Ես կարողանում եմ․․․(2019-2020)

 

instasize_180930205151

Նյութը լրանիշ․․․

 

Ապրիլ ամսվա ամփոփում։Մաթեմատիկա

Ապրիլ ամսվա ընթացքում աշխատել ենք հեռավար ուսուցմամբ։Առաջին շաբաթվա ընթացքում թերացել եմ ու չեմ մասնակցել առցանց դասերին։ Հաջորդ շաբաթների ընթացքում մասնակցել եմ մաթեմատիկայի բոլոր դասերին ունեցել եմ երկու բացթողում։Մաթեմատիկայի առումով գիտելիքներս հեռավար ուսուցման ընթացքում կրկնապատկվել են ։Սրանք այս ամսվա կատարած աշխատանքներն են։
Դաս 19. Կրկնության առաջադրանքներ
Դաս 18. Ֆունկցիայի մոնոտոնության միջակայքերը և ածանցյալը: Կրիտիկական կետեր
Դաս 17. Ֆունկցիայի գրաֆիկի շոշափող
Դաս 16. Տարրական ֆունկցիաների ածանցյալը
Դաս 15․Երկու ֆունկցիաների քանորդի և բարդ ֆունկցիայի ածանցման կանոնները
Նաև կատարել ենք շտեմարանից վարժություններ
Այս ամիսվա համար ինձ գնահատում եմ վեց:Քանի որ նախորդ երկու ամսվա ընթացքում ստացել եմ հինգ,իմանալով, թե ինչերում եմ թերացել,պարբերաբար «Classroom»  չտեղադրելով աշխատանքներս։Այս ամսվա ընթացքում տեղադրել եմ բոլոր աշխատանքները և վստահ կարող եմ ասել, որ ավելի շատ բան եմ սովորել հեռավար ուսուցման ընթացքում։

Դուրս նայիր արդեն գարուն է

11041345Կպատկերացնեիր, որ պատուհանից այդքան կուզես դուրս նայել, կուզես դուրս գալ ու քայլել։ Ես էլ չէի պատկերացնի։
Դուրս նայիր, տես՝ արդեն գարուն է։ Գիտեի՞ր։ Ինչքան շուտ անցավ ժամանակը չ՞է։Փոխվեց՝ ամենինչ դրսում, նոր գույներ հայտնվեցին, կարծես ամեն ինչ նոր լիներ։Սկսեց անձրևել։Դրսում ամենը թրջվեց, թրջվեց նաև ներսս ամեն ինչ։Անկեղծ, այսքան ժամանակ չեմ սիրել գարունը։ Իսկ հիմա,ի՞նչ է փոխվել հ՞ը։Չգիտեմ, ինչ է փոխվել գարնան մեջ , բայց մեջս ինչ-որ բան է փոխվել,սկել եմ սիրել կանաչը,անձրևն էլ ինչ-որ տեղ արդեն սիրում եմ։Նույն գարունն է,բայց կարծես դրսում ինչ-որ բան այն չե,արտասովոր է։
Բայց մեկ է շատ սիրեցի էս գարունը, իր արտասովոր ու վառ գույներով։Կյանքիս ամենահիշարժան գարուններից մեկը։Դե, պատուհանից դուրս նայիր տես՝ թե ինչ սիրուն է գարունը։

Հեռավար դպրոց։Մարզումներ

Սպորտը մարդու կյանքում շատ կարևոր դեր է խաղում ։ Բայց ոչ բոլորն են հետեվողաբար զբաղվում, հիմանականում պատճառաբանելով , որ ժամանակ չունեն։ Ինչքան էլ աշխարհում տիրող իրավիճակին, շատ ճիշտ ժամանակ է սպորտով զբաղվելու համար։Ես նույնպես սկսել եմ ավելի շատ ժամանակ տրամադրել սպորտին։ Ահա և իմ մարզումների մի փոքր հատված։

My future plans

Like everyone me too have future plans, dreams, things which they want to realize some day. I love to think about the future, what I will be like in a few years or what I will do. But I don’t think we should think so much about future dreams, because then you may be disappointed.
But you have to make continuous plans and dream, because thanks to them we can feel good and never lose hope for better future.
And in the future, I’m just thinking about studying․ Besides I also think about having a small business․
I’ve always dreamed of having my own business. I also want to be engaged in pottery, engraving, batik and other such works․
There are many plans for the future, but it is not so easy to implement them. It takes time and courage.

 

 

 

Մայիսյան հավաք։Խորացված պատմություն

Պատմության ընտրության խմբի հետ ունեցել ենք բազմաթիվ սեմինարներ,հետազոտական աշխատանքներ ենք կատարել, նաև ունեցել ենք հիշարժան ճամփորդություններ։ Այս տարվա ընթացքում այցելել ենք Վան Արդի գինու գործարան,Հնագիտության լաբորատորիա։։ Սեպտեմբերի 21-ին մի խմբի հետ հաղթահարել ենք Թեղենիսի գագաթը։ Գագաթը հաղթահարել ենք գյուղի երեխաների, և դեռ Արատեսյան ճամփորդությունից ընկերացած Ապարանի ընկերների հետ։
Հրավեր ենք ստացել նաև Վայոց ձորի Աղավնաձոր գյուղից Հովակիմ Սաղաթելյանի կողմից Տրինիգրադարանի բացմանը մասնակցելու համար։ Պարբերաբար այցելել ենք նաև Ապարանի Եղիպատրուշ գյուղ։ Տեղի սովորողների հետ ունեցել ենք հետաքրքիր օրեր։ Առաջին այցի ժամանակ միասին հաղթահարել ենք Թեղենիսի բարձունքը։ Այցելել ենք նաև երկրորդ անգամ, ծանոթանալու գյուղի բնակիչների հետ ։ Եղիպատրուշի դպրոցի սովորողներին հրավիրել ենք մեր կրթահամալիր, ծանոթացնելու մեր առօրյաին։ Ձեռք ենք բերել նոր ընկերներ, ում հետ պահում ենք կապը մինչ օրս։
Մեզ էին այցելել նաև «Պատմամշակութային արգելոց -թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի» հնագետները։ Նրանց հետ ունեցել ենք հետաքրքիր և ուսուցողական եռօրյա սեմինարներ։ Այդ ամենից տպավորված այցելել ենք լաբորատորիա, որպեսզի այդ գործընթացին մենք նույնպես մասնակցենք,որը ավելի տպավորիչ էր։
Հեռավար ուսուցման ընթացքում, ինչպես մնացած առարկաները այնպես էլ պատմությունը շարունակում ենք մեր սովորական դասերը։Երեք նախագիծ ենք իրականացրել՝ Իմ տունն իմ ամրոցն է, Համաճարակներ և Գինին հայոց ավանդական մշակույթում։

Բուժիչ գինի՝ Մխիթարին

19-րդ դարում Մխիթարյանների մի մասը Վենետիկից Վիենա տեղափոխվեցին, հենց այդ ժամանակ էլ սկսեցին գաղտնի բաղադրատոմսով բուժիչ խմիչք արտադրել։Ամենասկզբում Մխիթարյանները բրենդային խմիչքը սկսեցին արտադրել 17-րդ դարում Հունական Մոդոնում, հետո Վենետիկում, մի քանի տարի հետո Տրիեստում, մինչև 1811թ արտադրանքը չտեղափոխվեց Վիենա, անմիջապես Կաթոլիկ ժողովի Վենետիկի թևից առանձնանալուց հետո։Միթարինը հայտնի է իր բուժիչ հատկություններով, որը պատրաստում են էկզոտիկ մրգերից և 42 խոտաբույսերով, արմատներով և համեմունքներով, առանց ինչ որ սինտետիկ կամ քիմիական հավելումներով։ Ինչպես հավաստիացնում էին ժողովում, խմիչքի բաղադրատոմսը կազմված է եղել շքանանշանը ստեղծողի, Մխիթար Սեբաստացու կողմից և մինչև հիմա սերնդից սերունդ է փոխանցվում։
19-րդ դարում հաճախ աբբայության հյուրերն էին լինում Ավստրիական կայրության ընտանիքը, որը զբաղեցրել էր առաջվա կապուցինների վանքը։ Բարձր պաշտոնի հյուրերին հյուրասիրում էին սքանչելի լիկյորով։ Կայսրական ընտանիքին դուր էր եկել «Մխիթարինը» և մի անգամ նրանցից մեկը առաջարկեց Մխիթարյաններին արտադրել խմիչքը ավելի մեծ ծավալներով, ինչը եղավ 1906թ։Չորս տարի անց բրենդային խմիչքի արտադրությունը վերաճեց բիզնեսի, որը Մխիթարյաններին մեծ եկամուտ էր բերում։ Մխիթարինը սկսեց տարբեր միջոցառումներին մասնակցել, Եվրոպացիներից բարձր գնահատական ստանալով։ Մխիթարինը սկսեցին տեղափոխել մի շարք Եվրոպական երկրներ։ Շարունակել կարդալ

Թափոնների հիմնախնդիրը

ca. 1991 --- Bulldozer on Trash Dump --- Image by © David Sailors/CORBIS

  • Ներկայացնել թափոնների հիմնախնդրի էությունը:
    Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության ժամանակ նյութերի ու էներգիայի փոխակերպման հետևանքով առաջացող արգասիքներ, որոնք չունեն հետագա օգտագործելի հատկություններ։
  • Նկարագրել թափոնների առաջացման հիմնկան  պատճառները:
    Թափոնների մեծ մասը շրջակա միջավայր է արտանետվում արդյունաբերության կողմից: Փորձագետների հավաստմամբ միայն դրանց 6%-ն է վերածվում օգտակար արտադրանքի, իսկ մնացած 94%-ը`թափոնների:
  • Նկարգրել այդ թափոնների հետևանքով առացաջացած էկոլոգիան խնդիրներն ու կապը այլ էկոլոգիական խնդիրների հետ:
    Ինչպես գինտենք գոյություն ունեն նաև թունավոր թափոններ։Թունավոր թափոնները բնականաբար ավելի վնաս են տալիս քան մյուսները։Թունավոր թափոնների հիմնականում հնարավոր չէ օգտագործել կամ վերամշակել նաև դրանք համարվում են ոչ կենսաքայքայվող նյութեր: Թունավոր թափոնների խնդիրը լուծելու համար պետք է նախ և առաջ կրճատել դրանց արտանետման ծավալները: Հետո արդեն պետք է մնածել դրանց ոչնչացման մասին:
    Թափոնները նաև մեծ դեր են խաղում այլ էկոլոգիական խնդիրների համար։
    Օրինակ՝ թափոնները հատուկ տարաների մեջ հավաքելով, նետվում են համաշխարհային օվկիանոս:
  • Ներկայացնել թափոնների նվազմանը ուղղված աշխատանքների հիմնական ուղղությունները։
    Թունավոր թափոնները փորձում են նվազեցնել որոշ մասը համաշխարային օվկիանոս բաց թողնելով, մնացածը թաղելով հողի տակ։Շատ ավելի ապահով է համարվում թափոնների զետեղումը գետնի տակ ՝շահագործումից դուրս եկած հանքերում։Բայց հաճախ այդ նպատակների համար միջոցները չեն բավականացնում:
  • Բերել հաջողված օրինականեր

 

Փախստականների և ապաստարան հայցող անձանց իրավունքներ

1999 թվականին ընդունվել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքը: Չնայած օրենքի ընդունումը բավականին առաջադիմական քայլ էր, այնուամենայնիվ, դրանում կային դրույթներ, որոնք մշակման կարիք ունեին:2008 թվականի նոյեմբերի 27-ին ընդունվեց «Փախստականների և ապաստանի մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ մտավ 2009 թվականի հունվարի 24-ին: Օրենքը կարևոր իրավական ակտ է փախստականների և ապաստան հայցողների իրավունքները պաշտպանելու համար։
Առաջին ներոսքը դեպի Հայաստան սկսվել է 1988 թ և շարունակվել է մինչև 1992թ։Ներգաղթը հարևան Ադրբեջանից քաղաքական և ռազմական գործողությունների արդյունքի հետևանք էր,որի ժամանակ ներգաղթյալների թիվը հասավ 360,000-ի։
Հաջորդ մեծ հոսքը սկսվեց 2010-ից մինչև 2018թ,Սիրիայի Արաբական Հանրապետությունից,հազարավոր ազգությամբ հայեր ապաստան էին հայցում+ Հայաստանի Հանրապետությունից։ Շարունակել կարդալ

Կորոնավիրուսը և հասարակությունները

Հասարակությունները տարբեր կերպ են ընդունում կորոնավիրուսը։ Սակայն նախ հասկանանք,թե ինչ է նշանակում հասարակություն։ Հասարակությունը կամ մարդկային հասարակությունը անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք` կազմված տարբեր անհատներից: Ինչպես գիտենք, կորոնավիրուսը շատ հասարակություններ մտավ ու տարբեր հասարակություններ տարբեր կերպ ընդունեցին այն։ Օրինակ` Շվեդիայում հասարակությունը համատարած լուրջ չէր վերաբերվում տիրող իրավիճակին։ Սկզբնական օրերին տեղի կառավարությունը ոչ մի քայլ չէր ձեռնարկում, մարդիկ ապրում էին իրենց բնականոն կյանքով։ Իշխանությունները պնդում էին, որ իրենց երկրում վիրուսը կհաղթահարվի սիրով։ Բայց ժամանակը ցույց տվեց,որ համաճարակից ոչ մի երկիր ապահովագրված չէ։ Այսօր արդեն շվեդական իշխանությունները ձեռնարկում են բոլոր միջոցները վիրուսից պաշտպանվելու համար։ Նշեմ, որ այսօրվա դրությամբ Շվեդիայում կա վարակված 16,755 քաղաքացի, որոնցից 2,021-ը մահացել են, իսկ 550 ապաքինվել։ Նույն ժամանակ Իտալիայում օրական 600 մարդ էր մահանում: Շարունակել կարդալ