Ապրիլ ամսվա ամփոփում։Մաթեմատիկա

Ապրիլ ամսվա ընթացքում աշխատել ենք հեռավար ուսուցմամբ։Առաջին շաբաթվա ընթացքում թերացել եմ ու չեմ մասնակցել առցանց դասերին։ Հաջորդ շաբաթների ընթացքում մասնակցել եմ մաթեմատիկայի բոլոր դասերին ունեցել եմ երկու բացթողում։Մաթեմատիկայի առումով գիտելիքներս հեռավար ուսուցման ընթացքում կրկնապատկվել են ։Սրանք այս ամսվա կատարած աշխատանքներն են։
Դաս 19. Կրկնության առաջադրանքներ
Դաս 18. Ֆունկցիայի մոնոտոնության միջակայքերը և ածանցյալը: Կրիտիկական կետեր
Դաս 17. Ֆունկցիայի գրաֆիկի շոշափող
Դաս 16. Տարրական ֆունկցիաների ածանցյալը
Դաս 15․Երկու ֆունկցիաների քանորդի և բարդ ֆունկցիայի ածանցման կանոնները
Նաև կատարել ենք շտեմարանից վարժություններ
Այս ամիսվա համար ինձ գնահատում եմ վեց:Քանի որ նախորդ երկու ամսվա ընթացքում ստացել եմ հինգ,իմանալով, թե ինչերում եմ թերացել,պարբերաբար «Classroom»  չտեղադրելով աշխատանքներս։Այս ամսվա ընթացքում տեղադրել եմ բոլոր աշխատանքները և վստահ կարող եմ ասել, որ ավելի շատ բան եմ սովորել հեռավար ուսուցման ընթացքում։