Ես կարողանում եմ։ Քերականություն

Մայիսյան հավաքի շրջանակներում այս անգամ էլ կփորձեմ ամփոփել ընտրությամբ քերականության աշխատանքներս։Քերականության գիտելիքները այս տարի կրկնապատկվել են։ Այս շրջանում կատարել ենք տարբեր քերականական աշխատանքներ Գործնական աշխատանք,Բառակազմություն,Գոյականի թիվը,ԲառագիտությունՔերականություն։  ։ Աշխաատել ենք տարբեր նախագծերով Մի նկարի պատմություն։ Նշենու ծաղկած ճյուղեր,Սասնա Ծռեր,Սպասող Մարդու Օրագիրը: Իրանական ժամանակակից պոեզիա հիմնականում կատարել ենք շտեմարանից առաջադրանքներ, և<<Ռուբինա Նազարյան>> գրքից կատարել ենք տարբեր քերականական աշխատանքներ։ Բացի քերականական աշխատանքնեից կատարել ենք վերլուծություններ՝ Փրկիչը տարեկանի արտում,Վարդգես Պետրոսյան:Ապրած և չապրած տարիներ հետազոտական և ստեղծագործական աշխատանքներ։
Մյուս աշխատանքները կարող եք տեսնել՝ քերականության բաժնում։

Սասնա Ծռեր

  • Ուսումնասիրություն հայ գրողներից ովքե՞ր են անդրադարձել էպոսին, ի՞նչ մշակումներ կան։
    «Սասնա ծռերի» գրական մշակումները սկսվել են դեռ 1890-ական թվականներից։ Սակայն Դավթի ճյուղի լավագույն մշակումը համարվում է Հովհաննես Թումանյանինը  «Սասունցի Դավիթ»:Այդ ճյուղը մշակել է նաև Եղիշե Չարենցը «Սասունցի Դավիթը»:Փոքր Մհերի ճյուղը բանասետեղծական մշակման է ենթարկել Ավ. Իսահակյանը «Սասման Մհեր»: Իսկ Նաիրի Զարյանը առաջինն է,ով վեպը իր բոլոր  չորս ճյուղերով  գրել է արձակով` «Սասնա Դավիթը»:
  • Ինչպե՞ս եք գնահատում Մեծ Մհերի Մըսր մեկնելու քայլը:
    Բնականաբար Մեծ Մհերի Մըսր մեկնելը սխալ քայլ էր, քանի որ նրա կինը գտնվում էր Սասունում ,իսկ նա գնացել էր թողնելով կնոջը միայնակ։
  • Ո՞վ էր դյուցազներգության ձեր սիրելի հերոսը:
    Փոքր ժամանակ երբ առաջին անգամ տեսա « Սասունցի Դավիթ » ֆիլմը այդ ժամանակվանից էլ ինձ համար էպոսից ամենասիրելի հերոսը Դավիթն էր։ Դավիթին սիրում էի իր քաջության,արիության,հայրենասիրության համար։
  • Մարդկային ի՞նչ թուլություններ ուներ Դավիթը:
    Կարծում եմ, որ Դավիթի թուլությունը ազնվությունն էր։Ազնվությունը Դավիթին շատ հատվածներում խանգարեց։Նաև կարծում եմ, որ նրա թուլություններից մյուսը այն էր,որ նա շուտ էր կանանցով հմայվում։ Օրինակ երբ նա ամսունացել էր Չմշկիկ Սուլթանինի հետ, իսկ հետո բաժանվեց և հրապուրվեց Խանդութով:
  • Համեմատել Դավթի և Մելիքի կերպարները՝ նշելով տարբերությունները և ընդհանրությունները:
    Առաջին և ամենաակնառուն այն էր որ նրանք երկուսն էլ դյուցազուններ էին և նույն հորից էին։ Դավիթը բարի էր, ազնիվ, հայրենասեր, արդար և խիզախ։ Դեռ մանուկ հասակից,նա օժտված էր յուրահատուկ ուժով և մեծանում էր ժամ առ ժամ։ Իսկ Մելիքըգոռոզ էր, անարդար, դավաճան։ Նրանք ասես հակապատկերներ լինեինք։
  • Ինչպե՞ս է էպոսում դրսևորվում ջրի պաշտամունքը:
    Էպոսում ջուրը կյանքի և ուժի աղբյուր էր։ Ծովինարը մեկ բուռ ջրից ունեցավ Սանասարին և կես բուռ ջրից Բաղդասարին։ Ջրից բոլոր հերոսները ուժ են ստանում։
  • Թվարկե՛ք էպոսի կին հերոսներին. ու՞մ կերպարն է ձեզ ամենաշատը դուր գալիս և ինչու՞:
    Էպոսի կին հերոսներից են ՝ Ծովինարը, Դեղձուն ծամը, Արմաղանը, Իսմիլ Խանդութը, Չմշկիկ Սուլթանը և Գոհարը։ Այս բոլոր կանանցից ես հավանեցի Ծովինարի կերպարը։ Որովհետև նա անձնուրաց կերպով ամուսնացավ Բաղդադի հետ, որ փրկի իր երեխաներին և ազատի իր երկրին պատերազմից: Կարծում եմ Ծովինարը նպատակասլաց,համեստ,եղեցիկ կին էր։
  • Ի՞նչ եք կարծում՝ եկե՞լ է արդյոք Մհերի քարայրից դուրս գալու պահը. հիմնավորե՛ք ձեր պատասխանը: Եթե այո՝ ինչո՞ւ, եթե ոչ՝ ինչո՞ւ:
    Դեռ չի եկել Մհերի քարայրից դուսր գալու ժամանակը։Կարծում եմ Մհերը քարայրից դուրս կգա այն ժամանակ երբ երկրում լինի խաղաղություն բոլորը իրար հանդեպ սիրով լինեն։
  • Ինչո՞ւ պիտի Փոքր Մհերը անմահ ու անժառանգ մնար էպոսում, ո՞րն է դրա իմաստը:
    Չափահաս դառնալով Փոքր Մհերը որոշում է գնալ և գտնել հորը։ Ճանապարհին հայր ու որդի հանդիպում են, իրար չճանաչելով, մենամարտում միմյանց դեմ ։ Դավիթը Մհերի բազկապանից ճանաչում է որդուն, չի ներում, որ նա հանդգնել է մենամարտել իր հետ և անիծում է, որ մնա անմահ և անժառանգ: Հետագայում Մհերը ամուսնանում է Գոհարի հետ և կատարվում է հոր անեծքը։
  • Ի՞նչ կապ եք տեսնում էպոսի և Մովսես Խորենացու հիշատակած առասպելների միջև:
    Ինչպես Մովսես Խորենացին, որպես պատմիչ այնպես էլ «Սասնա ծռեր» էպոսը հայոց գրականության պատմության համար մեծ դեր ունեն։ Երկուսն էլ ժողովրդի հորինվածքն է, երկուսն էլ իրականությանը չեն համապատասխանում և չափազանցված են: Բոլորը ուժեղ էին և հայրենասեր:

 

 

 

 

 

 

 

Դուրս նայիր արդեն գարուն է

11041345Կպատկերացնեիր, որ պատուհանից այդքան կուզես դուրս նայել, կուզես դուրս գալ ու քայլել։ Ես էլ չէի պատկերացնի։
Դուրս նայիր, տես՝ արդեն գարուն է։ Գիտեի՞ր։ Ինչքան շուտ անցավ ժամանակը չ՞է։Փոխվեց՝ ամենինչ դրսում, նոր գույներ հայտնվեցին, կարծես ամեն ինչ նոր լիներ։Սկսեց անձրևել։Դրսում ամենը թրջվեց, թրջվեց նաև ներսս ամեն ինչ։Անկեղծ, այսքան ժամանակ չեմ սիրել գարունը։ Իսկ հիմա,ի՞նչ է փոխվել հ՞ը։Չգիտեմ, ինչ է փոխվել գարնան մեջ , բայց մեջս ինչ-որ բան է փոխվել,սկել եմ սիրել կանաչը,անձրևն էլ ինչ-որ տեղ արդեն սիրում եմ։Նույն գարունն է,բայց կարծես դրսում ինչ-որ բան այն չե,արտասովոր է։
Բայց մեկ է շատ սիրեցի էս գարունը, իր արտասովոր ու վառ գույներով։Կյանքիս ամենահիշարժան գարուններից մեկը։Դե, պատուհանից դուրս նայիր տես՝ թե ինչ սիրուն է գարունը։

Մի նկարի պատմություն։ Նշենու ծաղկած ճյուղեր

2
Նկարի հեղինակն է՝ Վինսենթ վան Գոգը։1890 թվականի հունվարի 31-ին Թեոդորուս վան Գոգը, ով նկարչի եղբայրն էր, գրեց Վինսենթին իրենց որդու ծնունդի կապակցությամբ, որին անվանել են Վինսենթ Վիլլեմ ի պատիվ հորեղբոր։ Վինսենթ վան Գոգն անմիջապես ձեռնամուխ եղավ նոր կտավ ստեղծելուն, որը նպատակադրվել էր նվիրել իր փոքրիկ եղբորը։ Վինսենթի մտադրությամբ այդ կտավը փակցվելու էր ամուսինների մահճակալի վերևում և խորհրդանշելու էր նոր կյանքի սկիզբը։ Դրա համար էլ կտավի սյուժեում ընտրվեց նշենու ճյուղեր, քանի որ դրանք շատ վաղ են սկսում ծաղկել և խորհրդանշում են գարնան ու նոր կյանքի խորհրդանիշեր։

Շարունակել կարդալ

Բառագիտություն

1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

4) մարմնեղ, թիկնեղ, հաղթանդամ, պարթևահասակ

2. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

3) բիրտ, դժնյա, անողոք, անագորույն

3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

3) դյութիչ, հմայիչ, հրապուրիչ, գրավիչ

4. Ո՞ր շարքի բոլոր բառեն են իրար հոմանիշ:

3) խոտոր, զարտուղի, շեղ, ծուռ

5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

4) կատաղի, վայրագ, դժնի, անագորույն

6. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) կասկածել, տարակուսել, երկբայել, երկմտել

7. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

3) ակնդետ, սևեռուն, անքթիթ, ուշադիր

8. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:

4) ակնառու, աչառու, անկողմնակալ, արդար

9. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) անդուլ, հար, շարունակ, հանուր

10. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

3) ստահոդ-շինծու, աչառու-կողմնակալ, անձայն-մունջ

11. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազված հոմանիշներից:

1) թյուր-ճիշտ, հանգույն-նման, ընդդեմ-հակառակ

12. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

3) բաղձանք-իղձ, անսայթաք, անգայթ, աղճատել, աղավաղել

13. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են իրար հոմանիշ:

4) հրապուրել-զմայլել, խոհեմ-ողջամիտ, դեռափթիթ-նորածիլ

14. Ո՞ր տարբերակում ընդգծված բառը մյուսներում ընդգծված բառերին հոմանիշ չէ:

3) Թավշյա վարագույրները, անկյունների աշտանակները թախծալի հուշեր էին արթնացնում:

15. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիսներից:

1) ուսյալ-իմաստակ, երանգավառ-տամուկ, օրինական-ապօրինի

16. Ո՞ր շարքի բոլոր բառազույգեն են կազմված հականիշներից:

2) զարդարուն-անպաճույճ, օրինական-ապօրինի, ջրարբի-անջրդի

17. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

3) ձերբակալել-ազատել, հանգցնել-կիզել, վհատեցնել-քաջալերել

18. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

3) աղտեղություն-մաքրություն, սեղմ-ճապաղ, հեղհեղուկ-անհողդողդ

19. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) օրհնանք-անեծք, երեց-կրտսեր, կամային-թուլամորթ

20. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

2) քչախոս-շաղակրատ, հուռթի-արգավանդ, հարմար-անպատեհ

21.Ո՞ր շարքի բոլոր բառազույգեր են կազմված հականիշներից:

3) վաղանցիկ-մշտամնա, ապերջանիկ-բախտավոր, հետամտել-խուսափել

22.Ո՞ր շարքի բոլոր բառազույգեր են կազմված հականիշներից:

1) բացահայտ-թաքուն, խորդուբորդ-ողորկ, խենթ-խելոք

23. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են կազմված հականիշներից:

3) խայտաբղետ-երփներանգ, մարմանդ-թեժ, կողմ-դեմ

24. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերն են համանուններ:

1) անկար ժողովուրդ- անկար հագուստ

25. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերը համանունններ չեն:

3) գորշ օրեր- գորշ վերարկու

26. Ո՞ր տարբերակի ընդգծված բառերը համանուններ չեն:

3) սուր-սրածայր, հատու, սուր-սրամիտ

27. Ընդգծվածներից ո՞րն է մյուս երեքին համանուն:

2) Անցավ-առանց ցավի

28. Ընդգծվածներից ո՞րն է մյուս երեքին համանուն:

3) հրի-բրդել

29. Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը՝ ոչ. Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:

3) ա-1, բ-1, գ-1, դ-1

30. Փակագծերում տրված բառերից մեկը տվյալ նախադասությանը համապատասխանում է, մյուսը՝ ոչ. Ո՞ր շարքի բոլոր պատասխաններն են ճիշտ:

1) ա-2,բ-1,գ-1,դ-2

Քերականություն

1) ամենաէական,քրիստոնեություն,երբևիցե,ինչևէ

բ)հնէաբան,պատնեշ,չէինք,առէջաթել

գ)եղերերգ,ափեափ,չենք,լայնէկրան

դ)դողէրոցք,Հրազդանհէկ,չէի,անէ

 

2.ա)անեզր,խուռներամ,երբևէ,նախօրե

բ)նրբերշիկ,լայնեզր,լուսերես,անէացում

գ)բազմերանգ,օրըստօրե,հրեշ,դողէրոցք

դ)ինչևիցե,եղերերգ,գեղուղեշ,աներկբա

 

3.ա)անօրեն,տնօրինություն,օրըստօրե,օրորել

բ)մեղմորեն,մեղմօրոր,միջորեական,քառորդ

գ)առօրեական,աշխարհազոր,հօգուտ,հոդս ցնդել

դ)ապօրինի,նախօրե,վաղօրոք,հանրօգուտ

 

4.ա)հնօրյա,փայտոջիլ,միջօրեական,օրեցօր

բ)նախօրոք,աշխարհազոր,ազգօգուտ,գիշերօթիկ

գ)հանապազորդ,անօթևան,թախծօրոր,ականջօղ

դ)հանապազօր,առօրյա,անօրինություն,ոսկեզօծ

 

5.ա)արագոտն,պնդօղակ, հոտնկայս,հրանոթ

բ)քնքշօրոր,հնգօրյա,վաղորդյան,նրբորեն

գ)հանրօգուտ,անորակ,հատորյակ,հանապազօր

դ) հանապազորդ, եռոտանի,կրծոսկր,լացուկոծ

 

6.ա)խոչընդոտ,անընտել,ակնթարթ,մթնկա

բ)կորնթարդ,որոտընդոստ,առընթեր,սրընթաց

գ)օրըստօրե,հյուրընկալ,գահընկեց,անընդմեջ

դ)ինքնըստինքյան,լունկա,ճեպընթաց,մերթընդմերթ

 

7.ա) թեթևոտն, հոգեորդի, գոտևորել,եղրևանի

բ) սերկևիլ,հեք,կարևոր,հետևակ

գ)որևէ,հոգևոր,հոգեվարք, ոսկևորել

դ) բևեկնախեժ,երևույթ,գերեվարել,սեթևեթել

Շարունակել կարդալ

Վարդգես Պետրոսյան:Ապրած և չապրած տարիներ

download (2)Պատմվածքը հիմնականում փիլիսոփայական էր, որը ինձ շատ դուր եկավ։ Վիպակի գլխավոր հերոսը մի տղա էր ՝Լևոնը։Նա պատմում էր իր  և իր ընկերների ապրած և չապրած տարիների մասին։Լևոնը հայտնի լրագրող էր, ով փորձում է կյանքն անցկացնել սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով: Նրան ուղարկում են գյուղ, որ նյութ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝ Հասմիկի ու Սմբատի մասին։ Լևոնը փորձում է դեմ գնալ այդ ամենին , սակայն քչերն են համարձակվում կանգնել նրա կողքին։ Լևոնը գրում է հոդվածը, բայց քննարկման արդյունքում որոշվում է, որ այն հարիր չէ ժամանակի գաղափարախոսությանը, պետք է փոխել։Վեպը ներկայացնում է տարբեր ճակատագրեր՝ Տաթևիկին, որն աշխատում է այն դպրոցում, որում սովորում էին Հասմիկն ու Սմբատը, դպրոցի տնօրենին, Լևոնի եղբորը, ով իր մեջ սպանել էր բանաստեղծին և զբաղվում էր հաշվապահությամբ (նա մահանում է սրտի վիրահատությունից հետո քառասունյոթ տարեկանում), Աշոտին՝ Լևոնի մտերիմ ընկերոջը, ընկերոջ որդուն` Արայիկին, թերթի խմբագրին, թերթի տնօրենին։
«…Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում։ Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները…»։Լիովին համաձայն եմ արտահայտած մտքի հետ քանի որ բոլորս էլ պետք է ունենանք ապրած և չապրած տարիներ։Շատ հատվածներ եմ հավանել, բայց դուր եկած հատվածը «Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը։ Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ նաևպարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները,խմել այն գինին, որ նա չհասցրեց խմել, երևի նաևսիրել, ում նա չկարողացավ…»:

 

Գոյականի թիվը

118.Փակագծում տրված բաոերը հոգնակի՛ դարձրու և համապատասխան ձևով գրի՛ր կետերի փոխարեն:

Մրցող լաստանավերը մաքուր էին ու զարդարված գույնզգույն լաթերով:
Հարթավայրերը գարնան հորդացումների ժամանակ գետերը կարող են հակառակ ուղղությամբ հոսել:
Օդերևութաբանները զգուշացնում են քաղաքին սպառնացող նոր ցիկլոնի մասին:
Գետում ջրի մակարդակը բարձրացել էր սառցադաշերի պատճառով:
Ջրի հոսանքը դանդաղեցնում են հատակին լցված քարակույտերը:
Աշխարհի գեղեցիկ ջրվեժներից մեկը` Վիկտորիան, անցյալ դարում է հայտնագործվել եվրոպացիների կողմից:
Շատ ծովախորշեր վերածվել են ցամաքի:

119.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրու եզակի և բացատրիր, թե ի՞նչ է փոխվում:

Մայրը քնքշորեն շոյեց երեխայի գանգուրը:

Հուզմունքից ծունկը  ծալվում էր:

Տղան սահում էր դահուկով:

Շատ քայլելուց ոտքս  հոգնել էր:

Արամը բարկությունից մատն էր կոտրատում:

Աղջիկն աչքերն էր կկոցել արևից:

120.Նախադասության մեջ ընդգծված բառերը դարձրու հոգնակի և փորձիր բացատրել, թե ինչ է փոխվում:

Կաթերը տա՛ր  խոհանոց:

Կաթի ամբողջ սերերը  քաշել ու հյուրասիրում էր քաղաքից եկածներին:

Ալյուրները սեղանին էր դրել ու պատրաստվում էր խմոր շաղախելու:

Լողափի ավազներն ասես մաղած լիներ:

Ցորեններն  ամբարում են պահել:

Երեխայի չարությունն  արդեն բարկացնում էր մորը:

Փրկիչը տարեկանի արտում

j-d-salinger-wallpaperՍելինջերի ստեղծագործություններից առաջին անգամ էի կարդում:Սկզբում չէի հասկանում ինչի մասին է պատմում,բայց որոշ մասեր վերակարդալով ավելի լավ հասկացա:Շատ հավանեցի տղայի կերպարը:Հենց սկզբից շատ վստահ էր իր քայլերն անում:Թեև ոչ միշտ էր քայլերը մտածված ու հետո խնդիրների առաջ էր կանգնում:Բայց ամեն իրավիճակից կարողանում էր դուրս գալ:Հավանեցի նաև քրոջ կերպարը,թեև նա փոքր էր ու թվում էր,թե այդքան էլ շատ բան չէր հասկանում, բայց այնուամենայնիվ ավելի խելացի էր գտնվում,համեմատած տան մնացած անդամների , ավելի լավ էր հասկանում եղբորը:
Ամենատպավորիչ հատվածը այն էր,երբ Հոլդենը արդեն վաղուց դուրս էր մնացել Պենսիից ու որոշ ժամանակ անց որոշում է գաղտնի գնալ տուն այնպես ,որ ծնողները չիմանան ու հանդիպեր քրոջը:Քրոջը՝Ալլիին 5 էջանոց նամակ  գրեց: Մի երեկո,երբ մի քիչ հարբած էր որոշում է գնալ տուն ու վերջապես տեսնել քրոջը:Գիշերը հազիվ հասնում է տուն ու արթնացնում է քրոջը:Հետո պարզում է,որ հայն ու մայրն տանը չեն ու կարող է մի քիչ երկար մնալ :Զրուցում են Ալլիի հետ ու երբ իմանում է,որ հերթական անգամ դպրոցից վրնդել են շատ է բարկանում:Նեղանում է եղբորից ու անընդհանտ կրկնում.
-Հայրիկը քեզ կսպանի:
Դե իսկ Հոլդենը անվախ էր,ու առաջին անգամը չէր ,որ նրան վռնդում էին դպրոցից:
Կարդա՝այստեղ