Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները

Մեծերից լսել եմ, որ Հայաստանում  ադրբեջանցիները հիմնականում բնակվել են Արարատյան դաշտում։ Այս նախագծի շրջանակում զրուցելով ծնողներիս հետ՝ պարզվեց, որ մայրիկս մի այսպիսի պատմություն հիշեց իր տատիկի՝ Մայրանուշի մասին։
Մայրիկիս տատիկը ապրել է Էջմիածնի շրջանի Շահումյան գյուղում։ Երբ սկսվել է Հայրենական Մեծ պատերազմը, մայրիկիս տատիկը 18 տարեկան է եղել, և քանի որ գյուղի տղամարդիկ բոլորը ռազմաճակատում էին, տատիկին վստահել են Կոլխոզի հաշվապահի պաշտոնը։ Տատիկի հետ հաշվապահական դասընթացին մասնակցել է նաև մի երիտասարդ աղջիկ, ով ազգությամբ ադրբեջանցի է եղել՝ Զարոշ անունով։ Հետագայում նրանք դարձել են լավ ընկերուհիներ և մինչև պատերազմի ավարտը միասին աշխատել են նույն Կոլխոզում։
Տարիներ են անցել․․․
Ե՛վ Մայրանուշ տատիկը, և՛ Զարոշը ամուսնացել են, հեռացել գյուղից։ Ընտանիք են կազմել, երեխաներ ու թոռներ ունեցել ։ Մայրանուշ տատիկը ամուսնացել և ապրել է Աշտարակում։
1987թ աշնանային մի օր 64-ամյա Մայրանուշ տատը իր տան բակում զբաղված էր աշնանային գործերով, երբ մի երիտասարդ  է այցելում նրան։ Պարզվում է, որ այդ երիտասարդը Մայրանուշ տատիկի ադրբեջանցի ընկերուհի Զարոշի տղան է, իսկ ամենահետաքրքիրն այն է, որ մեքենայում սպասում է Զարոշը։
Եվ այսպես, 50 տարի անց ընկերուհիները հանդիպում են իրար:
Երբ պարզ է դառնում, որ ադրբեջանցիները պետք է լքեն Հայաստանը, Զարոշը որոշում է ամեն գնով տեսնել իր ընկերուհուն և վերջին հրաժեշտը տալ նրան։

ՀՀ հարաբերությունները հարևան երկրների հետ

Ինչպես գիտենք ՀՀ ունի չորս հարևան սահմանակից պետություն` Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան:
Հայ-վրացական հարաբերությունները լավ են : ԽՍՀՄ-ը փլուզումից հետո եղել են կոնֆլիկտներ Ջավախքի ու Լոռիի համար, նրանք ավարտվեցին Ջավախքը գնալով Վրաստանին և Լոռին մնալով Հայաստանում:Բայց դա չի խանգարում ունենալ բարիդրացիական հարաբերություններ:Հայերը շատ են այցելում Թիֆլիս և ծովային քաղաքներ, ապահովելով երկրի տուրիզմը:Քանի որ Հայաստանի ցամաքային առևտրի համար Հայ-վրացական սահմանը մեծ նշանակություն ունի, այդ պատճառով զարգացած են առևտրային հարաբերությունները Վրաստանի հետ:Վրաստանում նույնպես ունենք մեծ հայկական համայնք,եկեղեցի, հայկական դպրոց,թատրոն:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո հայկական տարածքները Նախիջևանը,Լեռնայի Դաշտային Ղարաբաղները, Սյունիքը դառնում են կռվախնձոր և Ստալինի թեթև ձեռքով Լեռնային Ղարաբաղը անցնում է խորհրդային Ադրբեջանի իշխանության տակ:Միայն 1988թ երբ խորհրդային միությունը փլուզման եզրին էր , այդ հարցը դարձավ ավելի արդիական:Քանի որ 99% Հայեր էին այդ իսկ պատճառով անկախացանք և հրչակեցին անկախ հանրապետություն:1988թ սկսած մինչև մինչ զինադաթարը , ռազմական գործողությունների արդյունքում հայկական ուժերը ազատագրել են հայկական տարածքները:Եվ այդ հարաբերությունները մինչև օրսը չեն փոխվել: Շարունակել կարդալ

Ինքնամեկուսացումը լավագույն միջոց․․․

Ինքնամեկուսացման առաջին շաբաթը ստրեսային վիճակում էի։Չէի կարողանում ոչնչի վրա կենտրոնանալ,ամենուր կորոնավիրուսն էր, սպասողական վիճակ ամենօրյա լուրերին․․․։
Բայց շաբաթվա վերջում հասկացա, որ անիմաստ ժամանակ եմ վատնում։Սկսեցի ավելի ռեալ մտածել։Ու հասկացա, որ ուզենք, թե չուզենք դեռ երկար ենք մեկուսացած մնալու ու որոշեցի ժամանակս ավելի ճիշտ դասավորել։Սկսեցի հեռավար ուսուցման հետ մեկտեղ ֆիլմեր նայել,որոնք նախկինում ուղղակի չէի կարողանում ժամանակիս մեջ տեղավորել։ Շատ ափսոսեցի, որ մեկուսացումից առաջ գրադարանից չէի վերցրել սիրելի գրքերս,բայց դա էլ չխանգարեց օնլյան որոշ բաներ կարդալու համար։Ինքնամեկուսացման ժամանակ կարողացա ավելի շատ մտածել ու որոշակի տեղեկություններ ստանալ ապագայում մասնագիտություն ընտրելու մասին։ Նաև լավ միջոց էր ընտանիքի անդամների հետ թեկուզ տնային պայմաններում լավ ժամանակ անցկացնելը։Ինքնամեկուսացումը շատ լավ միջոց է զարգացման։Աշխարհը ևս մեկ անգամ հասկացավ, թե ինչքան թանկ ու կարևոր է ժամանակը։

Սևրի պայմանագիր

Սևրի պայմանագիրը կնքվել է Փարիզի Սևր կոչվող արվարձանում 1920թ. Օգոստոսի 10-ին: Սևրի պայմանագիրը հաշտության պայմանագիր էր,որը կնքվել է Անտատի երկրների և սուլթանական Թուրքիայի միջև: Հայաստանի կողմից պայմանագիրը ստորագրեց Ավ. Ահարոնյանը: Նա այդ օրը համարել է իր կյանքի ամենաերջանիկ օրը: Ըստ Սևրի պայմանագրի 88-93 հոդվածների՝ Օսմանյան Թուքրիանն պարտավորվում էր ճանաչել Միացյալ Հայաստանը: Հայաստանին էր անցնում Էրզրումի, Տրապիզոնի, Վանի և Բիթլիսի նահանգները ոչ ամբողջությամբ՝ 90 հազար քառ. Կմ, ելքով դեպի Սև ծով: Այդպիսով Հայաստանի տարածքը կազմելու էր 160 հազար քառ. Կմ: Սակայն, ցավոք, հետագա դեպքերն ու իրադարձությունները աննպաստ ընթացան: Սևրի պայմանագիրը մնաց թղթի վրա:Սևրի պայմանագիրը չիրագործվեց, որովհետև այդ ժամանկ Թուրքիայում ծավալվել էր ազգայնական զինված մի շարժում, որ գլխավորում էր թուրք գեներալ Մուստաֆա Քեմալը: Քեմալականները չճանաչեցին սուլթանական կառավարության ստորագրած Սևրի պայմանագիրը: Մյուս կողմից՝ Սևրի պայմանագիրը ստորագրած, Հայաստանին դաշնակից համարվող պետությունները՝ Ֆրանսիան,Իտալիան, ապա նաև Անգլիան, աստիճանաբար երես դարձրին հայեից և մոռացության մատնեցին իրենց իսկ ստորագրած պայմանագիրը:

Առաջին հանրապետության և ներկայիս կրթական համակարգը

1918-1920 թվականներ 1918 թվականին հայերենն օրենքով ճանաչվեց պետական լեզու։ Ձևավորվեց պետական կրթական համակարգը։ Թույլատրվեցին նաև մասնավոր դպրոցները։ Դպրոցն ավելի աշխարհականացավ։ Առաջին Հանրապետության ղեկավարները դիմեցին հայ մտավորականությանը՝ մասնակից լինելու կրթական համակարգի ձևավորմանը։ Շատ գործիչներ՝ Հ.Թումանյանը, Մ.Սարյանը, Հ.Աճառյանը և ուրիշներ արձագանքեցին և մասնակից դարձան կրթության համակարգի ձևավորմանը։ Գրեթե բոլոր գյուղերում սկսեցին գործել ծխական-տարրական դպրոցներ։ Այդուհանդերձ, դպրոցական կրթական համակարգում առանձնապես զարգացում չեղավ։ Թերևս ամենակարևոր իրադարձությունը 1919 թվականին Երևանի պետական համալսարանի բացումն էր Ալեքսանդրապոլում։   1920-1990 թվականներ Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր, պետական աջակցությունը և պայքարն անգրագիտության դեմ։ Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ Իրականացվում էին նաև բազմաթիվ փորձարկումներ։ Մասնավորապես, փորձարկվեցին լաբորատոր-բրիգադային, կոմպլեքսային և դալտոն-պլան մեթոդները։ 1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում կտրուկ ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող, ինչը տոկոսային հարաբերությամբ ԽՍՀՄ լավագույն ցուցանիշներից էր։Անկախությունից հետո Հայաստանի կրթական համակարգը բացվեց արտաքին աշխարհի առաջ: Առաջիններից մեկը Հայաստանում դեռ 1991թ. հաստատվեց Ամերիկյան համալսարանը: Համալսարանն այն եզակի ուսումնական հաստատություններից է, որը հիմք է ընդունում արևմտյան ոճի բարձրագույն կրթությունը:2000-ից բացվեց Ֆրանսիական համալսարանը, որը ոչ ֆրանսիախոս երկրների ամենամեծ ֆրանսիական ուսումնական հաստատությունն է: Այս հաստատությունն ունի մոտ վեց հարյուր ուսանող: Դրանից երեք տարի առաջ հիմնադրվեց Սլավոնական (Հայ-ռուսական) համալսարանը, որն իր զգալի ավանդը բերեց կրթական համակարգի զարգացման և կատարելագործման գործում: Շարունակել կարդալ

Փետրվարի 24-28

1. Ներկայացրե՛ք 1-ին աշխարհամարտի մասնակից գլխավոր երկրների նպատակները:

Գերմանական կայսրությունը ձգտում էր իրագործելու համագերմանական գաղափարները՝ Եվրոպայի կենտրոնում ստեղծել ՙՄեծ Գերմանիա՚, զավթել Մեծ Բրիտանայի, Ֆրանսիայի և Բելգիայի գաղութները, Ռուսաստանից խլել Ուկրաինան, մերձբալթյան երկրները, լեհական հողերը, գերիշխել  Բալկանյան թերակղզում և Մերձավոր Արևելքում: Գերմանացիների կարծիքով՝ այդ բոլորն ի վերջո կհանգեցներ Գերմանիայի համաշխարհային գերիշխանության:

Շարունակել կարդալ

Փետրվարի 17-21

1. Նշե՛ք Եվրոպայում ռազմաքաղաքական երկու դաշինքների առաջացման պատճառները: Թվարկե՛ք մասնակից երկրներին:

Հանուն համաշխարհային պաշարների արդյունավետ օգտագործման՝ ընդլայնվեց տնտեսական համագործակցությունը արդյունաբերական ազգերի միջև: Զարգացման այս դրական միտումը հետզհետե հակասական ընթացք էր ստանում: Բացի այդ եվրոպական ազգերի մոտ մեծապետական գաղափարախոսության հիմնարար դրույթ դարձավ հետամնաց ազգերի նկատմամբ սեփական գերազանցության համոզմունքը: Հակասություններով լեցուն էին նաև զարգացած երկրների հարաբերությունները: 19-րդ դարի 60-ական թթ-ին փլուզվեց Վիեննայի վեհաժողովի հաստատած <<ուժերի հավասարակշռությունը>>: Ազգային նոր պետությունների առաջացումն ստեղծեց նոր աշխարհաքաղաքականության իրավիճակ: Եվ դրա գլխավոր փաստարկները դարձան երկրի աշխարհաքաղաքական դիրքի ամրապնդման, կենսական տարածքներ գրավելու անհրաժեշտությունը: Ակնհայտ էր, որ եվրոպական տերությունները ոչ միայն ձգտում էին նվաճելու հետամնաց երկրներ, այլև միայնակ տիրելու աշխարհին:

Շարունակել կարդալ

Փետրվարի 10-14

1. Ներկայացրե՛ք միջազգային համակարգի զարգացման փուլերը նոր ժամանակներում:

Միջազգային հարաբերությունների համակարգում եղել են աշխարհակարգերի հաստատման և փոփոխման մի քանի փուլեր։Առաջինը Վեստֆալյան համակարգն էր, որը սկիզբ դրվեց 1648թ-ին համաեվրոպական երեսնամյա պատերազմի ավարտին՝ Վեստֆալյան հաշտության պայմանագրի կնքումով։ Ստեղծվեցին որակապես նոր աշխարհակարգ և արժեքների նոր համակարգ։Վեստֆալյան համակարգին բնորոշ էին միմյանց մրցակից ու հաճախակի փոփոխվող քաղաքական դաշինքները, որն իր հերթին ապահովում էր ուժերի հավասարակշռվածության միջազգային համակարգի գոյությունը։ Համակարգը գոյատևեց մոտ 150 տարի՝ ընդհուպ մինչև Ֆրանսիական մեծ հողափոխությունը և նապոլեոնյան պատերազմները։
Շարունակել կարդալ

Դեկտեմբերի 9-13

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման առաջին քայլերը

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի — Sputnik. 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր: Ու թեև Օսմանյան կայսրության իրավահաջորդը՝ Թուրքիան, հերքում է 1,5 միլիոն հայի ոչնչացման փաստը, համաշխարհային ճանաչման գործընթացն անշեղորեն առաջ է գնում:
Ավելի շատ երկրներ, շրջաններ, նահանգներ և քաղաքներ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, մոտենում է այն օրը, երբ Թուրքիան այլևս չի կարողանա հերքել իր իսկ պատմությունը:Հայոց ցեղասպանությունն առաջինն ընդունեց և դատապարտեց Ուրուգվայը: 1965թ.-ի ապրիլի 20-ին Ուրուգվայի սենատի գլխավոր վեհաժողովը և Ներկայացուցիչների պալատն ընդունեց «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» օրենքը:Միջազգային իրավունքի համաձայն` հայերի բնաջնջումը պաշտոնապես ցեղասպանություն են ճանաչել և դատապարտել հետևյալ երկրները.
Ռուսաստան. 1995թ.-ի ապրիլի 14-ին Պետական դուման հայտարարություն ընդունեց, որով դատապարտում է 1915-1922 թթ. Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը ճանաչում` որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Շարունակել կարդալ

Դեկտեմբերի 2-6

Ներկայացրե՛ք Մեծ եղեռնի իրականացման փուլերը.
Երիտթուրքերն հայերի ոչնչացման իրենց ծրագրերն իրականացրեցին քայլ առ քայլ։ Սկզբնական ամիսներին հայերի կոտորածներ տեղի ունեցան Կովկասյան ճակատի մերձակա գոտում, այդ ովում նաև Իրանին ու Ռուսաստանին ենթակա մի քանի շրջաններում, ուր ներխուժել էին թուրքական զորքերը։
Կայսրության հայ բնակչության բնաջնջումը դյուրացնելու նպատակով թուրքական իշխանությունները վճռել էին նախ և առաջ վերացնել հայերի կռվելու ունակ ներուժը։ Զորահավաքների ընթացքում օսմանյան բանակ էր զորակոչվել 18-45 տարեկան ավելի քան 300 հազ․ հայ։
Շարունակել կարդալ