Այցելություն Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ

Քանի որ մեկ շաբաթ առաջ մեզ այցելել էր  Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտնական, կ.գ.թ.` Աստղիկ Հակոբյանը, ու շատ հետաքրքիր սեմինար-քննարկում էր անցկացրել:Մենք էլ նրան խոստացել էինք գնալ իրենց ինստիտուտ:Եվ հոկտեմբերի 25-ին կենսաբանության ընտրության խմբի 10-11-րդ դասարանի սովորողների հետ այցելեցինք Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ:
Մեզ դիմավորեցին ինստիտուտի տնօրենը և Սլավոնական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկանը:Ծանոթացանք մեզ համար անսպասելի հյուրի՝ անգլիացի գիտնականի հետ։Ինստիտուտի տնօրենի հետ զրուցեցինք կենսաբանության ուղղությունների մասին,տվեց խորհուրդներ, եթե որոշենք այդ ուղղությամբ շարունակենք, ինչ անենք,ում դիմենք և այլ:Իսկ անգլիացի գիտնականը պատմեց իր կատարած աշխատանքների մասին Անգլիայում,նա ուսումնասիրում էր  <<Երևանյան հիվանդությունը>> մի քիչ էլ խոսեցինք դրա մասին:Հետո Աստղիկ Հակոբյանը մեզ համար կարճ անիմացիաներ  ցուցադրեց ԴՆԹ-ի մասին:
Ու սկսեցինք շրջել ամբողջ ինստիտուտով:Շենքը մեծ էր ու բազմահարկ՝ուներ 7 հարկ:Տեսանք որոշ սարքեր, որոնք հին էին,բայց շուտով կփոխարինվեն նորով:Խոսեցինք սարքավորումների մասին նրանց ֆունկցանների մասին…:Հետո նաև մանրադիտակով նայեցինք կանաչ կապիկի ԴՆԹ-ն: Աստղիկ Հակոբյանը մեզ բացատրեց շատ տերմիններ, որոնք իրենք են օգտագործում :Իսկ վերջինն ու ամենասպասվածը իմ կողմից դա սեփական ԴՆԹ-ի անջատումն էր:Մենք ընդհանրապես այլ էինք պատկերացնում այդ պրոցեսը:Բայց պարզվեց,որ մարդու ԴՆԹ-ն տեսնելու համար պետք է ընդամենը աղ,ամանի հեղուկ և սպիրտ:Սկզբում թույլ աղաջրով ողողում ենք բերանի խոռոչը և հետ դատարկում ,հետո լցնում ենք ամանի հեղուկ լավ խառնում ենք ու սպիրտը լցնելուց ու լավ խառնելուց հետո տեսնում էինք մեր սեփական ԴՆԹ-ն:Այդքանով ավարտվեց մեր շրջայցը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ:
Բոլորս շատ էինք հավանել ինսիտուտը:Առիթ լինելու դեպքում անպայման կուզեյի էլի գնալ:Շնորհակալություն Աստղիկ Հակոբյանին մեզ լավ ու հետաքրքիր օր պարգևելու համար:

Տաք թումբ էկոլոգիական նախագիծ

Երեկ հոկտեմբերի 19-ին կենսաբանության  ընտրության խմբով գնացինք դպրոց-պարտեզ,որտեղ պետք է բույսեր տնկեինք։Հասանք դպրոց-պարտեզ ու տղաները անցան իրենց գործին։Պետք էր շատ փորեին։Մի խումբ տղաներ սկսեցինք փորել։Իսկ մենք` աղջիկներով,բաց չթողեցինք կենսաբանության ընտրության ժամը,ու փորձեցինք այդ  դասը ինչ-որ չափով անցկացնել դրսում։1-2 ժամ մնացինք այնտեղ։Փոսը արդեն փորված էր,բայց այդքանը բավական չէր։Որոշեցինք մյուս անգամ էլ գանք ու շարունակենք մեր կիսատ թողած գործը։Նախագիծը շարունակելի…

Մի քանի փաստ ԴՆԹ-ի մասին

68600032

  1. ԴՆԹ-ի միջազգային օրը ապրիլի 25-ն է: 1953թ. այդ օրը Nature ամսագրում տպագրվել է Ֆրենսիս Կրիկի, Ջեյմս Ուոթսոնի և համահեղինակների հոդվածը` ԴՆԹ-ի կառուցվածքի մասին:
  2. ԴՆԹ-ն կազմված է ընդամենը 4 կառուցվածքային միավորներից, որոնց անվանում են նուկլեոտիդներ: Դրանք են ադենինային, գուանինային, թիմինային և ցիտոզինային նուկլեոտիդները, որոնք կազմում են ԴՆԹ-ի հաջորդականությունը:
  3. Տարբեր մարդկանց ԴՆԹ-ների հաջորդականությունները համընկնում են 99.9%-ով, այսինքն՝ մենք բոլորս միմյանցից տարբերվում ենք մեր ԴՆԹ-ի հաջորդականության ընդամենը 0.1%-ով:
  4. Մարդու և շիմպանզեի ԴՆԹ-ները համընկնում են 98%-ով, իսկ մարդու և բանանի ԴՆԹ-ները` 50%-ով:
  5. Մարդու գենոմային ԴՆԹ-ն բաղկացած է 3.1 մլրդ նուկլեոտիդներից, որոնք կարող են պահպանել 3ԳԲ-ին համարժեք թվային ինֆորմացիա:

    tumblr_n30yzkzeiH1r12ruio1_500         

  6. ԴՆԹ-ի 1գրամում կարելի է պահպանել 700ՏԲ թվային ինֆորմացիա:
  7. Գեները ԴՆԹ-ի կարճ հատվածներ են, սակայն դրանք կազմում են ամբողջ ԴՆԹ-ի միայն 1-3%-ը:
  8. Մարդու 1  բջջի ԴՆԹ-ի գումարային երկարությունը կազմում է մոտավորապես 2մ:
  9. Եթե մարդու օրգանիզմի բոլոր բջիջների ԴՆԹ-ներն ապապարուրենք և ծայրերը միացնենք իրար, ապա դրանց երկարությունը կգերազանցի Երկրից մինչև Լուսին ընկած հեռավորությանը 6000 անգամ, նույնիսկ կբավարարի Երկրից մինչև Պլուտոն հասնելու և վերադառնալու համար:
  10. Մարդու ԴՆԹ-ի 8%-ը վիրուսային ծագում ունի, այսինքն՝ կազմված է այն վիրուսների ԴՆԹ-ներից, որոնք երբևէ վարակել են մարդուն:
  11. ԴՆԹ-ի մոլեկուլը շատ զգայուն է և 1 օրվա ընթացքում զանազան գործոնների ազդեցությամբ (ճառագայթում, քիմիական միացություններ և այլն) վնասվում է ավելի քան 1000 անգամ: Սակայն ԴՆԹ-ի “վերանորոգման” հզոր մեխանիզմների շնորհիվ այդ վնասումների մեծ մասը վերականգնվում է: Չվերականգնված վնասումները կարող են հանգեցնել մուտացիաների և բջիջների չարորակ ձևափոխման:
  12. Միջազգային տիեզերական կայանում 2008թ.-ից պահպանվում է այսպես կոչված “Անմահության սկավառակը”: Այն հիշողության կրիչ է և պահպանում է ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի, կատակերգու Ստեֆան Կոլբերտի, մարզիկ Լենս Արմսթրոնգի և այլոց ԴՆԹ-ների նմուշները: “Անմահության սկավառակի” ստեղծման նպատակը մարդու ԴՆԹ-ի պահպանումն է ապագայի անկանխատեսելի համաշխարհային աղետներից: