Ցուցահանդեսից առաջ…

03
07
Հունվարի 31-ին, ժամը 13-30-ին տեղի կունենա Ինքնաբացահայտում/ներկայություն ցուցահանդեսի բացումը միջին և ավագ դպրոցների աշակերտների մասնակցությամբ:
Զրույց Գագիկ Չարչյանի հետ

Գործնական աշխատանք

1.Անօրակ-Ան նախածանց+որակ-արմատ
լացուկոծ-լաց արմատ+ու շախկապ+կոծ վերջածանց
խաղաղօվկիանոսյան-խաղաղ արմատ+օվկիանոս արմատ+յան վերջածանց
նորօրյա-նոր արմատ +օր արմատ+յան վերջածանց
օդանավ-օդ արմատ + նավ արմատ

2.Տրված բառերով կազմել տեքստ։
Անակնկալ,ակնթարթ,գույնզգույն,արագընթաց,նախընտրել

Շուշանին ծննդյան առիթով, ընկերները որոշեցին անակնկալ անել։ Նա նախընտրում էր մեծ խաղալիքներ ու արագընթաց հեծանիվ նվեր ստանալ։ Ծննդյան նախորդ օրը անցավ  ակնթարթի պես, որովհետև նա շատ էր սպասում իր ծննդյանը։ Ընկերները նրան անակնկալի բերեցին․իր ծննդյան օրը գույնզգույն փուչիկներով եկան իրենց տուն։

3.Տրված բառերը տեղադրել նախադասության մեջ ՝ ըստ անհրաժեշտության ենթարկելով համապատասխան փոփոխությունների։

1.Եվ շրջելով հայացքը՝նայեց երկնքին՝արշալույսի մեջ թաթախուն,կապույտի մեջ ճախրող թռչուններին։

2.Նա վերադարձավ տուն,կանանց շտապով ձի նստեցրեց և ճանապարհ դրեց, իսկ ինքը մնաց գյուղում՝ զինված սպասելով թշնամու գալստյանը:

3.Խորշոմած ճակատը սեղմած ծնկներին,ձեռքերը հյուսեց մրրկածեծ գլխի վրա ՝ հոգնած ու հուսաբեկ ընկավ դռան առջև և սպասեց դրա բացվելուն։

4.Ի վերջո կըմբռնի,որ ստիպված է դուրս ելնել, այլապես պիտի ջախջախվի և թաղվի ու ձեղունի ծանր գերանների տակ։

Փարաջանովի թանգարան

Հունվարի 23-ին այցելեցինք Փարաջանովի թանգարան։ Թանգարանն այդքան էլ մեծ չէր,բայց շատ հետաքրքիր էր։Առաջին հարկում ներկայացված էին նրա կենսագրական փաստաթղթերը, իսկ երկրորդ հարկում՝ նրա աշխատանքները, ցուցադրվում էին ֆիլմերից հատվածներ: Փարաջանովը՝ արվեստագետ, տարօրինակ խառնվածքով ու ապրելակերպով հանճար. Այսպես եմ կարծում: Շատ հետաքրքիր ու յուրահատուկ երևակայություն ուներ Փարաջանովը։ Նա կարծում էր, որ ոչ մի իր աղբ չէ, և այդ տեսնում ենք նրա աշխատանքներում. կենցաղային ու ամենահասարակ առարկաներից նա ստացել էր հրաշալի աշխատանքներ։ Փարաջանովի հայ լինելու մասին մեզ պատմեցին հետևյալը։ Մի անգամ Ուկրաինայում նա գնումէ է սրտաբանի մոտ, սրտաբանը ստուգում է սիրտը, զննում նրան ու ասում է, որ Փարաջանովը հայի պես առողջ է։ Մի փաստաթուղթ կար, բժշկի վկայությամբ, որը հաստատում է այդմասին։ Թանգարանում ամենաշատը հավանեցի սալիկներով նկարը, որը գունավոր սալիկներ էր արված: Մի նմուշ էլ ինձ դուր եկավ, պատկերված էին Փարաջանովի տարբեր տարիների լուսանկարները, վերնագրված էր՝ «Ես 60 տարեկան եմ»։ Իսկ հետո թափառեցինք քաղաքով այցելեցինք Գաֆէսճեան արվեստի կենտրոն։

Քննարկում

50459957_362789394505055_3545212558992474112_n

Ճամբարային շաբաթվա ընթացքում կարդացինք ու քննարկեցինք  “The Murders in the Rue Morgue” պատմվածքը:Քննարկմանը մասնակցում էին 10-11-րդ դասարանի սովորողները։ Պատմությունը գրողի և Auguste Dupin մասին է,թե նրանք ինչպես են պարզում սպանությունը, որը տեղի էին ունենում ֆրանսիայի Rue Morgue-ում: Auguste Dupin-ը և գրողը պարզում են,որ սպանությունները կատարվել են մի կապիկի կողմից։Կապիկին Ֆրանսիա էր բերել մի նավաստի իր ընկերոջ հետ,ով մահացել էր շատ վաղուց։: Auguste Dupin- ը այդ ամենից հետո հայտարարություն է տարածում , թե կապիկ է  գտել, նավաստուն բերում է իր տուն և այնտեղ պարզում ,որ նավաստին ներկա է եղել սպանություններին ու այդպես ավարտվում է պատմվածքը: