաններում հաղթական մարտեր է մղել նաև պարսկական զորքերի դեմ: Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության սահմանները,քաղաքական դաշինք է կնքել Հռոմեական կայսրության հետ, ստեղծել կենտրոնացված հզոր պետություն:
330 թ-ին հրաժարվելով գահից՝ Տրդատ Գ Մեծը հեռացել է Դարանաղյաց գավառից,որտեղ 325 թ-ից ճգնել է նաև Գրիգոր Ա Լուսավորիչը:
Ըստ Մովսես Խորենացու՝ Տրդատ Գ-ին թունավորել են հայ նախարարները. նրա դին տեղափոխել են Դարանաղյաց գավառի Թորդան ավանում` Սբ Գրիգոր Ա Լուսավորչի կողքին:

 

 

Dumbo Octopus

Dumbo octopuses live in the deep open ocean down to depths of at least 13,100 feet (4000 m) and perhaps much deeper, making this group the deepest living of all known octopuses. Life at these extreme depths requires the ability to live in very cold water and in the complete absence of sunlight. Dumbo octopuses are naturally rare, and the deep sea is enormous, so these species have specialized behaviors to increase the likelihood that they can successfully reproduce anytime that they find a mate. Females apparently always carry eggs in different stages of development, and they are able to store sperm for long periods of time after mating with a male. Using these advantages, female dumbo octopuses can transfer sperm to their most developed eggs any time the environmental conditions are right for reproducing. Though they spend much of their lives suspended above the seafloor, dumbo octopuses lay their eggs on the bottom, attached to rocks or other hard surfaces.Dumbo octopuses move by slowly flapping their ear-like fins, and they use their arms to steer. They are foraging predators and eat pelagic invertebrates that swim above the sea floor. As there are few large predators in the deep sea, dumbo octopuses’ primary predators are diving fishes and marine mammals, including tunas, sharks, and dolphins. Due to their preference for extreme depths, they are only very rarely captured in fishing nets and are probably not threatened by human activities.

 

Գոյականի թիվը

118.Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշերի պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը:
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր վերածվել են ցամաքի:

119.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրու եզակի և բացատրիր, թե ի՞նչ է փոխվում:

Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրը:

Հուզմունքից ծունկը  ծալվում էր:

Տղան սահում էր դահուկով:

Շատ քայլելուց ոտքս  հոգնել էր:

Արամը բարկությունից մատն էր կոտրատում:

Աղջիկն աչքերն էր կկոցել արևից:

120.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրու հոգնակի և փորձիր բացատրել, թե ինչ է փոխվում:

Կաթերը տա՛ր  խոհանոց:

Կաթի ամբողջ սերերը  քաշել ու հյուրասիրում էր քաղաքից եկածներին:

Ալյուրները սեղանին էր դրել ու պատրաստվում էր խմոր շաղախելու:

Լողափի ավազներն ասես մաղած լիներ:

Ցորեններն  ամբարում են պահել:

Երեխայի չարությունն  արդեն բարկացնում էր մորը:

Անձնավորության հոգեբանական բնութագիրը

Ապրիլի 8-12

  • Հոգեկանի զարգացման շարժիչ ուժերը:/բանավոր/էջ 118-122:
  • Բնութագրեք ձեզ.Նշեք ծնողներից և անմիջական հարազատներից ինչ հատկանիշներ եք ժառանգել,ինչպես են դրանք արտահայտվում և ինչ հատկանիշներ էք ձեռք բերել անմիջական միջավայրից:/գրավոր/

Ժառանգականությաբ վերցրել եմ թե մայրական և թե հայրական գեներից։Տեսակով ավելի հանգիստ եմ շուտ չբռնկվող,հասարակությունից  13 տարեկանից սկսած ձեռք եմ բերել ավելի շուտ բռնկվելու սովորութուն։Սիրում եմ երգել,գրքեր կարդալ,պարել,սրում եմ ճամորդել։Կարծում եմ շրջապատից ավելի շատ բաներ եմ սովորել,քան ժառանգականությամբ։