Իրաքից հայերի հետքերով

Վերջապես կատարվեց շատ սպասված նախագիծը ու մենք  այցելեցինք Տեր-Դավթյանների հյուրընկալ  ընտանիք՝ իրաքյան խոհանոցի հետքարքիր ուտեստները համտեսելու։Ծանոթացանք նրանց կենցաղին, իրաքյան սովորույթներին, պտտվեցինք նաև նրանց գյուղով ՝ Դարակերտով, այցելելով տեղի գործող եկեղեցիները։
Առավոտյան ականատես լինելով շատ գեղեցիկ տեսարանի հասանք Տեր-Դավթյանների տուն։

Օրը սկսեցինք հիլով սուրճով, որը շատ համեղ էր։ Նաև ճաշակեցինք նրանց ավանդական քաղցրավենիքներից՝  կարամելի տորթը։ Տիկին Աիդան բացի հրաշալի ուտեստներ պատրաստելուց, նաև հետաքրքիր պատմություններ էր պատմում իրաքցիների կենցաղից, սովորույթներից։ Շատ նոր բաներ իմացանք նրանց կենցաղի ու ազգային սովորույթների մասին։ Ինձ համար ամենատպավորիչը այն էր, որ նրանց մոտ օրենք էր մայրիկին կամ հայրիկին անվանել նրանց առաջնեկի անունով։ Տիկին Աիդայի դեպքում իրաքցիները իրեն նաև Անուշի մամա էին անվանում։ Ակնհայտ էր որ իրաքացները հյուրասեր են, դրա վառ օրինակ էր Տեր-Դավթյանների ընտանքը։
Բացի խոհանոցը նաև հետաքրքիր էր գյուղը, որտեղ ապրում էին նրանք այն քրդաբնակ է եղել։ Բավականին ակտիվ կյանքով ապրող գյուղ էր, ուներ մոտ 2000 բնակիչ ուներ։ Շատ հավանեցի տների իրար հաջորդող շարքերը։

Մինչև տուն հասանք տիկին Աիդան արդեն սեղան էր պատրաստել ու մեզ էր սպասում։ Առաջին անգամ էի փորձելու իրաքի խոհանոցը ու կարծում էի չեմ հավանի, բայց ստացվեց լրիվ հակառակը։ Անասելի համեղ էր ամենինչ:

Իսկ վերջում, շնորհակալություն եմ ուզում հայտնել Տեր-Դավթյանների ընտանիքին մեզ ժամանակ տրամադրելու, հյուրընկալելու համար։ Նաև հատուկ շնորհակալություն Տիկին Աիդային իր ազգայինը էդպես լավ պահելու ու այդ ամենը համեղ մատուցելու համար։

Կարող ես կարդալ նաև թե ինչպես Տեր-Դավթյանները տեղափոխվեցին Հայաստան։

ԻՐԱՔԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ

Հայերն Իրաքում հայտնվել են դեռ ևս 7-12-րդ դարերից՝ Աբբասյան  խալիֆայության ժամանակ։ Արդեն 1638թ.-ին թուրքական Սուլթան Մուրադ IV-ը Բաղդադը գրավելուց հետո հայերին շնորհել է քաղաքում բնակվելու արտոնություն, որից հետո կազմավորվել է հայ համայնքը: Այն եղել է Միջին Արևելքի ավանդական և բարգավաճ համայնքներից մեկը: Իրաքի առաջին հայկական տպարանը հիմնել են Թադևոսյան եղբայրները` 1874թ., Բաղդադում: 

Իրաքահայ համայնքը հատկապես ստվարացել և կազմավորվել է Հայոց ցեղասպանությունից փրկված տարագիրներով: 1920-ականներին Իրաքում ապաստան էր գտել շուրջ 90 հազար հայ: Ավելի ուշ նրանց մի մասը հեռացավ երկրից, մի մասը հայրենադարձվեց Հայաստան: Մինչև 2003թ. պատերազմը իրաքահայերի թիվը կազմել է մոտ 25.000, որից մոտ 15-17.000-ը բնակվել է Բաղդադում, մնացածը` հիմնականում մյուս քաղաքներում:
Այժմ իրաքահայերի թիվը 7000-8000 է: Բոլոր իրաքահայերը Իրաքի քաղաքացիներ են, որոնք գործունեություն են ծավալում հիմնականում շինարարության, գիտության, առևտրի, կրթության, առողջապահության, ֆինանսների, կառավարման, սպորտի ոլորտներում: Հայերը խոսում են հայերեն` որպես իրենց մայրենի լեզու, և արաբերեն` որպես պետական լեզու: Նրանք իրենց սոցիալական կեցությամբ շատ մոտ են իրար: Հյուսիսային Իրաքում հայերը դժվարանում են խոսել հայերեն, մեծ մասամբ գործածվում է քրդերենը: 
2004թ.-ին վերաբացվել է Բաղդադի Հայոց Ազգային Միացյալ վարժարանը: Սկսել են գործել մեկօրյա վարժարաններ գրեթե բոլոր քաղաքներում (բացի Մոսուլից)։ 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Իրաքի թեմը կազմավորվել է 1944թ.: Առաջնորդանիստը Բաղդադի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է: Իրաքի Հայոց թեմն Էջմիածնական է և ունի 10 գործող եկեղեցի, որոնցից 4-ը գտնվում են Բաղդադում: 
Իրաքահայության ղեկավար մարմինը Ազգային Կենտրոնական Վարչությունն է, որը համակարգում է համայնքի կրոնական և ազգային գործունեությունը: Նրան ենթակա են Իրաքի բոլոր թաղային կոմիտեները:
Իրաքի հայ ավետարանական համայնքը ձևավորվել է Հայոց ցեղասպանության հետևանքով Օսմանյան կայսրության այլ վայրերից ավետարանական հայերի Իրաք գաղթի արդյունքում։ Այլ երկրներ արտագաղթելուց բացի, պատերազմի տարիներին տեղի ունեցած ներքին տեղաշարժի հետևանքով բազմաթիվ իրաքահայեր տեղափոխվել և բնակություն են հաստատել առավել անվտանգ՝ հյուսիսային քրդաբնակ գյուղատիպ շրջաններում: Իրաքում արգելված է քաղաքական կուսակցությունների գործունեությունը , համայնքի գործունեությունը սահմանափակված է բարեգործական և մշակութային ծրագրերով:
Աղբյուր