Սեբաստացին…

24-6-299x190
Կխոսեմ իմ դպրոցի և դրա առանձնահատկությունների մասին։Կրթահամալիրում եմ առաջին դասարանից, ու կարող եմ վստահ ասել,որ դպրոցում օր- օրի փոփոխություններ են լինում ,թե ներքին ու թե արտաքին։Կրթահամալիրի ավագ դպրոցը մեզ հնարավորություն է տալիս առարկաների ընտրության,այսինքն,բացի հիմնական դասաժամերից ընտրել լրացուցիչ ժամեր,ավելի լավ ուսումնասիրել առարկան։ Տվյալ առարկան ուսումնասիրել ավելի շատ ժամաքանակներով և ընտրել ուսուցիչ։Որը կարծում եմ մեծ առավելություն է սովորողի համար։
Միջին դպրոցում 《պարտադրված》առարկաներից ելնելով ավագ դպրոցում ավելի արագ ես կարողանում կողմնորոշվել հետագա մասնագիտությանդ հարցում։
20180130_103624
Ընտրում ենք այն առարկաները, որոնք մեզ հետագայում հարկավոր են։Դա իմ կարծիքով ավելի լավ է ,քան օրինակ` ժամանակ ծախսել և սովորել խորացված քիմիա կամ ֆիզիկա, որը ինձ հետագայում պետք չի գալու։Նաև կարող ենք ընտրել լեզուներ, որոնցից են `անգլերեն,ռուսերեն,ֆրանսերեն,իսպաներեն,պարսկերեն,թուրքերեն,գերմաներեն։Դպրոցը ինձ մեծ հնարավորություն է տալիս ընտրել մասնագիտություն ու փորձել դրանք։Կրթահամալիրում սովորեցնում են նաև գինեգործություն,ոսկերչություն,բրուտագործություն,նկարչություն,պար,երգ….։
Ձեռքբերումների առումով ստացել եմ երկու մրցանակ առաջինը միջին դպրոցում խմբային աշխատանքի համար,իսկ երկրորդը ստացել եմ 10-րդ դասարանում 《Սեբաստացու մրցանակ》անձնական նախագծի և դրա համակարգման համար։12-32-299x190
Այդ մրցանակներով սովորողները ավելի են ոգևշնչվում ավելի ակտիվ աշխատելու համար։Շատ եմ կարևորում դպրոցում երգի,պարի,բակային աշխատանքների,ճամփորդությունները,ծեսերի կատարումը։ Դրանք առաջին հերթին մարդուն ավելի մոտ են պահում իր արմատներին,մշակույթին,շրջապատին և աշխարհընկալմանը։Իմ կարծիքով դպրոցի լավ կողմերից մեկը նա է ,որ ավագ դպրոցում ամեն սովորողի հասուն մարդ համարելով թողնում են, որ ինքը գիտակցի ու սովորի։
Բայց ինչպես ցանկացած դպրոցի սովորողները այդպես էլ մեր դպրոցում բոլորը չեն, որ նույն կերպ են մտածում։Հատկապես նորեկները շատ դժվարությամբ են ինտեգրվում մեր միջավայրին։
IMG_6787-299x190
Կան սովորողներ ովքեր դպրոցի տված ազատությունը շբոթում են սանձարցակության հետ։
Ինձ համար դպրցը մի միջավայր է որտեղ ես կարող եմ ինքնահաստատվել,ինքնադրսևորվել։Կարծում եմ որ կրթահամալիրը հրաշալի հարթակ է մարդ-անհատի ձևավորման համար։
Ավելին կիմանաս, երբ գաս 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիր։)

Վարդգես Պետրոսյան:Ապրած և չապրած տարիներ

download (2)Պատմվածքը հիմնականում փիլիսոփայական էր, որը ինձ շատ դուր եկավ։ Վիպակի գլխավոր հերոսը մի տղա էր ՝Լևոնը։Նա պատմում էր իր  և իր ընկերների ապրած և չապրած տարիների մասին։Լևոնը հայտնի լրագրող էր, ով փորձում է կյանքն անցկացնել սեփական սկզբունքներին հավատարիմ մնալով: Նրան ուղարկում են գյուղ, որ նյութ պատրաստի ինքնասպան եղած դեռահասների՝ Հասմիկի ու Սմբատի մասին։ Լևոնը փորձում է դեմ գնալ այդ ամենին , սակայն քչերն են համարձակվում կանգնել նրա կողքին։ Լևոնը գրում է հոդվածը, բայց քննարկման արդյունքում որոշվում է, որ այն հարիր չէ ժամանակի գաղափարախոսությանը, պետք է փոխել։Վեպը ներկայացնում է տարբեր ճակատագրեր՝ Տաթևիկին, որն աշխատում է այն դպրոցում, որում սովորում էին Հասմիկն ու Սմբատը, դպրոցի տնօրենին, Լևոնի եղբորը, ով իր մեջ սպանել էր բանաստեղծին և զբաղվում էր հաշվապահությամբ (նա մահանում է սրտի վիրահատությունից հետո քառասունյոթ տարեկանում), Աշոտին՝ Լևոնի մտերիմ ընկերոջը, ընկերոջ որդուն` Արայիկին, թերթի խմբագրին, թերթի տնօրենին։
«…Սուտ է, աշխարհում ոչ մեկից ու ոչ մի բանից հետք չի մնում. ոչ ավազի վրա, ոչ ուրիշների հիշողության մեջ, ոչ ժամանակի ծալքերում։ Մարդուն մնում են միայն ապրած և չապրած տարիները…»։Լիովին համաձայն եմ արտահայտած մտքի հետ քանի որ բոլորս էլ պետք է ունենանք ապրած և չապրած տարիներ։Շատ հատվածներ եմ հավանել, բայց դուր եկած հատվածը «Ամեն մոտիկ մարդու մահով մեռնում է նաև մեր մի մասը։ Բայց ամեն մոտիկ մարդու մահ մեզ նաևպարտավորեցնում է ապրել նրա չապրած տարիները,խմել այն գինին, որ նա չհասցրեց խմել, երևի նաևսիրել, ում նա չկարողացավ…»:

 

Հնդկաստանի դեսպանի ու փոխդեսպանի այցը կրթահամալիր

img_4543
Այսօր կրթահամալիրին հյուր էին Հայաստանում` Հնդկաստանի դեսպանն ու փոխդեսպանը։ Դեսպանին ու փոխդեսպանին դիմավորեցին <<Ակներ>> ազգային երգ ու պարի համույթի սովորողները իրենց պարով, որին միացան նաև փոխդեսպան ու դեսպանը։ Նրանց հետ շրջեցինք միջին և ավագ դպրոցներով , ներկա գտնվեցինք նաև ուսուցչական երգչախմբի փորձին։<<Տիգրան Հայրապետյան>>  գրադարանին հետաքրքիր ու ուսուցողական գրքեր նվիրեցին։Հետո ելույթ ունեցան <<Սեբաստացիներ>>վոկալ համույթը, <<Սեբաստիո>> նվագարանը և <<Ակներ>> ազգային երգ ու պարի համույթը։Փոխդեսպանը շատ էր հավանել ազգային երգերը ու պարերը:Նաև առանձնակի ուշադրություն էր դարձնում  հայկական երաժշտական գործիքներին։Արարողությունից հետո միասին զրուցեցինք թեյի սեղանի շուրջ։Դեսպանը ուրախացավ, երբ իմացավ,որ մենք նույնպես մասնակցել էինք Հնդկական ազգային ծես Հոլլին։Շատ ուրախ ենք, որ Հնդկաստանի դեսպանատունը համագործակցում է մեր կրթահամալիրի հետ ։

Լուսանկարների մնացած մասը տես ՝ այստեղ
Լուսանկարների հեղինակ՝ Էլեն Սարատիկյան

Գունավոր կիրակի

img_8365
Այսօր <<Ակներ>> ազգային երգ ու պարի համույթը մասնակցում էր Հնդկական Հոլլի տոնին,  որը կազմակերպել էր Հայաստանում ` Հնդկաստանի դեսպանատունը։Մասնակցեցինք կազմակերպված արարողությանը , որտեղ ելույթ ունեցանք։Շատ հետաքրքիր էր հնդկական մշակույթը,պարերը,երգերը,ուտեստները ու թե ինչպես են իրենք տոնում հոլինն։Մի խոսքով ամեն ինչ շատ հետաքրքիր էր հետաքրքրությունը կրկնապատկվեց, երբ վարկյանի արագությամբ սկսվեց շուրջ բոլորը վառ գույների տարածումը ։ Հնդիկների հետ տոնեցինք Հոլլին հետո անցանք հնդկական խոհանոցին։Իսկ ամենավերջում համագործակցելու հրավեր ստացանք վրացական խմբի կողմից։Վերադարձանք մեզ հետ բերելով Հնդկական վառ գույները:Սա դեռ ամեն ինչի սկիզբն է,սպասեք Ակների նոր ու գունավոր օրերին։

 

 

 

Գորանի

timthumb
<<Գորանի>>ֆիլմը նկարահանվել է 2008թ-ին Թալիշում։Ֆիլմը շատ հետաքրքիր էր ու ուսուցողական։Ֆիլմն անվանվել է Գորանի՝ նույնանուն երգի անունով, որը հայտնի չէ՝ որ ժամանակներից է մեզ հասել։ Գուցե գորանը քուրան՝ կրականարն  բառից է առաջացել, որը մեզ հասել է հեթանոսական ծեսերից, կամ մի գուցե ծագում է կռնկոցի պարի շարժումներից, որը մեզ է հասել կռունկի պաշտամունքի ժամանակներից, կամ էլ նշանակում է՝ կորան։ Բայց այն կարոտի երգ է, որը գալիս է դարերի խորքից ու արտացոլում է մեր նախնիների աշխատանքի գովքը, հող ու ջրի փառաբանումը։Ֆիլմում հնչում են Թալինի շրջանի Տարոն աշխարհի  երգերը,  որոնք մեզ են հասել մեր  պապերից։ Ֆիլմում ներկայացված են հայկական հնագույն արհեստներ՝ դարբնագործություն, փորագրություն, գորգագործություն, նախրապահություն, շյուղագործություն, մեղվապահություն և բրուտագործություն և հայկական խաչքարերի ու զարդաքանդակների,ասեղնագործություն, լավաշի թխում, բնության և գյուղական տեսարաններ, այգեգործական գործիքներ,  լվացք՝ գետի ափին և այլ հայկական շունչ արտահայտող պատկերներ։Այսինքն՝ ֆիլմում չկար ձևականություն նկարված էր ինչպես գյուղական առօրյան ։ Ֆիլմում հնչում են՝Առաքել Մուշեղ,Հանանե,Մերիկ,Գացեք բերեք,Զինչ ու զինչ,Մշո Գորանի,Բատոլա,Դոնի յար սրանք այն երգերն են որոնք իձ ծանոթ են ։ Կարծում եմ ֆիլմը թողել է իր հետքերը և 2008 թվականից ի վեր երգերի առումով աճ կա ։Մենք ֆիլմում հնչած երգերից շատերը սովորում ենք դպրոցում։

Ֆիլմը տես՝ այստեղ

Հանդիպում Արեն Մկրչյանի հետ

54230709_2139576486149326_6202905649941053440_n
Մարտի 19-ին հանդիպեցինք՝ ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանի հետ։Արեն Մկրտչյանը մեզ պատմեց իր գործունեության մասին ։Սկզբում խոսեցինք հեղափոխությունից,բոլորրիս մոտ մեծ հիշողություններ արթնացան այդ օրերից։Արեն Մկրտչյանը մեզ ասաց, որ հեղափոխությունը ժողովրդի համար երազած երկիրն ունենալու հնարավորություն է։ Ու փաստեց, որ  Հայաստանը երկար ժամանակ քնած վիճակում էր այդ հարցում, և այն հանգամանքը, որ ալավերդցիների պես մարդիկ անգամ սկսեցին պայքարել իրենց իրավունքների պաշտպանության համար, ապացույցն է այն բանի, որ իրավիճակ է փոխվել ու մեր ժողովուրդը վերջապես արթնացել է քնած վիճակից։Պարզվեց, որ նա ընդհամենը տաս տարի է մեզանից մեծ, բայց շատ բան էր հասցրել անել։Հետո խոսեցինք, թե ինչպես ինքը դարձավ ԱԺ պատգամավոր ու թե ինչ պայմաններում է հիմա աշխատում։Իրոք շատ դժվար պայմաններում էր աշխատում , բայց նա կարծում էր, որ ավելի լավ է սենյակային պայմանները անապահով լինեն,բայց ժողովուրդը ապահոված քան հակառակը։Հետո եղավ հարց պատասխան, բոլորս տվեցինք մեզ հուզող հարցերը։Երբեք չէի պատկերացնի , որ Աժ պատգամավորի հետ կարող ենք այսքան մտերմիկ,ընկերական զրույց ունենալ։

Հնդկաստանը Հայաստանում

53908291_2589941424367399_1636451882022993920_n
Մարտի  18-ին <<Մխիթար Սեբաստացի>> Կրթահամալիրի  <<Ակներ>> ազգային երգ ու պարի համույթին հրավիրել էին  Հայաստանում Հնդկակստանի նորաբաց մշակութային տուն։Սկզբում ծանոթացանք նորաբաց տան հետ։Այն փոքր էր,բայց միևնույն ժամանակ հաճելի ու ջերմ մթնալորտ էր տիրում։
Շարունակել կարդալ

Հանգստյան օրերի մեր առօրյան

53264648_269658070636768_8917648125762469888_n
Չնայած ոչ աշխատանքնային օրերի , մենք այսօր էլ էինք փորձի։<<Ակներ>> ազգային երգի ու պարի խումբը պատրաստում է ելույթի։ԵՊՀ-ի կողմից կազմակերպած  միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին։Փորձից հետո մի քանի սովորողներով գնացինք արևմտյան դպրոց-պարտեզում։ Մեդիաուրբաթին մասնակցելու համար , պետք է պար սովորեցնեյինք ծնողներին։ Կարծում եք դժվար էր նրանց հետ , ես էլ էի այդպես կարծում մինչ փորձը սկսելը ։ Դե բացի այն,որ լավ ու տաղանդավոր մայրեր էին, նաև հրաշալի երգում էին։ Ամենօրյա հոգսերից ու առօրյայից կտրված բոլորը եկել էին փորձի։Նրանք շատ էին աշխատում ու հրաշալի արդյունքներ ունեին ։ Այսօր հասկացա , որ ազգաին երգն ու պարը էլի ինչ որ կերպ տարածվեց ,  ծնողները ցանկանում էին , որպեսզի ձայնագրություններով սովորեն երգերը ու տանն էլ օգտագործեն։Շատ ուրախ կլինեմ եթե մայրերը տանը , առօրյաում էլ երգեն այդ երեգերը։
Երկու օրվա փորձերի արդյունքը ՝ 1,2