Ինքնամեկուսացումը լավագույն միջոց․․․

Ինքնամեկուսացման առաջին շաբաթը ստրեսային վիճակում էի։Չէի կարողանում ոչնչի վրա կենտրոնանալ,ամենուր կորոնավիրուսն էր, սպասողական վիճակ ամենօրյա լուրերին․․․։
Բայց շաբաթվա վերջում հասկացա, որ անիմաստ ժամանակ եմ վատնում։Սկսեցի ավելի ռեալ մտածել։Ու հասկացա, որ ուզենք, թե չուզենք դեռ երկար ենք մեկուսացած մնալու ու որոշեցի ժամանակս ավելի ճիշտ դասավորել։Սկսեցի հեռավար ուսուցման հետ մեկտեղ ֆիլմեր նայել,որոնք նախկինում ուղղակի չէի կարողանում ժամանակիս մեջ տեղավորել։ Շատ ափսոսեցի, որ մեկուսացումից առաջ գրադարանից չէի վերցրել սիրելի գրքերս,բայց դա էլ չխանգարեց օնլյան որոշ բաներ կարդալու համար։Ինքնամեկուսացման ժամանակ կարողացա ավելի շատ մտածել ու որոշակի տեղեկություններ ստանալ ապագայում մասնագիտություն ընտրելու մասին։ Նաև լավ միջոց էր ընտանիքի անդամների հետ թեկուզ տնային պայմաններում լավ ժամանակ անցկացնելը։Ինքնամեկուսացումը շատ լավ միջոց է զարգացման։Աշխարհը ևս մեկ անգամ հասկացավ, թե ինչքան թանկ ու կարևոր է ժամանակը։

Հեռավար դպրոց.Անհատական պլան

tststs_8
Այս շրջանում կատարելու եմ ՝

Արմենուհին՝ Չարենցի սերը

Այս պատմությունը սկսվեց 1919 թ. հոկտեմբերի 18-ին: Հայաստանի Առաջին հանրապետության պառլամենտի դահլիճում Հայաստանի նորաստեղծ գրական ընկերության երեկոն էր: Այդ օրը գրականագետ, օգոստոսին լուսավորության նախարար նշանակված Նիկոլ Աղբալյանը դասախոսում էր «Մի նոր բանաստեղծ. Չարենց» թեմայով: Հավագվածներից շատերը առաջին անգամ էին լսում այդ անունը։Իսկ Աղբալյանը շարունակում էր հավաքվածներին համոզել, որ հայտնվել է մի նոր, շնորհալի պոետ, որն արժանի է ամենայն գովասանքի և ուշադրության: Ելույթին հաջորդեց մտքերի փոխանակությունը, հնչեցին թեր և դեմ կարծիքներ: Իսկ այդ պահին դահլիճի հեռավոր անկյունում կանգնած բանախոսին էր լսում գեղեցկադեմ մի տիկին` Արմենուհի Տիգրանյանը։

Շարունակել կարդալ

ՀՀ էներգետիկա

green-energy-732214615-Shutterstock_lassedesignen-Ինչպես գիտենք ամբողջ աշխարհի համար կարևոր է էներգետիկ համակարգ ունենալը։էներգետիկ համակարգը բաղկացած է ՝ ԱԷԿ,ՀԷԿ,ՋԷԿ,արևային էներգիա, Հիդրոէներգետիկա, Երկրաջերմային էներգետիկաներից։Բայց այսօր կխոսենք,թե ինչ դեր ունի էներգետիկ համակարգը Հայաստանի Հանրապետության տնտեսության համար։Հայաստանի Հանրապետության համար նույնպես շատ կարևոր դեր ունի այն։ Էներգետիկան կապված է տնտեսության բոլոր ճյուղերի հետ և անհնար է առանց դրա պատկերացնել տնտեսության գոյությունը։
Շարունակել կարդալ

5 հետաքրքիր բաներ, որոնք պետք է արվեն տանը, հեռավար ուսուցման շրջանում

Այս մեկ ամսում կարող ես անել էնպիսի բաներ, որոնք միշտ ուզել ես, բայց քիչ ժամանակ ես ունեցել։Հիմա շատ ճիշտ ժամանակ է ինքդ քեզ վրա աշխատելու համար։

Շարունակել կարդալ

My favourite place

I have many favorite places, one of which is the churches.I love going to church alone and sitting down for a long time to think. There you have to stay with yourself and your thoughts and I really like it.I love not always but often in silence everywhere and just thinking.
I would like you all to enjoy it. After you are alone, you start paying more attention to many things than before.

Համաճարակներ

1579844142-83777369_10221185187799188_8191514592191447040_n
Տիֆ

Տիֆը բնորոշ է նրանով, որ զարգանում է միայն նեղ, խիտ պայմաններում: Միայն 20-րդ դարում այդ հիվանդությունից մահացել է 1 միլիոն մարդ: Հաճախ տիֆի բտնկում է եղել ռազմաճակատներում և համակենտրոնացման ճամբարներում:
Խոլերա
Խոլերան սուր աղիքային ինֆեկցիոն հիվանդություն է: Հայրենիքը համարվում է Գանգես և Բրահմապուտրա գետերի ստորին մասը Հնդկաստանում։ Հարուցիչն ասիական խոլերայի վիբրիոնն է կամ Էլ-Տորի վիբրիոնը։ Հարուցիչը օրգանիզմ է անցնում per-oral ճանապարհով հիմնականում ջրի, սննդամթերքի և վարակված ձեռքերի միջոցով։
Շարունակել կարդալ

Արմենուհի Տիգրանյան

a-tigranyan
Տարեք հողմեր…

Տարեք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհեր, սիրտս էլ անմեր,
Ձեր վայրերը անանուն։

Ես էլ կ՛ուզեմ համբույր քաղել
Լերկ ժայռերի լանջերից,
Ես էլ կ՛ուզեմ արցունք քամել
Հեռո՜ւ, հեռո՜ւ ափերից։

Սարերն ընկնեմ, անտառ ու ձոր,
Երգեր հիշեմ, երգեմ ու լամ,
Դաշտերն ընկնեմ ոլոր-մոլոր,
Ծառ ու ծաղիկ փետտեմ ու լամ։

Տարեք հողմեր, անսանձ հողմեր,
Սիրտս էլ անտուն, անկայուն,
Սիրտս էլ անհեր, սիրտս էլ անմեր,
Ձեր վայրերը անանուն։
Բանաստեղծութիւններ, Պէյրութ : տպ. Համազգային, 1969.
Տես`այստեղ