⦁ Ե՞րբ են հայ–պոնտական զորքերը գրավել Կապադովկիան.
1) Ք. ա. 91 թ.
2) Ք. ա. 95 թ.
3) Ք. ա. 93 թ.
4) Ք. ա. 87 թ.
⦁ Ե՞րբ է գահակալել Տրդատ II –ը.
1) 198–215 թթ.
2) 185–198 թթ.
3) 216–252 թթ.
4) 252–260 թթ.
⦁ Ե՞րբ է կնքվել Ապամեայի հաշտության պայմանագիրը.
1) Ք. ա. 179 թ.
2) Ք. ա. 190 թ.
3) Ք. ա. 188 թ.
4) Ք. ա. 189 թ.
⦁ Ե՞րբ է կառուցվել Արտաշատ մայրաքաղաքը.
1) Ք. ա. մոտ 185 թ.
2) Ք. ա. մոտ 175 թ.
3) Ք. ա. մոտ 165 թ.
4) Ք. ա. մոտ 160 թ
⦁ Անտոնիոսի պարտված բանակը Պարթևստանից ե՞րբ նահանջեց դեպի Հայաստան.
1) Ք. ա. 36 թ. աշնանը
2) Ք. ա. 35 թ. ամռանը
3) Ք. ա. 35 թ. Աշնանը
4) Ք. ա. 36 թ. Ամռանը
⦁ Անտոնիոսը 60–հազարանոց զորքով ե՞րբ արշավեց Հայաստան.
1) Ք. ա. 34 թ. ամռանը
2) Ք. ա. 50 թ. Ամռանը
3) Ք. ա. 43 թ. Գարնանը
4) Ք. ա. 36 թ. գարնանը
⦁ Ե՞րբ է վերջին անգամ հիշատակվել Հայաստանի սատրապ–կառավարիչ Երվանդ 2-րդը.
1) Ք. ա. 410–ական թթ.
2) Ք. ա. 360–ական թթ.
3) Ք. ա. 330–ական թթ.
4) Ք. ա. 460–ական թթ.
⦁ Ե՞րբ են անկախ հռչակվել Մեծ Հայքը, Փոքր Հայքը և Ծոփքը.
1) Ք. ա. 190 թ.
2) Ք. ա. 188 թ.
3) Ք. ա. 201 թ.
4) Ք. ա. 189 թ.
⦁ Ե՞րբ Հրահատ III–ը պաշարեց Արտաշատը.
1) Ք. ա. 66 թ.
2) Ք. ա. 67 թ.
3) Ք. ա. 65 թ.
4) Ք. ա. 68 թ.
⦁ Ե՞րբ է առաջին անգամ հիշատակվում «Նաիրի» երկրանունը.
1) Ք. ա. XIV դարում
2) Ք. ա. XI դարում
3) Ք. ա. XII դարում
4) Ք. ա. XIII դարում
⦁ Ո՞ր թվականին հայկական բանակը նվաճեց Պտղոմայիս քաղաքը.
1) Ք. ա. 84 թ.
2) Ք. ա. 66 թ.
3) Ք. ա. 69 թ.
4) Ք. ա. 71 թ.
⦁ Ե՞րբ է գահակալել հայոց Վաղարշ II թագավորը.
1) 185–198 թթ.
2) 164–185 թթ.
3) 117–140 թթ.
4) 198–215 թթ.
⦁ Ո՞րն է Բուն Հայոց թվականի սկիզբը.
1) Ք. ա. 331 թ.
2) Ք. հ. 1 թ.
3) Ք. ա. 2492 թ.
4) Ք. ա. 552 թ.
⦁ Հայաստանում ե՞րբ է սկսվել հելլենիստական ժամանակաշրջանը և որքա՞ն է տևել.
1) Ք. ա. II հազարամյակում, տևել է 4 դար
2) Ք. ա. IV դարից, տևել է 2 դար
3) Ք. ա. III դարից, տևել է 6 դար
4) Ք. ա. II դարից, տևել է 6 դար
⦁ Ո՞ր ամրոցն է հիմնադրվել Ք. ա. 782 թ.
1) Արգիշտիխինիլի
2) Թեյշեբաինի
3) Էրեբունի
4) Մենուախինիլի
⦁ Որտե՞ղ է գտնվել Թորգոմա տուն կամ Թեգարամա երկիրը.
1) Եփրատի վերին ավազանում
2) Տիգրիսի վերին ավազանում
3) Արաքսի ստորին ավազանում
4) Ճորոխի ստորին ավազանում
⦁ Որտե՞ղ էր «70 հովիտներ» կոչվող տարածքը.
1) Մեծ Հայքի հյուսիս–արևմուտքում
2) Փոքր Հայքի արևելքում
3) Ծոփքի հյուսիս–արևելքում
4) Մեծ Հայքի հարավ–արևելքում
⦁ Ո՞ր պատմիչն է վկայել, որ Տիգրանակերտում եղել է թատրոն.
1) Պլուտարքոսը
2) Տակիտոսը
3) Պոլիբիոսը
4) Դիոն Կասիոսը
⦁ Ո՞րն էր Ատրպատականի մայրաքաղաքը.
- Տիզբոն
- Էկբատան
- Փրաասպա
- Պերսեպոլիս
⦁ Ո՞վ է հատել մեզ հասած առաջին հայկական արքայական դրամները.
1) Շամ (Սամոս)
2) Երվանդ I
3) Երվանդ II
4) Արշամ
⦁ Քանի՞ սեպագիր արձանագրություն է պահպանվել Վանի թագավորության շրջանից.
1) ավելի քան 2500
2) ավելի քան 1500
3) ավելի քան 1000
4) ավելի քան 2000
⦁ Ո՞վ էր Արատտայի հովանավոր աստվածը.
1) Հայկ
2) Հայոս
3) Արամ
4) Հայ(ա)
⦁ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի կենտրոնում ձգվող լեռնաշղթան.
1) Արցախի
2) Հայկական Պար
3) Հայկական Տավրոս
4) Գեղամա
⦁ Ի՞նչ լեզվով են գրված արտաշեսյան սահմանաքարերի արձանագրությունները.
1) արամեերեն
2) լատիներեն
3) հայերեն
4) պարսկերեն
⦁ Մայր ժողովուրդների զբաղեցրած տարածքները կոչվել են՝
1) պարգևականք
2) նախահայրենիք
3) հայրենական
4) հայրենիք
⦁ Խալդյան դարպասը հետագայում ի՞նչ է կոչել ժողովուրդը.
1) Մհերի դուռ
2) Խալդիի դուռ
3) Մենուայի դուռ
4) Սրբազան մուտք
⦁ Ինչպե՞ս է կոչվում այն լեզվաընտանիքը, որին պատկանում է հայերենը.
1) ասիական
2) եվրոպական
3) հնդեվրոպական
4) սեմական
⦁ Որտե՞ղ էր կառուցվել Սամոսատ քաղաքը.
- Ծոփքում
- Կապադովկիայում
- Փոքր Հայքում
- Կոմմագենեում
⦁ Թվարկված հայոց թագավորներից ո՞վ է հաղթել օլիմպիական խաղերում.
1) Տրդատ I
2) Տրդատ II
3) Տրդատ III
4) Խոսրով I
⦁ Տիգրան Մեծը հռոմեացի ո՞ր զորավարի ուղարկած դեսպանին է տվել հետևյալ պատասխանը.
«Ես Միհրդատին չեմ հանձնի, իսկ եթե հռոմեացիները պատերազմ սկսեն, ապա… հակահարված կտամ նրանց»:
1) Սուլլայի
2) Լուկուլլոսի
3) Պոմպեոսի
4) Կրասոսի
⦁ Ո՞ր արքայի մասին է պատմիչի ստորև բերվող վկայությունը.
«Սա մեր թագավորներից ամենահզորը և ամենախոհեմն էր և նրանց բոլորից քաջ …և մեր բնակության սահմաններն ընդարձակելով` հասցրեց մինչև հին բնակության սահմանների ծայրերը»:
1) Տրդատ III Արշակունու
2) Արտաշես I–ի
3) Երվանդ Սակավակյացի
4) Տիգրան I Երվանդյանի
⦁ Ո՞ր պատմիչի խոսքերն են.
«Նա քաղաքը շրջապատեց 50 կանգուն բարձրության պարիսպով, որի հաստության մեջ կային ձիերի բազմաթիվ ախոռներ: Քաղաքի արվարձանում նա կառուցեց պալատ` ընդարձակ զբոսայգիներով, որսատեղերով և լճերով: Մերձակայքում նա բարձրացրեց նաև հզոր մի բերդ»:
1) Պլուտարքոսի
2) Ամմիանոսի
3) Տակիտոսի
4) Ապպիանոսի
⦁ Գավգամելայի ճակատամարտի արդյունքում`
1) Մակեդոնացին նվաճեց Հայաստանը
2) վերականգնվեց Հայաստանի անկախությունը
3) Հայաստանն ընկավ Աքեմենյան տիրապետության տակ
4) Դարեհ III–ը գերեվարվեց և Մակեդոնացու հրամանով մահապատժի ենթարկվեց
⦁ Քանի՞ նահանգ ուներ Մեծ Հայքն ըստ «Աշխարհացույցի».
1) 37
2) 15
3) 20
4) 5
⦁ Ո՞վ էր Տիրը հայկական դիցարանում.
1) արևի աստվածը
2) հյուրընկալության աստվածը
3) դպրության աստվածը
4) ռազմի աստվածը
⦁ Թվարկվածներից որո՞նք Գավգամելայի ճակատամարտի արդյունք չեն:
1) Հայաստանը թոթափեց աքեմենյան գերիշխանությունը:
2) Դարեհ III–ը տիրացավ աքեմենյան գահին:
3) Օրոնտես Երվանդ III–ը դարձավ Մեծ Հայքի թագավոր:
4) Միթրաուստեսը հռչակեց Փոքր Հայքի անկախությունը:
5) Սելևկյան պետությունը մասնատվեց ստրատեգիաների:
⦁ Թվարկվածներից որո՞նք Արտաշես I–ի բարեփոխումների հետևանքներ չեն.
1) Պահպանվեց նախկին վարչական բաժանումը:
2) Օրինականացվեցին ագարակատերերի` մինչ այդ կատարած հողային զավթումները:
3) Զորքը բաժանվեց 4 զորավարությունների:
4) Գյուղական համայնքները հետ ստացան ագարակատերերի կողմից զավթված հողերը:
5) Պահպանվեց համայնքի հողային սեփականությունը:
6) Կարգավորվեցին արքունի գործակալությունները:
⦁ Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
ա. Սարդուրի III–ի հիշատակումն ասորեստանյան արձանագրություններում
բ. Հայասա երկրի առաջին հիշատակումը խեթական սեպագիր արձանագրություններում
գ. Տուշպա մայրաքաղաքի հիմնադրումը
դ. «Նաիրի» երկրանվան առաջին հիշատակումը
1) դ, բ, ա, գ
2) բ, դ, գ, ա
3) գ, դ, ա, բ
4) բ, գ, դ, ա
⦁ Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
1) Տիգրան Երվանդյանի կողմից դաշնակից զորքերի հետ Բաբելոնի գրավումը
2) Կարքեմիշ քաղաքի գրավումը դաշնակից զորքերի կողմից
3) Կյուրոս Մեծի ապստամբությունը Մարաստանի դեմ
4) կիմերների թշնամական արշավանքները Վանի տերության դեմ
5) Կյուրոս II Մեծի զոհվելը
⦁ Տրված փաստարկներից ո՞ր երկուսն են սխալ.
ա. Հայկական լեռնաշխարհում համադաշնություններից անցումը կենտրոնացված պետության տեղի է ունեցել Ք. ա. X-IX դարերում:
բ. Ք. ա. 650-ական թթ. առաջին կեսին տեղի ունեցան ռազմական բախումներ Ասորեստանի և Վանի թագավորության միջև:
գ. Ք. ա. VII դարի սկզբին Վանի արքայատոհմից անցում կատարվեց հաջորդ արքայատոհմինառանց պատերազմական գործողությունների, պալատական հեղաշրջման միջոցով: դ. Հայկական լեռնաշխարհում համադաշնությունների համակարգը գոյություն ուներ
սկսած Ք. ա. III հազարամյակից:
1) բ, գ
2) ա, գ
3) գ, դ
4) ա, բ
⦁ Իրադարձությունները դասավորել ժամանակագրական հաջորդականությամբ.
1) Տիգրան II–ի բանակների մուտքը Ասորիք
2) Պարթևստանի Գոդերձ II–ի գահ բարձրանալը
3) Սուլլայի բանակի մուտքը Կապադովկիա
4) Կորդուքի միացումը Մեծ Հայքին
5) հռոմեա–պոնտական պատերազմների սկիզբը