Հաղթահարեցինք Արագածի հարավային գագաթը

Պատմությունից շատ անգամներ անցել էինք հայոց լեռնաշխարհի մասին։ Փոքր տարիքից ընտանիքով, հետագայում արդեն ընկերներիս հետ դժվարությամբ հաղթահարել եմ այդ լեռներից մի քանիսը, բայց այս մեկը յուրահատուկ էր՝ իր տեսակով ու պատմությամբ։ Արագածի գագաթը հաղթահարած դասընկերներիս տպավորությունների մասին շատ անգամներ էի լսել ու վաղուց էի ուզում ես էլ այդ ամենը զգալ ու հասկանալ՝ արդյոք այդքան մեծ բան եմ բաց թողել։ Վերևում այն ամենը, ինչ տեսա, ինձ ստիպեց մտածել, որ շատ-շատ մեծ բան էի բաց թողել։
Ջինջ ու գեղեցիկ Քարի լճի մոտից շարժվեցինք դեպի Արագածի հարավային գագաթը, որ պարզ փռված էր մեր դիմաց՝ տեղ-տեղ ձյունոտ, քարքարոտ։ Բավականին հեշտ անցանք առաջին հատվածը, հետո մի քիչ ավելի դժվարացավ՝ թթվածնի պակասի պատճառով։ Բայց բոլորս էլ որոշել էինք, որ ամեն կերպ հասնելու ենք գագաթին։ Ովքեր առաջին անգամ էին բարձրանում, այդ թվում նաև ես, պետք է վերևում մկրտվեին՝ որպես լեռնագնաց։ Անկեղծ ասած՝ ամենասպասված ու ամենահետաքրքիր պահն էր, ամբողջ ճանապարհին դրա մասին էի մտածում։
Հասանք գագաթին, և տիար Գևորգը աչքերս փակ տարավ դեպի բացվող տեսարանը։ Չէի կարծում՝ այնպիսի տեսարան կտեսնեի, որ կզարմացներ, բայց երբ տիար Գևորգը բացեց աչքերս, ու դիմացս հայտնվեց խառնարանը, որի մասին այդքան ժամանակ լսել ու սովորել էի․․․ Ցավող ոտքերս արդեն չէի զգում, միայն աչքերիս առաջ գեղեցիկ ու պատմական տեսարան էր։ Դրանք աննկարագրելի պահեր են, որոնք պետք է յուրաքանչյուրս զգանք։
Ես արդեն տեսել ու հիացել եմ այդ ամենով։ Հաջորդը պետք է դու տեսնես ու զգաս այն ամենը, ինչ որ ես։

Սմբատաբերդի գաղտնիքները

700x467-regeri-chap85Պատրաստվում ենք ճամփորդել դեպի Սմբատաբերդ, կարծում եմ ավելի հետաքրքիր կլինի,եթե մինչև ճամփորդելը մի քիչ ուսումնասիրենք բերդի պատմությունը։
Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու հայտնի ամրոցներից մեկն է, հիմնվել է վաղ միջնադարում: 1605 թ. բերդը` Եղեգիս քաղաքի հետ հիմնովին ավերվել են պարսից շահ Աբասի արշավանքների հետևանքով:
Իր գոյության ընթացքում Սմբատաբերդը բազմիցս պաշարվել է թշնամու կողմից, սակայն մնացել է անառիկ:

Շարունակել կարդալ

Մի գյուղ մի գինի

Կրթահամալիրը հրավեր էր ստացել Հովակիմ Սաղաթելյանի կողմից Տրինիգրադարանի բացմանը մասնակցելու համար:Մենք էլ իհարկե առիթը բաց չթողնելով հրավերը ընդունեցինք:Կրթահամալիրի ՝քոլեջի,միջի և ավագ դպրոցի մի խումբ սովորողների և դասավանդողների հետ ուղևորվեցինք Վայոց ձոր ՝ Աղավնաձոր գյուղ:Էնտեղ Սբ.Մարիամ եկեղեցու բակում մեզ էին սպասում տեղի դպրոցի սովորողները,գյուղացիները,հյուրերը:Հովակիմ Սաղաթոլյանը ասաց,որ մինջև գրադարանի բացումը, պետք է մաքրենք ամբողջ գյուղը:Բոլորս խմբերի բաժանվեցինք, հագանք ապահովության համար նախատեսված ժիլետներ և ձեռնոցներ ու անցանք գործի:

Շարունակել կարդալ

Ճամփորդություն դեպի Ապարան

20191122_150556Նոյեմբերի 22֊ին 《Ակներ》 խմբի մի քանի սովորողներ Ապարանի Եղիպատրուշ գյուղում էինք։ Գյուղում էինք երկրորդ անգամ, առաջին անգամ Թեղենիս լեռն էինք բարձրացել, էնտեղի դպրոցի սովորողների հետ ։ Այս անգամ էլ այցելել էինք Եղիպատրուշի դպրոց։Ծանոթացանք`գյուղի,դպրոցում սովորողների,գյուղացիների հետ։Այցելեցինք գյուղի եկեղեցիները,շրջեցինք, տեսանք այն միակ խաչքարը, որը արևելյան ու արևմտյան Հայաստաններում միակն էր իր տեսակով։Այն փակ խաչքար էր ու ներկված է որդան կարմիրով։Գյուղացիների հետ շփումը շատ լավ ավարտ ունեցավ։ Նրանցից մեկը`Գոհար տատը մեզ համար երգեց, իսկ մենք շուրջպարով ամբողջացրինք այդ ամենը։(տեսանյութ)
Տեսանք նաև մեր շատ սիրելի ձյունածածկ Թեղենիս լեռը։ հետո շրջեցինք դպրոցով էնտեղ էլ համտեսեցինք գյուղական համեղ ուտեստներ։
Դե իսկ հետո սկսեցինք պարուսուցումը։Տեղի դպրոցի սովորողները շատ պարեր գիտեին ու փորձեցինք մի նոր պար սովորեցնել, որը խոստացան հետագայում դպրոցում պարել։Սովորեցինք 《Բուլուլ 》պարը, որը ի սկզբանե սիրվեց սովորողների կողմից։Պարուսուցումը անցկացնում էինք Արփի Սահակյանը և ես։Խոստացանք, որ կհանդիպենք շատ շուտով մեր կրթահամալիրում։

 

Վան Արդի գինու գործարան

20191029_105639Հոկտեմբերի 29-ին չնայած արձակուրդներին,ավագ դպրոցի մի խումբ սովորողներ , ընկեր Ազնիվի և ընկեր Արտակի հետ գնացինք《 Վան Արդի》 գինու գործարան։Այցելեցինք Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում գտնվող Վան Արդի գինու գործարան` ծանոթանալու գինեգործության գաղտնիքներին:Այդքան ճանապարհը, երբ անցանք հասնելով գինեգործարան ասես մի ուրիշ աշխարհում լինեինք։Մտածում էի,թե ինչքան են աշխատել, այսքան գեղեցիկ միջավայր ստանալու համար, ու թե ինչքան է տարբերվում տեսածս մնացած գործարաններից։Գինեգործարանը շրջապատված էր հին և նոր այգիներով։Գործարանի տնօրեն`Վարուժան Մուրադյանը այդ օրը քաղաքում չէր այդ իսկ պատճառով չկարողացավ մեզ դիմավորել։Այգիներով քայլելու ժամանակ Ընկեր Արտակը պատմեց, որ երբ խաղողը սկսում է հասունանալ ամբողջ այգում և գործարանի ներսում հնչում է միայն դասական երաժշտություն, քանի որ գործարանի տնօրեն ` Վարուժան Մուրադյանը կարծում է, որ երաժշտությունը ազդում է գինու համի և որակի վրա։Միակ գործարանն էր, որը ուներ զանգակատուն։հետո ծանոթացանք գործարանի ներսի հատվածի հետ։Գործարանը հաեմատած մնացածների հետ փոքր էր ու աշխատողներն էլ այդքան շատ չէին։Պարզվում է Պարոն Մուրադյանը գործարանում աշխատողներին ընտրում է ոչ թե 30-35 տարեկան, բարեկազմ և մի քանի լեզունեի տիրապետող այլ բարի և ուրախ մարդկանց, որովհետև կարծում է, որ դա էլ է ազդում գինու համի և որակի վրա։Իսկ վերջում համտեսեցինք 《Վան Արդի》 արտադրության այդքան սպասված գինին։Շատ կուզեի,որ Հայաստանում շատ լինեին էտպիսի հայրենասեր մարդիկ , ովքեր հետ կգան և հայրենանվեր գործ կանեն ։

Սեպտեմբերի 21

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս սեպտեմբերի 21-ին անկախության տոնի առթիվ բարձունք պետք է հաղթահարեինք:Այս անգամ բարձրացանք Ծաղկունյաց լեռնաշղթայի ` Թեղենիս գագաթը, որը 2851 մետր է: Բարձունքը մենակ չէինք հաղաթահարում, մեզ հետ էին նաև Եղիպատրուշ գյուղի 10-11-րդ դասարանի սովորողները : Արատեսյան հնգօրյա  ճամփորդությունից այնքան էին տպավորված, և այնքան ընկերներ էինք ձեռք բերել, որ չուզեցին բարձունքը միայնակ հաղթահարել, ու մեզ միացան մեր ընկերներից մի քանիսը` Աշտարակից և Ապարանից:

 


Բարձունքը հաղթահարելը շատ ջանք խլեց, բայցայնտեղից բացված գեղեցիկ տեսարանների համար արժեր բարձրանալ: Երբ հասանք գագաթին, մառախլապատ լինելու պատճառով չկարողացանք շատ բան տեսնել, բայց, չնայած եղանակին, երևացին Սևանա լիճը, Ծաղկաձորը…

 


Չնայած հոգնածությանս`չեմ փոշմանել, որ հաղթահարել եմ այդ բարձունքը, քանի որ այդ ընթացքում, բացի գիտելիքներից ու լավ ընկերներից, ունեցանք այնպիսի պահեր ու հիշողություններ, որոնք երբեք չեմ մոռանա:

Ծաղկունյաց լեռներ

Երկարությունը 42 կմ է, ամենաբարձր գագաթը Թեղենիս լեռն է՝ 2851 մ։Ջրբաժան է Քասախի ու Հրազդանի ավազանների միջև։  Ծաղկունյաց լեռնաշղթայի լանջերից են սկսվում Դալարը, Արայի գետը, Մարմարիկի, Հրազդանի, Քասախի բազմաթիվ վտակներ։ Ամենաբարձրը հարավային ճյուղավորության վրա գտնվող Թեղենիսն է 2851մ.  բարձրությամբ։Այս տարածաշրջանը հայտնի է որպես հանգստյան գոտի. այստեղ են Հանքավանը, Ծաղկաձորը, Բջնին, Աղվերանը, Արզականը, Բուժականը։ Ծաղկաձորը եռաստիճան ճոպանուղով կապված է Ծաղկունյաց գագաթի հետ։

Tsaghkunyats mountains range length 42km. The highest peak is Teghenis mountain 2851m.To divide Qasakh and Hrazdan pools.They start from the slopes of Tsaghkunyats mountain range Dalar,Ara river,Marmarik,Hrazdan,Qasakh numerous tributaries.
The highest is Teghenis in the south.Is also one of the high peaks in Tsaghkunyac.Most of the ridge slopes are woodland.This region famous as a recreation area.Here they are Hanqavan,Tsaghkachor,Bjni,Axveran,Arazakan,Buchakan.