Փախստականների և ապաստարան հայցող անձանց իրավունքներ

1999 թվականին ընդունվել է «Փախստականների մասին» ՀՀ օրենքը: Չնայած օրենքի ընդունումը բավականին առաջադիմական քայլ էր, այնուամենայնիվ, դրանում կային դրույթներ, որոնք մշակման կարիք ունեին:2008 թվականի նոյեմբերի 27-ին ընդունվեց «Փախստականների և ապաստանի մասին» նոր օրենքը, որն ուժի մեջ մտավ 2009 թվականի հունվարի 24-ին: Օրենքը կարևոր իրավական ակտ է փախստականների և ապաստան հայցողների իրավունքները պաշտպանելու համար։
Առաջին ներոսքը դեպի Հայաստան սկսվել է 1988 թ և շարունակվել է մինչև 1992թ։Ներգաղթը հարևան Ադրբեջանից քաղաքական և ռազմական գործողությունների արդյունքի հետևանք էր,որի ժամանակ ներգաղթյալների թիվը հասավ 360,000-ի։
Հաջորդ մեծ հոսքը սկսվեց 2010-ից մինչև 2018թ,Սիրիայի Արաբական Հանրապետությունից,հազարավոր ազգությամբ հայեր ապաստան էին հայցում+ Հայաստանի Հանրապետությունից։ Շարունակել կարդալ

Կորոնավիրուսը և հասարակությունները

Հասարակությունները տարբեր կերպ են ընդունում կորոնավիրուսը։ Սակայն նախ հասկանանք,թե ինչ է նշանակում հասարակություն։ Հասարակությունը կամ մարդկային հասարակությունը անհատների փոխադարձ, մշտական հարաբերությունների մեջ գտնվող մարդկանց խումբ է կամ միևնույն աշխարհագրական կամ վիրտուալ տարածության մեջ գտնվող մեծ սոցիալական խումբ է, որ կառավարվում է միևնույն քաղաքական իշխանությամբ և գերակշռող մշակութային սպասումներով։ Ավելի լայն իմաստով, հատկապես կառուցվածքային մտքի շրջանակներում, հասարակությունը կարող է պատկերվել որպես տնտեսական, սոցիալական, արդյունաբերական կամ մշակութային ենթակառուցվածք` կազմված տարբեր անհատներից: Ինչպես գիտենք, կորոնավիրուսը շատ հասարակություններ մտավ ու տարբեր հասարակություններ տարբեր կերպ ընդունեցին այն։ Օրինակ` Շվեդիայում հասարակությունը համատարած լուրջ չէր վերաբերվում տիրող իրավիճակին։ Սկզբնական օրերին տեղի կառավարությունը ոչ մի քայլ չէր ձեռնարկում, մարդիկ ապրում էին իրենց բնականոն կյանքով։ Իշխանությունները պնդում էին, որ իրենց երկրում վիրուսը կհաղթահարվի սիրով։ Բայց ժամանակը ցույց տվեց,որ համաճարակից ոչ մի երկիր ապահովագրված չէ։ Այսօր արդեն շվեդական իշխանությունները ձեռնարկում են բոլոր միջոցները վիրուսից պաշտպանվելու համար։ Նշեմ, որ այսօրվա դրությամբ Շվեդիայում կա վարակված 16,755 քաղաքացի, որոնցից 2,021-ը մահացել են, իսկ 550 ապաքինվել։ Նույն ժամանակ Իտալիայում օրական 600 մարդ էր մահանում: Շարունակել կարդալ