Կարևոր իրադարձություն《Ակներ》-ում

 

Չնայած ամառային արձակուրդներին 《Ակները 》սկսել է ամենօրյա փորձերը:Փորձերի հետ մեկտեղ նաև կարում ենք մեր առաջին տարազները:Երկար քննարկումներից հետո որոշեցինք ապագա տարազների գույները և նախշերը:Մեծ ոգևորությամբ սպասում ենք ,թե երբ ենք ունենալու տարազներ: Տարազները կարվում են 《Մխիթար Սեբաստացի》կրթահամալիրի Քոլեջում:Այդ ամենի հետ մեկտեղ պատրաստվում ենք նաև Բլեյան կրթական ցանցով իսկական հարսանիք Աշտարակում:《Ակները》ելույթ կունենա իր առաջին տարազներով:

 

Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի ազգային նվագարանների նվագախումբը կրթահամալիրում

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում հյուր էին Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի ազգային նվագարանների նվագախումբը: <<Ակներ>> ազգային երգ ու պարի խմբի անդամների ուղեկցությամբ, նվագախմբի անդամների հետ շրջեցինք Մայր դպրոցում:Ծանոթացանք դպրոցի տարածքին,խոսեցինք մեր նախասիրություններից: Արդեն ժամը 13:00 հավաքվեցինք մարմարյա սրահում: Համերգը անցավ շատ լավ , շատ հավանեցինք նրանց կատարումները:Ուրախ կլինենք նրանց կրկին տեսնել կրթահամալիրում: