Գորանի

timthumb
<<Գորանի>>ֆիլմը նկարահանվել է 2008թ-ին Թալիշում։Ֆիլմը շատ հետաքրքիր էր ու ուսուցողական։Ֆիլմն անվանվել է Գորանի՝ նույնանուն երգի անունով, որը հայտնի չէ՝ որ ժամանակներից է մեզ հասել։ Գուցե գորանը քուրան՝ կրականարն  բառից է առաջացել, որը մեզ հասել է հեթանոսական ծեսերից, կամ մի գուցե ծագում է կռնկոցի պարի շարժումներից, որը մեզ է հասել կռունկի պաշտամունքի ժամանակներից, կամ էլ նշանակում է՝ կորան։ Բայց այն կարոտի երգ է, որը գալիս է դարերի խորքից ու արտացոլում է մեր նախնիների աշխատանքի գովքը, հող ու ջրի փառաբանումը։Ֆիլմում հնչում են Թալինի շրջանի Տարոն աշխարհի  երգերը,  որոնք մեզ են հասել մեր  պապերից։ Ֆիլմում ներկայացված են հայկական հնագույն արհեստներ՝ դարբնագործություն, փորագրություն, գորգագործություն, նախրապահություն, շյուղագործություն, մեղվապահություն և բրուտագործություն և հայկական խաչքարերի ու զարդաքանդակների,ասեղնագործություն, լավաշի թխում, բնության և գյուղական տեսարաններ, այգեգործական գործիքներ,  լվացք՝ գետի ափին և այլ հայկական շունչ արտահայտող պատկերներ։Այսինքն՝ ֆիլմում չկար ձևականություն նկարված էր ինչպես գյուղական առօրյան ։ Ֆիլմում հնչում են՝Առաքել Մուշեղ,Հանանե,Մերիկ,Գացեք բերեք,Զինչ ու զինչ,Մշո Գորանի,Բատոլա,Դոնի յար սրանք այն երգերն են որոնք իձ ծանոթ են ։ Կարծում եմ ֆիլմը թողել է իր հետքերը և 2008 թվականից ի վեր երգերի առումով աճ կա ։Մենք ֆիլմում հնչած երգերից շատերը սովորում ենք դպրոցում։

Ֆիլմը տես՝ այստեղ

Թողնել մեկնաբանություն