ՀՀ հարաբերությունները հարևան երկրների հետ

Ինչպես գիտենք ՀՀ ունի չորս հարևան սահմանակից պետություն` Վրաստանը, Ադրբեջանը, Իրանը և Թուրքիան:
Հայ-վրացական հարաբերությունները լավ են : ԽՍՀՄ-ը փլուզումից հետո եղել են կոնֆլիկտներ Ջավախքի ու Լոռիի համար, նրանք ավարտվեցին Ջավախքը գնալով Վրաստանին և Լոռին մնալով Հայաստանում:Բայց դա չի խանգարում ունենալ բարիդրացիական հարաբերություններ:Հայերը շատ են այցելում Թիֆլիս և ծովային քաղաքներ, ապահովելով երկրի տուրիզմը:Քանի որ Հայաստանի ցամաքային առևտրի համար Հայ-վրացական սահմանը մեծ նշանակություն ունի, այդ պատճառով զարգացած են առևտրային հարաբերությունները Վրաստանի հետ:Վրաստանում նույնպես ունենք մեծ հայկական համայնք,եկեղեցի, հայկական դպրոց,թատրոն:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո հայկական տարածքները Նախիջևանը,Լեռնայի Դաշտային Ղարաբաղները, Սյունիքը դառնում են կռվախնձոր և Ստալինի թեթև ձեռքով Լեռնային Ղարաբաղը անցնում է խորհրդային Ադրբեջանի իշխանության տակ:Միայն 1988թ երբ խորհրդային միությունը փլուզման եզրին էր , այդ հարցը դարձավ ավելի արդիական:Քանի որ 99% Հայեր էին այդ իսկ պատճառով անկախացանք և հրչակեցին անկախ հանրապետություն:1988թ սկսած մինչև մինչ զինադաթարը , ռազմական գործողությունների արդյունքում հայկական ուժերը ազատագրել են հայկական տարածքները:Եվ այդ հարաբերությունները մինչև օրսը չեն փոխվել: Շարունակել կարդալ

Կիսանախագահակա՞ն, թե՛ խորհրդարանական կառավարման համակարգ

Որոշ չափով տեղյակ լինելով քաղաքականությունից կարծում եմ որ ավելի լավ կլիներ որպեսզի ՀՀ լինի կիսանախագահական։ Կիսանախագահական համակարգում նախագահը և վարչապետը ակտիվ մասնակցություն ունեն պետության կառավարման գործընթացում։ Պառլամենտական հանրապետությունից տարբերվում է նրանով, որ նախագահին ընտրում է ժողովուրդը։
Շարունակել կարդալ

Սահմանադրական բարեփոխումներ

Հայաստանի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 6-ին։ Նոր սահմանադրության ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունը կանցնի կառավարման խորհրդարանական համակարգին։ 2015 թվականի օգոստոսի 21-ին ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից առաջարկված փոփոխություններն ուղարկվեցին ազգային ժողովի քննարկմանը մեկ օր առաջ տեղի ունեցած ամփոփիչ նիստում հաստատվելուց հետո։ Հոկտեմբերի5-ին ԱԺ-ն՝ ձայների 104 կողմ, 10 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն է տալիս սահմանադրական փոփոխությունների առաջարկը դնել հանրաքվեի ներկայացված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից։ Սահմանադրական բարեփոխումներին կողմ արտահայտվեցին Հայաստանի Հանրապետականկուսակցությունը (ՀՀԿ), Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) և Բարգավաճ Հայաստան կուսակցությունը (ԲՀԿ), իսկ դեմ Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) և ժառանգություն կուսակցությունը։ Ձեռնպահ էին քվեարկել ՕրինացԵրկիր կուսակցությունը (ՕԵԿ) անդամները։
2005թ-2015թ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով: Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները` օրենքներին համապատասխան: Արդարադատության իրականացմանը որեւէ միջամտություն արգելվում է: Շարունակել կարդալ

Սեպտեմբերի 30-Հոկտեմբերի 4

Վանի թագավորության կառավարման իրավական հիմունքներ, մ.թ.ա. 880 թ. — մ.թ.ա. 590 թթ. գոյություն ունեցած Վանի թագավորության իրավական համակարգը։Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերից և ցեղաային միություններից մեզ հայտնի առաջինը պետական կազմավորման մակարդակի հասան Վանա լճի ավազանում բնակվող ցեղախմբերը։ Աշխարհագրական տարածքները, որտեղ ապրում էին այս ցեղախմբերը իստ ասորական աղբյուրների կոչվում էին «Նաիրի երկիր» և «Ուրուատրի», սակայն ուրարտացիները իրենց անվանում էին «Բիայնիլի» (սակայն գոյություն ունի տեսակետ, որ Բիայնիլին եղել է միայն Ուրարտուի ներքին՝ կենտրոնական շրջանը)։ Ռազմական նվաճումների շնորհիվ նաիրի և ուրուատրի ցեղային միավորումը կարողանում է ընդլայնել իր տիրույթները և շուրջ երեք հարյուրամյակ (մ.թ.ա. 880 թ. — մ.թ.ա. 590 թ.) պահել իշխանությունը Հայկական լեռնաշխարհի մի զգալի մասի վրա՝ ստեղծելով հին աշխարհի խոշորագույն պետութուններից մեկը՝ Ուրարտուի (Վանի) թագավորությունը։
Ուրարտուն կործանվեց մ.թ.ա. 590 թվականին անցնելով Մարաստանի տիրապետության ներքո։ Ուրարտուն մեծ նշանակություն ունեցավ Հայկական լեռնաշխարհում և Անդրկովկասում բնակվող շատ ժողովրդների՝ հատկապես հայերի համար, որոնք որոշակի առումով (քաղաքական, աշխարհագրական, էթնիկական և մշակութային տեսանկյուններից) դարձան ուրարտացիների ժառանգորդները։Ուրարտու պետության անբաժանելի մասն է կազմել իրավունքը։ Ցավոք, ուրարտական իրավունքի համահավ փաստական նյութ մեզ չի հասել, քանի որ դեռևս չի գտնվել Ուրարտական պետության արխիվը, որի գոյության մասին կամ գիտական կանխատեսումներ և որի հայտնաբերման ուղղությամբ Կարմիր Բլուրում տարբում են հնագիտական որոնումներ։ Ուրարտական իրավունքի աղբյուրների և իրավական ինստիտուտների մասին պատկերացում կարելի է կազմել միայն օտար՝ խեթական, ասորական, մասամբ բաբելոնական փաստաթղթային աղբյուրներից և ուրարտական իրավունքի յուրօրինակ հուշարձաններից։ Դրանք ուրարտական թագավորների սեպագիր արձանագրությունները և գրառումներն են եղել քարե կամ կավե աղյուսակների, բրոնզե գոտիների, սաղավարտների, սանձերի, կոճակների, վահանների, կավե կարասների վրա։ Այս արձանագրությունները ըստ բովանդակության հիմնականում 3 բնույլի են եղել՝ հաղթական, շինարարական և պաշտամունքային։ Կազմվել են կամ ասորական, կամ ուրարտական լեզուներով, կամ էլ երկու լեզվով զուգահեռ։ Գիտնականներն իրավացիորեն գտնում են, որ այս գրառումներից, արձանագրությունների մի քանիսը ոչ միայն պատմական այլևս իրավաբանական հուշարձաններ են համարվում, օրինակ, ուրարտական ամենավաղ արձանագրություններից մեկում նշված է.Վանի կառուցման կապակցությամբ Սարդար Ա-ին թագավորի թողած այս արձանագրության պետաիրավական նշանակությունն այն է, որ այն արտացոլում է միապետ արքայի օրենսդրորեն ամրագրված գերիշխանական կարգավիճակը և տարածաշրջանում Ուրարտական պետության հզորությունը։
Կարևոր նշանակություն ունեն ուրարտական թագավորների հաղթական սեպագիր արձանագրությունները, որոնց իրավական բովանդակությունը մեզ համար արժեքավոր է այն իմաստով, որ փաստական վկայությունն են այն բանի, որ Ուրարտուում գործծում էր հնազանդեցրած երկրներից հարկեր և ռազմատուգանք գանձելու ինստիտուտը։

Սեպտեմբերի 16-20

Առաջադրանք 1. Պատրաստե՛ք նյութ՝ «Պետության տարածքի կառուցվածքը և հատկանիշները» թեմայով.

Պետություն, որևէ ժողովրդի և նրա յուրաքանչյուր ներկայացուցչի բնականոն և մինչև վերջ ինքնադրսևորման՝ քաղաքակրթությանը հայտնի առայժմ միակ ձևն է, ազգի կարգաբանական աստիճանը բնորոշող հիմնական քննությունը, մշակույթի բարձրակետը։ Քաղաքական ամբողջականության տեսանկյունից պետությունը քաղաքականապես կազմակերպված ցանկացած համայնքն է, որն ապրում է կառավարման միևնույն համակարգի ներքո : Պետության տարածքային կազմակերպումն այն է , երբ պետության տարածքը բաժանվում է տարբեր կարգավիճակ ունեցող մասերի: Տարածքային կազմակերպման նպատակը պետական գործունեության ընթացքում երկրի ներքին տարածքային առանձնահատկությունները մանամասն հաշվի առնելն է, հասարակական կյանքը կազմակերպելու և կառավարելու համար: Տարածքային միավորը կապող օղակ է հանդիսանում բնակավայրերի և կենտրոնական պետական իշխանության միջև: Բոլոր պետություններում առանձնացվում են տարածքային միավորներ, սակայն տարբեր պետություններում միավորների քանակը կարող է տարբեր լինել: Ներկայումս ամենամեծ քանակն ունեն Ֆրանսիան՝ 96 (դեպարտամենտ) և Ռուսաստանը՝ 89 (հանրապետություն, երկրամաս, մարզ կամ օկրուգ): Պետությունների մեծ մասում տարածքային բաժանման միավորների թիվը տատանվում է 10-ից 50-ի միջև:Պետություններն ըստ տարածքային կազմակերպման լինում են՝ ունիտար, դաշնային և համադաշնային:

 

Սեպտեմբերի 9-13

Առաջադրանք 1. Սահմանե՛ք «Քաղաքականություն» և «Քաղաքական համակարգ»  հասկացությունները :
Քաղաքականություն հասկացությունը բազմիմաստ է։ Այն ունի հետևյալ բացատրությունները․

  • Իր իմաստով քաղաքականություն հասկացությունը շատ լայն է: Օրինակ, այն կարող է բնութագրել հասարակության կամ հանրույթի հարաբերությունները իրենց կառավարող անհատի հետ։
  •  Քաղաքականությունը կարող է ազդեցություն գործել կոնկրետ հասարակության մեջ հավասարակշռություն ստեղծելու, գործողությունների, արտաքին և ներքին զարգացման վրա։ Ի վերջո, քաղաքականությունը կարելի է համարել հասարակական պայմանագրի հասնելու միջոց, որտեղ միավորվում են անձնականն ու հասարակականը։ Հենց սա է պատճառը, որ քաղաքագետները շատ հաճախ քաղաքականությունը ներառում են սոցիալական շատ ոլորտների մեջ ։
  • Նեղ իմաստով, քաղաքական մշակույթի մեջ քաղաքականությունը կապվում է իշխանական պրակտիկայի հետ, լինի դա պայքար իշխանության համար, կնոջ և տղամարդու միջև ներկայացվածության համար, ինչպես նաև տարբեր քաղաքական կուսակցությունների միջև պայքար, հենց նույն իշխանության համար :

Առաջադրանք 2. Ի՞նչ է ուսումնասիրում Քաղաքագիտություն առարկան.
Քաղաքական համակարգը քաղաքականության և կառավարման համակարգ է։ Այն սովորաբար առանձնացնում են իրավաբանական համակարգ, տնտեսական համակարգ, մշակութային համակարգ, և այլ սոցիալ համակարգերի: Սակայն սա շատ պարզեցված տեսակետ է շատ ավելի բարդ համակարգի:

Քրդեր

Քրդերի մայրենի լեզուն համարվում է քրդերենը։ Այժմ նրանց թիվը աշխարհում կազմում է ավելի քան 38.000.000։ Բնակվում է գլխավորապես Թուրքիայում (20.5 մլն.), Իրանում (6.8 մլն.), Իրաքում (6.2 մլն.), Սիրիայում (3.0 մլն.) և մի քանի այլ երկրներում։Ըստ ուսումնասիրությունների քրդերի նախահայրենիքը եղել է Իրանի Պարսք (Ֆարս) նահանգի հյուսիսային շրջանը։ Արաբական խալիֆայության կազմավորումից հետո քրդական ցեղերը թափանցել են Հյուսիսային Միջագետք և ընդունել իսլամ, իսկ սելջուկյան թուրքերի տիրապետության ժամանակաշրջանում հաստատվել Հայաստանի հարավային նահանգների որոշ գավառներում։ Քրդերն առաջին անգամ հիշատակվում են XII դարի գրավոր աղբյուրներում՝ որպես վկայակոչուն ու խաշնարած ցեղեր։ Քրդերը բաժանվում են երկու հիմնական մասի՝ հյուսիսային քրդեր կամ քուրմանջներ՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա, Սիրիա, Իրանի և Իրաքի որոշ շրջաններ) և հարավային քրդեր կամ սորաններ (Իրաք և Իրան), որոնք միմյանցից տարբերվում են ազգագրական, մարդաբանական և լեզվական մի շարք հատկանիշներով։Դավանանքով՝ սուննի, մասամբ շիա մուսուլմաններ են, մասամբ էլ պատկանում են եզդիների, ալիիլահի աղանդներին։

Հայաստանի քրդերը

Հին ժամակներից ի վեր այս տարածաշրջանում բնակվել են նաև քրդեր: Բարեբախտաբար հայ ժողովուրդը ձեռք բերեց իր անկախությունը, պետականությունը, այդ թվում նաև իր տարածքում բնակվող քուրդ ժողովրդի մի հատվածը: Քրդերն իրենց մասնակցությունն են ունեցել անկախացման գործընացներին: Նորանկախ պետությունում ստեղծվեցին նախադրյալներ, որպեսզի մեր քուրդ հատվածը զարգացում ապրի կյանքի բոլոր ուղղություններում:Հայաստանում կան 21 քրդաբնակ գյուղեր, ինչպես նաև Արմավիրի, Կոտայքի, Արարատի և այլ մարզերում քրդական որոշ բնակչությամբ բնակավայրեր:Անդրադառնալով գիտակրթական, մշակութային գործունեությանը, հարկ եմ համարում նշել, որ քրդերն իրենց զարգացման կենտրոններից ունեցել են նաև Հայաստանում, ինչը եղել է թե հայ ժողովրդի պետականության բացակայության ժամանակ, թե պետականության ձեռքբերումից հետո:Հրատարակված գրականության քանակն անցնում է մի քանի հարյուրը: Հայաստանի Գրողների միությանը կից եղել և ներկայումս էլ շարունակում է գործել քուրդ գրողների բաժանմունքը: Նշեմ, որ 1930թ-ից լույս է տեսնում քրդական “Ռիա թազա” թերթը, որն այժմ ֆինանսական խնդիրների պատճառով լույս է տեսնում ամսական 1-2 անգամ է՝ պետության միջոցներով: Լույս է տեսնում նաև քրդական հայերեն “Զագրոս” թերթը, որն արտացոլում է ինչպես Հայաստանի, այնպես էլ այլ երկրներում ապրող քրդերի վիճակը:

Կոնֆլիկտ

Կոնֆլիկտ կարող է դրսևորվել նաև կերպարի հոգեբանության, հույզերի ու տրամադրությունների մեջ։ Քնարական ստեղծագործության հիմքում հաճախ դրվում է բանաստեղծի իդեալի և շրջապատի անհաշտ հակադրությունը, բայց ոչ թե արտաքին բախումների, այլ ներքին դրամատիկ ապրումների ձևով ։Կոնֆլիկտի տեսությունը առաջին անգամ հանգամանորեն մշակել է Գ. Հեգելը։ Ըստ նրա՝ «իրադրության մեջ առկա հակադրությունը» առաջացնում է գործող ուժերի հակամարտություն ներկայացնող գործողության հնարավորություն և անհրաժեշտություն։Մարքսիստական գեղագիտությունը շեշտում է Կոնֆլիկտի սոցիալ-պատմական օբյեկտիվ բնույթը և պնդում, որ նրա լուծումը տեղի է ունենում պատմական առաջադիմության նշանակությանը համապատասխան։ Միևնույն ժամանակ այն սկըզբունքորեն թույլ է տալիս գեղարվեստական Կոնֆլիկտի անլուծելիություն՝ առանձին ըստեղծագործությունների շրջանակներում։ էնգելսը հատկապես վերապահում է անում, որ «… գրողը պարտավոր չէ պատրաստի վիճակում ընթերցողին մատուցել իր պատկերած հասարակական կոնֆլիկտների ապագա պատմական լուծումը»։ Գեղարվեստական Կոնֆլիկտի խնդիրը սովետական գեղագիտության մեջ մնում է այժմեական։Կոնֆլիկտոգենեզը գործընթաց է, որի արդյունքում ժամանակակից հասարակության մեջ առաջնում և հետագա զարգացում են ունենում կոնֆլիկտի ձևերը։ Այն թողնում է իր հետքը՝ որոշումների կայացման և հետագա էվոլյուցիայի վրա։Կոնֆլիկտը կոնֆլիկտոգենեզի հետևանքն է՝ այսինքն այն աղբյուրը, շարժառիթը կամ գռգռող գենը, որի արդյունքում ծագում է կոնֆլիկտը, կոչվում է կոնֆլիկտոգենեզ։

Ալտրուիզմ

Անշահախնդիր հոգատարություն ուրիշների բարեկեցության հանդեպ, սեփական շահերի զոհաբերություն ուրիշների հետաքրքրությունների իրականացման համար: Հակադրվում է «էգոիզմ» բառին:
Ես իմ խառնվածքով պատկանում եմ ալտրուիզմների խմբին։Ես միշտ մտածում եմ շրջապատի մասին,եթե այդ քայլը անեմ ինչ կմտածեի հասրակությունը դրա վերաբերյալ։Գիտեմ,որ շատ վատ սովորություն ունեմ ու նախանձում եմ էգոիստներին որովհետև կարծում եմ,որ մարդը պետք է առաջինը իր կարծիքը ունենա հետո մտածի հասարակության մասին։