Վարդգես Պետրոսյան «Դեղատուն Անի»

Vardges_Petrosyan
Շատ հավանեցի <<Դեղատուն Անիի>> ստեղծագործությունը։Շատ տարիներ են անեցել , բայց կարծես ստեղծագործությունը գրված լինի մեր օրերում ։ Հեղինակը կարծես սա գրած լինի մեր օրերի համար:Նույնիսկ հեղինակը նշում է, որ դեռևս Սոկրատն ասել է.”Մեր երիտասարդությունը սիրում է շքեղ կյանք, նա վատ է դաստիարակաված, քմծիծաղ է տալիս դաստիարակաների ասածների վրա, չի հարգում ծերերին:Մեր երեխաները բռնակալներ են, նրանք ոտքի չեն կանգնում, երբ ներս է գալիս տարեց մարդ, հակաճառում են ծնողներին:Ավելի պարզ`նրանք շատ վատն են:”Կարծում եմ որ այդքան էլ մեծ փոփոխություններ չեն եղել ։

1. Սեր չկա, սերը Ռոմեոն ու Ջուլիետն են հորինել և իրենց հետ էլ տարան այն աշխարհը, բոլոր տղաների մտքինն էլ, ի վերջո,նույնն է, միայն թե մեկը ցերեկով մոմ է վառում, մյուսը՝ էլեկտրական լույս, երրորդը՝ բանալիով անմիջապես փակում է դուռը: Փողոցում կյանք կոչվող կոնվեյերն է, ոչ ոք մյուսին չի ճանաչում, չի տեսնում, չի սիրում, որովհետև փողոցում միայն, միայն մեքենաներ են:
2. Ուրախ աշուն է: Ինչու՞ են աշունը միշտ իբրև հիվանդ ներկայացնում:
3. Մեր երիտասարդությունը սիրում է շքեղ կյանք, նա վատ է դաստիարակված, քմծիծաղ է տալիս իր դաստիարակների ասածների վրա և չի հարգում ծերերին: Մեր երեխաները բռնակալներ են, նրանք անգամ ոտքի չեն ելնում , որբ ներս է մտնում տարեց մարդ, հակաճառում են ծնողներին: Ավելի պարզ նրանք շատ վատն են:
4. Ինձ թվում է, որ մարդուն ստեղծելիս Աստված կնոջը մի կտոր հայելի է տվել, իսկ տղամարդուն՝ մի կտոր խելք և դրա համար էլ արդեն քանի հազարամյակ է մեկն իր դեմքով է զարմացած, մյուսն իր խելքով։
5. Մեքենա, տուն, սեր…Դրանք միասին չեն լինում, լինում են առանձին-առանձին,առանձին-առանձին մարդկանց մոտ…

Ձևը ու հոգի: Հովհաննես Թումանյան (հոդված)

dzevn-u-hogin
Հրաշալի հոդված էր, կարդալուց հետո սկսեցի ավելի ուշադիր լինել այն շենքերի ու հաստատություններին ,  որոնց հետ առնչվում եմ ։ Հասկացա , մենք հենց էդ ամենի մեջ ենք հիմա ապրում։Կարծում եմ , որ մեր օրերում ձևը չափից դուրս շատ է ։ Մեր հասարակության մեջ ամեն ինչ այնքն է պարզեցվել , որ ամեն ինչին թեթև ենք նայում ։ Մենք ամեն ինչ պատկերացում ենք էնպես ինչպես տեսնում ենք ։ Մարդիկ անում են էնպիսի բաներ,որի իմաստը անգամ չգիտեն ։ Հոդվածում բերվում է էնպիսի օրինակներ ,  որոնք  մտնում են մեր առօրյայի մեջ ։ <<Հոգևորական ասելով երկար շորեր են հասկանամ ու երկար միրուք։ Եվ եթե նա ավետարանը փչացնի— ոչինչ, բայց եթե միրուքը խուզի, անշուշտ մեծ իրարանցում կձգի հավատացյալների մեջ։ Քրիստոնեություն ասելով մկրտություն, պատարագ, պսակի ու թաղման, տնօրհնեքի ու գերեզմանօրհնեքի և այլ արտաքին ծեսեր ու արարողություններ են հասկանամ։>> Մենք բոլորս շատ բաներին նայում ենք ոչ , թե գաղափարով , այլ թե ինչպես է մեզ հարմար կամ ինչպես ավելի գեղեցիկ կնայվի ։ Այսքան ժամանակ ծանոթ եմ Թումանյանի գրելաոճին ու ստեղծագործություններին,բայց այս հոդվածը ինձ համար Թումանյանի բացահայտում էր ։ Հասկացա որ Թումանյանի մեծությունը նրանում է կայանում , որ նա ունեցել է ժամանակի մեծ զգացողություն , գրել է կարծես թե այսօրվա մեր կյանքի մասին, որում մենք ապրում ենք։Եկեք ամեն ինչին նայեն էնպիսի խորությամբ ինչպիսին Թումանյան էր նայում , ու աշխարհը ավել հետաքրքիր կլինի ։
Նկարչական ձևավորումը՝  Սոնա Պրոյանի, 9.2 դաս

Փետրվարի 25-Մարտի 1

1.Ներկայացրե՛ք Հայոց դիցարանի աստվածներին և նրանց պաշտամունքային կենտրոնները /Հունական դիցարանի աստվածների համադրությամբ/:
Արամազդը-Զևսին-  երկնքի և երկրի արարիչ
Անահիտը-Արտեմիսին- մայր աստվածուհի, մայրության, բերքի և պտղաբերության
Վահագն-Արեսինկամ Հերակլեսին — ամպրոպի ու կայծակի աստվածն
Տիրը-Ապոլոնին կամ Հերմեսին-  իմաստությունների, ուսման, գիտության աստված
Աստղիկին-Աֆրոդիտեն- սիրո և ջրի աստվածուհի
Սպանդարամետը-Հադեսին- ստորերկրյա թագավորության աստված
Միհրը-Հելիոսին կամ Հեփեստոսին- լույսի և մաքրության` արևի աստված
Նանեին-Աթենասը- պատերազմի աստվածուհի
Վանատուր
Սպարապետ:
2.Ձեր կարծիքով՝ նախաքրիստոնեական շրջանում կիրառվե՞լ են հայալեզու նշանագրեր: Բերե՛ք ձեզ հայտնի փաստեր:
Իմ կարծիքով եթե եղել է գրի աստված հետևաբար նաև եղել է գիրը ։

  Փետրվարի 18-22

 1. Ի՞նչ մշակույթ ձևավորվեց Վանի թագավորության շրջանում:
Վանի թագավորությունում ձևավորվեց ճարտարապետությունը , որը հնարավորություն էր տալիս լիարժեք պատկերացում կազմել տվյալ շրջանի ճարտարապետության և շինաարական տեխնիկայի մասին։ Հաջորդը  մետաղագործությունն էր , մետաղամշակման զարգացման համար , ինչպես գիտենք , Հայկական մշակույթն ուներ հումքի մեծ պաշարներ։ Վանի թագավորությունում մետաղամշակման բարձր զարգացման մասին են վկայում և սեպագիր արձանագրությունները ։ Վերջիններիս մեջ առանձնանում են Ասորեստանի արքա Սարգոն երկրորդի բնագրերը , որոնց համաձայն ՝ նրա զրքերը Արդինի-Մուսասիրում թալանել են երկու տոննա ոսկի , հինգ տոննա արծաթ և ավել քան հարյուր տոննա պղնձե , երկաթե իրեր։  Մյուս մշակությայի ճյուղը դա ՝ խեցեգործությունն և քարե գտածոններն են ։ Իրենց հմտությամբ ու որակով զարմանք ու հիացմունք են առաջացնում ժամանակի խեցեգործ վարպետների աշխատանքները ։ Նրանք պատրաստել են հազարավոր խեցանոթներ , որոնք ունեել են բազմաբնույթ կիրառական նշանակություն։ Վերջին մշակութային ճյուղը դա որմնանկարչությունն է ։Այս շրջանի որմնանկարչությանը բնորոշ են ինչպես կրոնական , այդպես էլ աշխարհիկ բնույթի պատկերենրը։Դրանք զարդարել են տաճարների,պալաների և այլ շինությունների պատեր։
2.
Ներկայացրե՛ք Վանի թագավորության գրային համակարգը:

3. Ներկայացրե՛ք Հայոց հին դիցարանը ։
Առաջին դիցարան
Հայոց առաջին դիցարանը կազմավորվում է ավելի վաղ քան ընդունված է նշել դավանաբանության մեջ։ Ըստ ավանադաբանության` Հայկը Նոյի հինգերորդ սերունդն էր, իսկ Նոյը Աստծո կամ Արարչի կողմից ընտրված Բարեպաշտն էր, Հայկն է հանդիսանում Նոյի իրավահաջորդը՝ տիտղոսակիր ժառանգը ։ Ըստ շումերական աղբյուրների` տեղի է ունեցել աստվածների սերունդների չորս սերնդափոխություն։ Հնագույն շումերական գրավոր աղբյուրներում պահպանվել են տեղեկություններ Հայա անունուվ Աստծո մասին և նրա՝ որպես առաջին աստվածներ սերունդների մասին։ Հայկական լեռնաշխարհում վկայված առաջին պետական կազմավորման՝ Արատտայի (մ. թ. ա. XXVIII–XXVII դարեր) հովանավորը արարչագործ Հայա աստծու որդի Դումուզին էր, որի անունը Աստվածաշնչի թարգմանություններում փոխարինված է Հայկ-Օրիոնով։
Երկրորդ դիցարան
Հայասա երկրի (մ. թ. ա. 15-13-րդ դարեր) աստվածները հիշատակվում են խեթա-հայասական պայմանագրում, որտեղ վերծանվել է 12 աստծու անուն։ Հայասայի դիցարանը ղեկավարել է գերագույն զույգը. առաջինը ռազմի աստվածությունն էր, երկրորդը՝ մայր աստվածուհին։
Հնագույն հայերի համոզմունքները կապված էին եղել բազմաթիվ պաշտամունքի հետ, հիմնականում մեր նախնիները պաշտել են երկինքը և երկնային մարմինները սակայն այդ պաշտամունքի և ծիսականության մեջ անկրկնելի և բացարձակ տեղ ունի արևը և արևի պաշտամունքը և արևի հետ նույնացված որոշակի կենդանիներ առյուծ, արծիվ, ցուլ, օձ ևնետաձիգ մարդը։ Բարձրագույն աստվածն էր հնդեվրոպական Արը (որպես ելակետ), որին հաջորդում էր Արամազդը ։ Հետագայում, հայոց համակարգի ազդեցությամբ ձևավորվում է ֆարսիների կրոնական համակարգը և իրավունքի շրջանակներում նրանք օգտվում են ոչ թե անունից այլ նորկայացնում են Արարչի որակնեից մեկը՝ Ահուրամազդա որը նշանակում է Աստծո հուրը մեզ տա։ Այդ նույն սկզբունքից ելնելով հելլենիստական դիցարանը այդպես է ներկայացնում Զևսին։
Ի լրումն հիմնական՝ արծվի և առյուծի պաշտամունքի, կային այլ սրբազան կենդանիներ.

  • Ցուլ (Երվանդ և Երվազը ծնվել էին կնոջ և ցուլի հարաբերությունից)
  • Եղնիկ (պաշտամունքը կապված էր մայր աստվածուհու և, ավելի ուշ, քրիստոնեական Մայր Աստվածածնի հետ)
  • Արջ (Ժամանակին ջրաղացպան է եղել, բայց երբ շատ գողություններ է արել, աստված զայրացել է նրա վրա և արջ դարձրել։)
  • Կատու (Նոյի տապանում գտնված ժամանակ առյուծը հանկարծ փռշտում է և քթից դուրս է ընկնում կատուն։ Դրա համար էլ կատուն շատ նման է առյուծի։)
  • Շուն, օրինակ Արալեզ (Սկզբից աշխարհում հաց չի եղել։ Մի օր քաղցած շունը սկսում է անընդհատ ոռնալ և երկինք նայել։ Այնքան է ոռնում, որ երկնքից մի հատիկ է ընկնում գետին։ Հատիկը ծլում է, աճում, արտը լցնում ցորենով։ Շան տերը քաղում է արտը, ծեծում հասկերը, ցորենը աղում։ Դրանից հետո աշխարհը հացով է լցվում։)

Սուրբ կաթնասուններ ու սուրբ թռչուններ էին համարվում՝

  • Առյուծ
  • Ձի
  • Ցուլ
  • Խոյ կամ Արխար
  • Արծիվ
  • Աքաղաղ
  • Ծիծեռնակ (Ճարտար ու քաղցրախոս երեխա է եղել։ Խորթ մայրը սաստիկ ատել է նրան։ Մի անգամ մայրը սուտ հիվանդ է ձևանում և ամուսնուց պահանջում, որ կտրի երեխայի ճկույթը, տա իրեն ուտի, որպեսզի ինքն առողջանա։ Ամուսինը ստիպված կատարում է չար կնոջ կամքը։ Երբ կտրում է տղայի ճկույթը, տղան մեռնում է։ Իսկ երբ կտրած ճկույթը տալիս է կնոջը, որ ուտի, ճկույթը հանկարծ ծիծեռնակ է դառնում)
  • Արագիլներ (Իրենց երկրում մարդ են, մարդկային կերպարանք ունեն։ Չվելու ժամանակ նրանք գալիս են գետափ, լողանում ջրերում, հագնում են թռչունի փետուրներ և ճանապարհ ընկնում մեր երկիրը։ Վերադարձի ժամանակ նրանք հավաքվում են մի բարձր սարի վրա, մատաղ անում, լողանում գետում, նորից մարդ դառնում ու գնում են իրենց երկիրը։ Արագիլն ամեն տարի խեղդում է իր ձագերից մեկին՝ աստծուն մատաղ անելու համար։)
  • Կռունկ (Սպանելը մեծ մեղք է։ Երբ մարդ հրացան առնի ձեռը և նշան բռնի կռունկին, կռունկն իսկույն դառնում է գեղանի հարս՝ ծծկեր երեխան կրծքին։)

Կենդանիներից բացի՝ սրբացվում էին սոսի (Տնջրի), գիհի (կենի) և բեգոնիա (փղականջ) բույսերը։ Տոտեմների շարքն են դասում նաև ձկներին, շնորհիվ վիշապ քարակոթողների։ Լեռների ծագումը առասպելներում սովորաբար մարդեղային բնույթ ունի։ Ըստ որոշ առասպելների, լեռները եղբայր-հսկաներ էին։ Ամեն առավոտ նրանք ամուր գոտևորվում էին ու բարի առավոտ մաղթում միմյանց։ Ժամանակի ընթացքում ծույլանում են վաղ արթնանալ և բարևել միմյանց, նաև չեն էլ ձգում գոտիները։ Աստվածները պատժում են եղբայրներին ու դարձնում նրանց լեռներ, իրենց գոտինեիը վերածում են կանաչ հովիտների, արցունքները՝ աղբյուրների։ Մեկ այլ վարկածով, Մասիս սարը  և Արագածը քույրեր են, իսկ Զագրոս ու Տավրոսը՝ եղջերավոր վիշապներ էին (դրակոններ), որոնք մարտնչում էին իրենք իրենց դեմ։
Շատ առասպելներ նվիրված էին օձերին, նրանց պաշտամունքը, որը հնում տարածված էր ժողովրդի մեջ (հատկապես լորտու, ով համարվում էր հայերի ընկեր)։ Ենթադրվում էր, որ սուրբ օձերը ապրում էին քարանձավներում իրենց պալատներում, իսկ օձերի արքայի գլխին թանկարժեք քար էր կամ ոսկյա եղջյուրներ էր։ Յուրաքանչյուր թագավոր իր բանակն ուներ։
Երրորդ դիցարան
Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու) դիցարանը հիշատակվում է Մհերի դռան արձանագրության մեջ։ Այն կազմված է եղել 70 աստվածությունից՝ 35 իգական և 35 արական (ամեն աստված ուներ իր նշանը), և շուրջ 100 սրբություններից։ Դիցարանը գլխավորել է գերագույն եռյակը՝ Խալդի, Թեյշեբա, Շիվինի։ Երկրպագել են նաև դաշտերի, լեռների, ծովերի և այլ աստվածությունների։

Հետբիաինական դարաշրջանում ազգակից աստվածներից ձևավորվել է նոր դիցարան, որը նույնությամբ պահպանվել է մինչև քրիստոնեության ընդունումը։ Հայոց դիցարանի բնորոշ առանձնահատկությունը միակենտրոնությունն է, չկան չար կամ չարագործ աստվածներ, մեծարվել են լույսը, բարին, ընտանեկան օջախը, գիտությունները։
Չորրորդ դիցարան
Հայոց դիցարանը ղեկավարում է գերագույն եռյակը՝ Արամազդը՝ աստվածների հայրը, երկնքի ու երկրի արարիչը, լիություն, բարություն և արիություն պարգևողը, Անահիտը՝ արգասավորության, պտղաբերության մայր դիցուհին (գլխավոր կենտրոններն էին Եկեղյաց գավառի Երիզա/Երզնկա ավանը, Արտաշատը), Վահագնը՝ պատերազմի, քաջության և հաղթանակի աստվածը (գլխավոր մեհյանը Աշտիշատում էր, կոչվել է Վահեվանյան)։ Գլխավոր աստվածություններից է Աստղիկը՝ սիրո և գեղեցկության, երկնային լույսի և ջրի դիցուհին։

Հայոց դիցարանի ազդեցիկ դիցուհիներից է Արամազդի դուստրը՝ Նանեն՝ ընտանիքի պահապանը, իմաստնության, ողջախոհության և ռազմի աստվածուհին։ Նանեի պաշտամունքը սերտորեն կապված էր Անահիտի պաշտամունքի հետ։ Նանեի տաճարը Եկեղյաց գավառի Թիլ ավանում էր՝ Անահիտի տաճարի մոտակայքում։ Հիմա էլ հաճախ մեծ մորը՝ տատին, ասում են նաև նանի, նան, որը վկայում է Նանե դիցուհու՝ մարդաստվածության հետ կապի և ժողովրդի մեջ նրա անվան ու պաշտամունքի տարածվածության մասին։

Արեգակի, կրակի ու լույսի, մաքրության ու ճշմարտության աստվածը Արեգ-Միհրն է։ Ըստ հայոց հին հավատքի՝ Արեգակի սրտում ապրում են 365 սրբեր, որոնցից յուրաքանչյուրը տարվա 1 օրվա տերն է. վկայակոչվում են չարը խափանելու նպատակով։ Միհրի գլխավոր տաճարը Դերջան գավառի Բագառիճ ավանում էր։ Նրան է նվիրված նաև Գառնիի հեթանոսական տաճարը։ Միհրի անունից է ծագել հայոց հեթանոսական սրբավայրերին տրվող ընդհանուր՝ մեհյան անվանումը, ինչպես նաև բազմաթիվ հայկական և օտար անձնանուններ՝ Միհրան, Միհրդատ, Միհրներսեհ, Մեհրուժան և այլն։ Միհրի աստվածության հետագա վիպական մարմնավորումները «Սասնա ծռեր» էպոսի Մեծ և Փոքր Մհերներն են։
Դպրության, պերճախոսության, գիտությունների և ուսման, արվեստների հովանավոր աստվածը Տիրն է՝ Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը։ Համարվել է մարդկանց ճակատագրերի գուշակն ու երազների մեկնիչը, նրանց չար ու բարի գործերի գրառողը։ Նրան նվիրված գլխավոր տաճարը հին Արտաշատի մերձակայքում էր՝ Երազամույն վայրում, և կոչվել է Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Տիրին անվանել են նաև Երազացույց ու Երազահան։ Տիր աստծու անունից են ծագել մի շարք անձնանուններ (Տիրան, Տիրատուր, Տիրայր, Տրդատ) և տեղանուններ (Տիրինկատար լեռը, Տիրակատար քաղաքը, Տրե և Տիրառիջ գյուղերը), ծիածանի՝ Տիրական կամ Ծիրանի գոտի անվանումը և այլն։
Վանատուրը հին հայերի դիցարանում հյուրընկալության աստվածն է՝ պանդուխտների, օտար ճամփորդների հովանավորը, նրանց ապաստան ու օթևան տվողը։ Վանատուրի տոնը նշել են հին հայոց տարեգլխի՝ Ամանորի առաջին օրը, որի համար հաճախ նր
ան անվանել են նաև Ամանորի դից, նույնացրել Նոր տարին անձնավորող Ամանոր աստծու հետ։Հայկական դիցարանում անդրաշխարհի աստվածը Սպանդարամետն է, պաշտվել են նաև Անգեղ(Ներգալ), Դեմմետր, Գիսանե, Բարշամին և այլ աստվածություններ։

 

Անհնարին ոչինչ չկա

instasize_190120215511
Տասնհինգ տարի Հայաստանում, հայկական ընտանիքում ապրելով՝ ես տեսել ու սովորել եմ այստեղ կատարվող լավ ու վատ երևույթներ։ Հաճախ ինձ սովորեցրել են մի բան, իսկ դրսում ես տեսել եմ ճիշտ դրա հակառակը ու ինքս հասկացել՝ որն է ճիշտ։ Օրինակ՝ սովորեցրել են, որ չի կարելի աղբ թափել դրսում, մինչդեռ տեսել եմ , թե ինչպես են այլոք անում նույնը։ Հետո դպրոցում արդեն տեսա, որ, ճիշտ է, թափել չի կարելի, բայց պետք է նաև հավաքել այլոց նետած աղբը, ինչպես անում է, օրինակ, մեր դպրոցի տնօրենը՝ առօրյայում։ Ինձ ասել, սովորեցրել են, որ պետք է պահպանել ազգայինն ու հայկականը, սակայն ես տեսել եմ, որ այդ նույն մարդիկ ծաղրում են իրար, ասելով՝ տարազ հագիր, նկատի ունենալով այդ մարդու ավանդապահ լինելը, և խնջույքներին էլ չգիտեն մի որևէ ազգային շուրջպար՝ միասին պարելու համար։ Ահա դա տեսնելով՝ ես ցանկանում էի, որ բոլորն իմանան միասնական պարեր, խնջույքներն անցնեն ազգային երգերի, ոչ թե անորակ երաժշտության ներքո։ Ինքնուրույն ուսումնասիրելով ազգային երգերն ու պարերը՝ վեց-յոթ տարի առաջ հայտնաբերեցի, որ բավական քանակով ազգային երգեր գիտեմ՝ դպրոցից, ու մի քանի ազգային պար։

Շարունակել կարդալ

Գրքերի վերլուծություններ

Օսկար Ուայլ «Դորիան Գրեյի դիմանկարը»
Վարդգես Պետրոսյան  «Դեղատուն Անի»
Վարդգես Պետրոսյան «Ապրած չապրած տարիներ»
Ջերոմ Դեյվիդ Սելինջեր «Փրկիչը տարեկանի արտում» 
Էռնեստ Հեմինգուեյ « Դեղձանիկը ՝ նվեր» 
Չարլի Չապլինի նամակ դստերը
Պաուլո Կոելիո «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիներով ծերունին » 
Վիլյամ Սարոյան «Բան ունեմ ասելու» 
Վիլյամ Սարոյան «Ծննդյան տոներից երեք օր հետո » 
Պաուլո Կոելիո «Սուրբ Ծննդյան հեքիաթ սրինգ նվագող աղջկա մասին» 
Տիգրան Գրիգորյան «Քո սրտի առաջ» 
Օ Հենրի «Մոգերի ընծաները»
Պաուլո Կոելիո «Ամանորյա հեքիաթ»
Փիրըլ Ս.Բաք «Սուրբ ծննդի օրվա առավոտյան»
Հանս Քրիստիան Անդերսեն «Լուցկիներով աղջիկը»
Ակսել Բակունց «Միրհավը»
Ակսել Բակունց «Ալպիական մանուշակ» 
Վիկտոր Համբարձումյան «Մեր ամենամեծ գանձը՝ մայրենի լեզուն»
Վիլյամ Սարոյան «Գրողի խոստովանություն»

Փետրվարի 11-15

1.Ինչպե՞ս է բնութագրում Մ. Խորենացին 3-րդ դարի 2-րդ կեսին Հայաստանում տիրող վիճակը:
Ք.ա. VI-III դդ. Հայաստանում շարունակել են գահակալելԱրամիհիմնադրած Հայկազյան արքայատան ներկայացուցիչները: Սակայն մերօրյա պատմագիտության մեջ այդ արքայատանը պայմանականորեն հաճախ անվանում են Երվանդունի կամ Երվանդական` Ք.ա. 570-ական թթ. քիչ տարիներ գահակալած Երվանդ I Հայկազյանի անունով: Նա իր նախորդների` Արարատյան արքաների պես պահել է նույն թվով մշտական զորաբանակ: Ըստ ավանդական պատմության Երվանդ I-ը ճանաչել է Մարաստանի գերիշխանությունը, նրա Աժդահակ թագավորին կնության տվել իր դուստր Տիգրանուհուն և վճարել է տարեկան 50 արծաթ տաղանդ հարկ, իսկ նրա անձնական հարստությունը կազմել է 3000 արծաթ տաղանդ:

Ք.ա. III դարիկեսին Ծոփքի և Կոմմագենեի հայոց կուսակալ Սամոս Երվանդունին հռչակվեց թագավոր: Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղը Մեծ Հայքի սատարմամբ մինչև
Ք.ա. III դարի վերջը պահպանեց իր ինքնուրույնությունը: Սամոսի անունով հիմնվեցին Սամոսատ և Սամոկրատ  հելլենիստական քաղաքները:
Ք.ա. 240-ական թթ. Սամոսին հաջորդեց որդին` Արսամեսը , որը հիմնեց Արշամաշատ մայրաքաղաքը  և Արսամեա անվանումներով երկու քաղաք :

Ք.ա. III դարի վերջին Սելևկյանների ռազմական միջամտությամբ Կոմմագենեն նվաճվեց, իսկ Ծոփքում գահակալող Քսերքսեսը նախ դարձավ Սելևկյան արքա Անտիոքոս III-ի հպատակը, ապա Ք.ա. 201 թ. դավադրությամբ սպանվեց: Անտիոքոս III-ը Կոմմագենեի կուսակալ կարգեց հույն զորավար Պտղոմեոսին, իսկ Ծոփքի կուսակալ` հայ զորավար Զարիադրեսին :

  Ք.ա. III դարի վերջին քսանամյակին Մեծ Հայքում գահակալում էր Երվանդ IV Վերջինը, որն Ախուրյանի և Երասխի գետախառնման մոտ հիմնադրեց Երվանդաշատ նոր մայրաքաղաքը, նրանից քիչ հյուսիս` Երվանդակերտը և Երվանդավանը, իսկ Ախուրյանի աջ ափին` Բագարանավանը:
Ք.ա. մոտ 200 թ. Սելևկյան զորքերը հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ տապալեցին Երվանդ IV-ին և նվաճեցին Մեծ Հայքը, որտեղ կուսակալ կարգվեց Արտաշեսը:

 Հայկազյան-Երվանդյան արքայատան, այդ թվում Ծոփք-Կոմմագենեի արքայաճյուղի ներկայացուցիչները իրենց անուններով ու պատկերներով հատել են դրամներ, խթանել երկրի տնտեսական զարգացումը, խրախուսել հելլենիստական մշակույթը, մասնակցել այդ քաղաքակրթության կերտմանը:

2.Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք։

1, Հազարապետություն, որի գործակալը ղեկավարում էր երկրի տնտեսական գործերը, հարկագանձումներն ու եկամուտների բաշխումը, անտառատնկումները, շինարարական աշխատանքներր, մասնավորապես քաղաքների, բերդերի, ճանա- պարհների, կամուրջների, ջրանցքների կառուցումները: Այդ գործակալությունը տարբեր ժամանակներում վարել են Գնունի և Ամատունի իշխանատների ներկայացուցիչները:

2. Մարդպետություն, որի գործակալը հսկում էր թագավորի ապարանքը, բերդերն ու ամրոցներր, ղեկավարում արքունի տնտեսությունր, կալվածներր, եկամուտներն ու գանձերը, գլխավորում էր «մարդպետական» կոչվող հեծյալ զորագունդր, հոգում էր արքայազունների դաստիարակությունը, մեծարվում «Հայր» պատվանունով:

3.Սպարապետություն, որի գործակալր երկրի ռազմական ուժերի գերագույն հրամանատարն էր և այդ գործում թագավորի առածին տեղակալը: Սույն գործակալությունր գերազանցապես վարել են Մամիկոնյան նախարարական տան ներկայացուցիչներր:

4.Մեծ դատավարություն, որի գործակալր ղեկավարում էր դատական ատյաններր, ընդունում հասարակական կյանքը կարգավորող օրենքներ ու կանոններ, հետևում դրանց կենսագործմանը, այդ գործերում համարվում թագավորի առանձին խորհրդականը: Մեծ դատավարության գործակալությունը նախաքրիստոնեական դարերում եղել է Հայոց քրմապետի, իսկ 301 թվականից հետո Հայոց Հայրապետի (կաթողիկոսի) մենաշնորհը:

б.Մաղխազություն, որի գործակալը գլխավորում էր արքունի պահակազորը և թիկնազորը, հոգում թագավորի անձի և նրա ընտանիքի պաշտպանությունը: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Խորխոռունի նախարարական տան ներկայացուցիչները:

6.Թագադիր ասպետություն, որի գործակալը ղեկավարում էր նորընծա արքայի թագադրման և արքունի ապարանքի արարողությունները, րնդունում և ճանապարհում էր օտարերկրյա դեսպաններին: Այդ գործակալությունը ժառանգաբար վարել են Բագրատունյաց տոհմի ներկայացոլցիչներր:

7.Սենեկապետություն, որի գործակալր ղեկավարում էր պետական գրագրությունները, համարվում արքունի դիվանի քարտուղարը, դպրապետր և կնքապահը: Արքայի հանձնարարությամբ այդ պաշտոնր վարել են հավատարիմ, գրագետ և օտար լեզուների տիրապետող ազնվականներ: