Մերոնք

A
Հայրենական պատերազմին մասնակցել են և մայրիկիս և հայրիկիս պապիկները։Բայց հիմա կպատմեմ մայրիկիս պապիկի եղբոր մասին։
Գևորգյան Ավետիք Սարգսի ծնվել է 1912թ Ալաշկերտում, ընտանիքը գաղթի ճանապարհով հասել է Արագածոտն։Ալաշկերտից գաղթած ընտանիքները բնակություն են հաստատել Շողակաթ լեռան փեշին, քանի որ այդ շրջանի կլիման ու ջուրը նման են եղել Ալաշկետին։Հիմնել են գյուղ,որը կոչել են Մելիք գյող (մելիքների գյուղ)։Ավետիք Գևորգյանը գերազանց առաջադիմությամբ ավարտել է տեղի գյուղական դպրոցը, երկու տարի սովորել են անասնաբուժություն, մինչև պատերազմի սկիզբը գյուղում աշխատել է որպես անասնաբույժ։
1942թ զորակոչվել է բանակ,կռվել է Կիրչի մատույցներում։1945թ սկզբում ռազմական գործողություններից մեկի ժամանակ նրանց 14 հոգանոց ջոկատը գերի է ընկել։Նույնիսկ տարիներ անց Ավետիք պապը առանց արցունքների չէր կարողանում հիշել այդ վեց ամիսների գերության կրած տառապանքները ու նվաստացումները։Պատերազմի ավարտից հետո նրանք ազատվում են գերությունից։
Խորհրդային տարիների մտածելակերպը այլ էր, իշխանությունները չէին ընդունում գերու կարգավիճակում եղած մարդում,անվստահություն կար նրանց նկատմամբ։Ավետիք պապի երեխաները խորհրդային տարիներին,երբ ցանկացել են կուսակցական լինել առաջին խոչընդոտը եղել է այն փաստը, որ նրանց հայրը գերի է եղել։Միայն 1975թ բացվել են արխիվները, ուսումնասիրվել են և պարզ է դարձել, որ նրանց ջոկատը հերոսաբար կռվել է ողջ պատերազմի ընթացքում։
Ավետիք պապը մահացել է 1994թ, միայն իր կյանքի վերջին 19 տարիներին նա ճանաչվել էր, որպես Հայրենական պատերազմի վետերան։ Ամեն տարի մայիսի 9-ին նա ստանում էր հրավեր այցելելու ու մասնակցելու հաղթանակի տոնին նվիրված միջոցառումներին։

Մայիսյան հավաք։Խորացված պատմություն

Պատմության ընտրության խմբի հետ ունեցել ենք բազմաթիվ սեմինարներ,հետազոտական աշխատանքներ ենք կատարել, նաև ունեցել ենք հիշարժան ճամփորդություններ։ Այս տարվա ընթացքում այցելել ենք Վան Արդի գինու գործարան,Հնագիտության լաբորատորիա։։ Սեպտեմբերի 21-ին մի խմբի հետ հաղթահարել ենք Թեղենիսի գագաթը։ Գագաթը հաղթահարել ենք գյուղի երեխաների, և դեռ Արատեսյան ճամփորդությունից ընկերացած Ապարանի ընկերների հետ։
Հրավեր ենք ստացել նաև Վայոց ձորի Աղավնաձոր գյուղից Հովակիմ Սաղաթելյանի կողմից Տրինիգրադարանի բացմանը մասնակցելու համար։ Պարբերաբար այցելել ենք նաև Ապարանի Եղիպատրուշ գյուղ։ Տեղի սովորողների հետ ունեցել ենք հետաքրքիր օրեր։ Առաջին այցի ժամանակ միասին հաղթահարել ենք Թեղենիսի բարձունքը։ Այցելել ենք նաև երկրորդ անգամ, ծանոթանալու գյուղի բնակիչների հետ ։ Եղիպատրուշի դպրոցի սովորողներին հրավիրել ենք մեր կրթահամալիր, ծանոթացնելու մեր առօրյաին։ Ձեռք ենք բերել նոր ընկերներ, ում հետ պահում ենք կապը մինչ օրս։
Մեզ էին այցելել նաև «Պատմամշակութային արգելոց -թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի» հնագետները։ Նրանց հետ ունեցել ենք հետաքրքիր և ուսուցողական եռօրյա սեմինարներ։ Այդ ամենից տպավորված այցելել ենք լաբորատորիա, որպեսզի այդ գործընթացին մենք նույնպես մասնակցենք,որը ավելի տպավորիչ էր։
Հեռավար ուսուցման ընթացքում, ինչպես մնացած առարկաները այնպես էլ պատմությունը շարունակում ենք մեր սովորական դասերը։Երեք նախագիծ ենք իրականացրել՝ Իմ տունն իմ ամրոցն է, Համաճարակներ և Գինին հայոց ավանդական մշակույթում։

Բուժիչ գինի՝ Մխիթարին

19-րդ դարում Մխիթարյանների մի մասը Վենետիկից Վիենա տեղափոխվեցին, հենց այդ ժամանակ էլ սկսեցին գաղտնի բաղադրատոմսով բուժիչ խմիչք արտադրել։Ամենասկզբում Մխիթարյանները բրենդային խմիչքը սկսեցին արտադրել 17-րդ դարում Հունական Մոդոնում, հետո Վենետիկում, մի քանի տարի հետո Տրիեստում, մինչև 1811թ արտադրանքը չտեղափոխվեց Վիենա, անմիջապես Կաթոլիկ ժողովի Վենետիկի թևից առանձնանալուց հետո։Միթարինը հայտնի է իր բուժիչ հատկություններով, որը պատրաստում են էկզոտիկ մրգերից և 42 խոտաբույսերով, արմատներով և համեմունքներով, առանց ինչ որ սինտետիկ կամ քիմիական հավելումներով։ Ինչպես հավաստիացնում էին ժողովում, խմիչքի բաղադրատոմսը կազմված է եղել շքանանշանը ստեղծողի, Մխիթար Սեբաստացու կողմից և մինչև հիմա սերնդից սերունդ է փոխանցվում։
19-րդ դարում հաճախ աբբայության հյուրերն էին լինում Ավստրիական կայրության ընտանիքը, որը զբաղեցրել էր առաջվա կապուցինների վանքը։ Բարձր պաշտոնի հյուրերին հյուրասիրում էին սքանչելի լիկյորով։ Կայսրական ընտանիքին դուր էր եկել «Մխիթարինը» և մի անգամ նրանցից մեկը առաջարկեց Մխիթարյաններին արտադրել խմիչքը ավելի մեծ ծավալներով, ինչը եղավ 1906թ։Չորս տարի անց բրենդային խմիչքի արտադրությունը վերաճեց բիզնեսի, որը Մխիթարյաններին մեծ եկամուտ էր բերում։ Մխիթարինը սկսեց տարբեր միջոցառումներին մասնակցել, Եվրոպացիներից բարձր գնահատական ստանալով։ Մխիթարինը սկսեցին տեղափոխել մի շարք Եվրոպական երկրներ։ Շարունակել կարդալ