Ավետիք Իսահակյան։ Լիլիթ

1
Ստեղծագործությունը հրեական առասպել է, որը պատմում է Աստծո ստեղծած առաջին մարդու և նրա առաջին սիրո մասին:
Աստված ստեղծել էր Էդեմը, որտեղ էլ բնակեցրել էր հողածին Ադամին՝ առաջին մարդուն: Հետագայում դրախտում տեսնելով Ադամի տանջանքները, ստեղծեց զուգընկեր, կրակածին Լիլիթին։ Ադամը միանգամից տարվեց Լիլիթի գեղեցկությամբ և զգաց, թե ինչպես է սիրահարվում նրան։Տղան ամբողջությամբ տրվել էր նրան, կատարում էր նրա բոլոր քմահաճույքները։ Իսկ Լիլիթը առհամարում էր տղայի զգացմունքը ու օգտագործում նրան։ Օրերից մի օր Ադամը Լիլիթին տեսավ Սատանայի գրկում, կոտրվեց տղայի սիրտը անպատասխան սիրուց։
Տղան շատ էր տանջվում․․․
Աստված տեսնելով տղայի տառապանքները ստեղծեց հողածին Եվային, ով նվիրված էր և սիրալիր։Ադամը սիրում էր Եվային, բայց նրա ամեն մի արարքի մեջ տեսնում էր Լիլիթին։Նա գրկում էր Եվային բայց մտքով դեռ Լիլիթի հետ էր։ Եվ տարիների ընթացքում Լիլիթին սիրելով էլ մահանում է ։
Հետևություն
Ինչպես գիտենք այդ ընթացքում արգելված պտուղը ուտելու համար Աստված պատժում է Ադամին և Եվային,բայց չպետք է մոռանալ,որ Երկրում էին նաև Լիլիթը և Սատանան: Հետևություն կարելի է անել, որ սրանով Իսահակյանը փորձել էր ցույց տալ, որ Երկրում ապրող մարդիկ կարող են լինել և չար և բարի:

Ավետիք Իսահակյան։ Սաադիի Վերջին Գարունը

2
Իսահակյանի գրելաոճին ծանոթ եմ ու շատ եմ սիրում իր ստեղծագործությունները, բայց այս մեկը ինձ համար բացահայտում էր։Ստեղծագործությունը մի բանաստեղծի մասին էր՝ Սաադիի, ով արդեն ապրել էր մեկ դար ու զգում էր, որ այդ գարունն իր համար վերջինն է լինելու։ Սաադին սկսել էր վերհիշել իր կյանքի հարյուր տարները լավ ու վատ օրերը, և հասկացել էր, որ չի հագեցել կյանքի վայելքներից և ուզում է էլի ապրել։Այս ստեղծագործությունը յուրովի  հավանեցի, քանի որ, հեղինակը՝ ներկայացնելով Սաադիի ապրումները, նաև ներկայացնում էր յուրաքանչյուրիս։
Մեծահասակներից հաճախ կարող ենք լսել կյանքի մասին բողոքներ, թե հոգնել են այս կյանքից։ Սակայն երբ առողջական ինչ-որ խնդիր են ունենում փորձում են արագ լուծել այն և վերաարժևորել կյանքը։
Շարունակել կարդալ

Վիլյամ Գոլդինգ ։Ճանճերի տերը

Վիլյամ-Գոլդինգ
Մի շնչով կարդացի << Ճանճերի տերը >> գիրքը, որը շատ հավանեցի։Պատմվածքը մի քանի աշակերտների մասին էր ովքեր պատերազմի պատճառով ինքնաթիռից ընկել են ինչ-որ անմարդաբնակ կղզի։ Անգլյացի երեխաները միավորվում են ընտրում առաջնորդ, ստեղծում իրենց օրենքները։ Բայց այդ միասնականությունը երկար չի շարունակվում, որոշ ժամանակ անց նրանք բաժավում են դառնում առանձին խմբեր կռվում իրար դեմ ու նույնիսկ սպանում իրար։Բայց այդ ամենը ավելի մանրամասն կիմանաս երբ կարդաս գիրքը։Այժմ կուզեի ավելի շատ խոսել գրքի բավանդակության, գաղափարի մասին։ Կարծում եմ գիրքի գաղափարը ավելի խորն էր քան պատկերացնում ենք։ Իրականում երբ երեխաներից ոմանք իրենց առաջնորդից դժգոհություններ ունեին կամ երբ բաժանվեցին ու նոր առաջնորդ ընտրեցին մոռանալով նախկինին։ Եվ ինչ-որ տեղ նաև նորին տեսնելով ավելի ագռեսիվ տրամադրվեցին նախորդ առաջնորդի նկատմամ։ Կարծում եմ որ այդ ամենը մեր իրականություն էլ կա քաղաքակաության մեջ։Օրիանկ երբեք չես կարող ամբողջ ազգին գոհացնել։
Նաև կուզեի խոսել երեխաների հոգեբանական վիճակի մասին։Դպրոցում,բակում և այլ տեղերում որտեղ հավաքված են եղել նույն տարիքի երեխաներ շատ եմ տեսել այն վերաբերմունքը որկ կար նաև գրքում։ Ավելի փոքր տարիքում  իմ ու քոնի, արտաքինի,ճկունության և այլ բաների համար երեխաները կարող էին իրար վիրավորել,նեղացնել ։Ընդհանրապես կարծում եմ, որ պատանիները( ինչպես նաև գրքի հերոսները) այդ տարիքում ավելի էմոցոնյալ են լինում։Գրքում դա նույնպես նկատվում էր տղաների արագ ու անփույթ որոշումներում, բայց միևնույն ժամանակ հաստատուն լինելու մեջ։

Գրիգոր Զոհրապ։ Այինկա

3
Ստեղծագործությունը Հակոբոս ու Սահակ եղբայրների և Պերճուհու մասին էր։ Ովքեր ունենում են փոքրիկ սիրավեպ։ Հակոբոսը այինկաճիների ավագ որդին էր, մի սևահեր,սևաչյա երիտասարդ էր, նրան իր շրջապատում հարգված ու սիրված մարդ էին համարում։ «Ահա տասը տարուց ի վեր Հակոբոսը «այինկաճիներու» առաջնորդն էր և ղեկավարը, միշտ պատվով է առաջ տարել իր գործը։ Երբեք վստահված ապրանքը չի կորցրել կամ փչացրել»։Իսկ մյուս եղբայրը Սահակը՝ «Ռեժիին կը ծառայե. ինքը ահավոր այինկաճիին կրտսերը՝ քոլճի մըն է հիմա լեցուն թոշակով, երիտասարդ կտրիք մը»։Նրանցից կրտսերը՝ Սահակը սիրահարվում է։Պերճուհուն։Բայց քանի որ Սահակը կտրվել է գյուղացիներից և ծառայության անցել ոստիկանությունում, Պերճուհին էլ կտրվել է նրանից:Պերճուհին ու Սահալը սկսում են իրարից հեռանալ։ Որոշ ժամանակ անց  Պերճուհին նշանվում է Սահակի եղբոր՝ Հակոբոսի հետ։ Եղբայրները հակառակվում են: Սակայն Սահակը դեռ չէր մոռացել իր առաջին սիրուն և զգում էր որ դեռ սիրում է նրան։
Բաժանումից որոշ ժամանակ անց,մի օր նրանք պատահական հանդիպում են։Նրանց պատահական հանդիպումն և զրույցը տակնուվրա է անում երկուսի ներաշխարհն էլ։Հակոբոսը գիտակցում էր, որ Սահակը իր հարազատ եղբայրն է իր արյունակիցը, բայց չէր կարող ներել նման քայլը։Նրանք չէին կարող ապրել մի տանը Պերճուհու հետ միասին։ Հակոբոսը սարսափում էր այն մտքից, որ հնարավոր է ճանապարհին հանդիպի եղբորը։
Եվ մեկ օր հանդիպում են երկու եղբայրներ։Իրար են բախվում իրենց հետ ունենալով յուրայինների խմբերը՝ Հակոբոսը՝ իր այինկաճիներին, իսկ Սահակը՝ ոստիկաններին։ Կորցրած սերն այս անգամ պատճառ է դառնում նաև եղբոր մահվանը։Սահակի մահից հետո Պերճուհին զգացմունք չէր ունենալու դեպի Հակոբոսը, չէր էլ կարող ստեղծել: Պերճուհին նշանը հետ է տալիս,բայց շարունակում սիրել Սահակին։

 

Գրիգոր Զոհրապ։Զաբուղոն

2
Ստեղծագործության գլխավոր հերոսը Զաբուղոնն էր։ Նա հմուտ գող էր,նրա մասին չէին լսել ոչ ոք։ Զաբուղոնը սիրահարվում է Վասիլիկ անունով մի աղջկա, նրանք միայն գիշերներն էին հանդիպում։ Զաբուղոն ու Վասիլիկը նշանադրվում են,  որին ներկա էին միայն լուսինն ու աստղերը։ Ու չնայած տղայի անսահման սիրո, այդ սերը փոխադարձ չէր։ Քանի որ Զաբուղոնը շատ անկեղծ էր սիրում նրան ու ամեն ինչ պատմում էր։ Մի անգամ նաև պատմեց իր պլանավորած գողության մասին։ Իսկ Վասիլիկը ոստիկանություն է դիմում և ամեն բան պատմում նրանց։ Գողության օրվա գիշերը ոստիկանությունը գնում է ու դեպքի վայրում ձեռբակալում Զաբուղոնին։ Նա վստահ էր, որ Վասիլիկն է ոստիկանություն դիմել։ Զաբուղոնին ձեռբակալեցին յոթ տարով։ Այդ ընթացքում տղան շատ փորձեր էր արել փախչելու բանտից, մի քանի ձախողումից հետո մի անգամ ստացվում է։ Ազատության մեջ գտնվելով միայն ուզում է Վասիլիկին տեսնել ու  հարցնել, թե ինչի այդ քայլին գնաց։ Գտավ իր ամենասիրելի Վասիլիկին ուրիշի գրկում։
Զաբուղոնը հիասթափված ու վհատված կարծելով, թե էլ տեղ չունի գնալու և ոչ մեկին պետք չէ ինքնակամ վերադառնում է բանտ։

Գրիգոր Զոհրապ։Ճիտին պարտքը

1
Պատմվածքը Հուսեփ աղայի մասին է, ով միջահասակ,ալեհեր մարդ էր։Նա ուներ նաև երկու դուստր, իսկ կինը վաղուց էր մահացել։Հուսեփը եղել է վաճառական, ապա խանութպան: Սակայն հիմա այլևս ոչ վաճառական էր, ոչ էլ խանութ ուներ: Ուրիշների առևտրի միջնորդությամբ է զբացված՝ խանութից խանութ տանելով պասմայի(վառելանյութ) ու ճերմակեղենի մատուցումների  պահանջներն է կատարում։ Նա նաև ուներ մի պայուսակ,որը կյանքի բոլոր իրավիճակներում հետն էր լինում։ Պայուսակը, որը երբեք չէր լցվում, որը միշտ Հուսեփ աղայի ձեռքին էր և, որի մեջ նա տուն էր բերում իր փոքր ընտանիքի ապրուստը։ Ամեն օր ելնում էր տանից անհույս՝ ուսին գցելով իր տոկուն պայուսակը, ճամփա էր  ընկնում։ Պայուսակը միաժամանակ Հուսեփ աղայի հոգսերի ընկերն էր։
Հիմնական աշխատանք չունենալով, սկսում էր պարտքեր ունենալ, վաճառում էր տան գույքը։ Ամեն ինչ անում էր փորձելով գոհացնել ու ոչ մի բանից հետ չպահել աղջիկներին։ Տան ողջ ունեցվածքը վաճառելուց հետո նա գնում  է Պոլիս: Սակայն ոչինչ չի կարողանում գնել, իսկ առանց գնումների չի կարող տուն վերադառնալ: Նա թափառում է Պոլսի փողոցներով: Կամուրջի մոտ կանգ է առնում: Նույնիսկ տասը փարա չունի, որ վճարի կամուրջն անցնելու համար: Եվ, չդիմանալով  կյանքի դժվարություններին, հույսը կորցնելով, ինքնասպան է լինում: