Սեբաստացին…

24-6-299x190
Կխոսեմ իմ դպրոցի և դրա առանձնահատկությունների մասին։Կրթահամալիրում եմ առաջին դասարանից, ու կարող եմ վստահ ասել,որ դպրոցում օր- օրի փոփոխություններ են լինում ,թե ներքին ու թե արտաքին։Կրթահամալիրի ավագ դպրոցը մեզ հնարավորություն է տալիս առարկաների ընտրության,այսինքն,բացի հիմնական դասաժամերից ընտրել լրացուցիչ ժամեր,ավելի լավ ուսումնասիրել առարկան։ Տվյալ առարկան ուսումնասիրել ավելի շատ ժամաքանակներով և ընտրել ուսուցիչ։Որը կարծում եմ մեծ առավելություն է սովորողի համար։
Միջին դպրոցում 《պարտադրված》առարկաներից ելնելով ավագ դպրոցում ավելի արագ ես կարողանում կողմնորոշվել հետագա մասնագիտությանդ հարցում։
20180130_103624
Ընտրում ենք այն առարկաները, որոնք մեզ հետագայում հարկավոր են։Դա իմ կարծիքով ավելի լավ է ,քան օրինակ` ժամանակ ծախսել և սովորել խորացված քիմիա կամ ֆիզիկա, որը ինձ հետագայում պետք չի գալու։Նաև կարող ենք ընտրել լեզուներ, որոնցից են `անգլերեն,ռուսերեն,ֆրանսերեն,իսպաներեն,պարսկերեն,թուրքերեն,գերմաներեն։Դպրոցը ինձ մեծ հնարավորություն է տալիս ընտրել մասնագիտություն ու փորձել դրանք։Կրթահամալիրում սովորեցնում են նաև գինեգործություն,ոսկերչություն,բրուտագործություն,նկարչություն,պար,երգ….։
Ձեռքբերումների առումով ստացել եմ երկու մրցանակ առաջինը միջին դպրոցում խմբային աշխատանքի համար,իսկ երկրորդը ստացել եմ 10-րդ դասարանում 《Սեբաստացու մրցանակ》անձնական նախագծի և դրա համակարգման համար։12-32-299x190
Այդ մրցանակներով սովորողները ավելի են ոգևշնչվում ավելի ակտիվ աշխատելու համար։Շատ եմ կարևորում դպրոցում երգի,պարի,բակային աշխատանքների,ճամփորդությունները,ծեսերի կատարումը։ Դրանք առաջին հերթին մարդուն ավելի մոտ են պահում իր արմատներին,մշակույթին,շրջապատին և աշխարհընկալմանը։Իմ կարծիքով դպրոցի լավ կողմերից մեկը նա է ,որ ավագ դպրոցում ամեն սովորողի հասուն մարդ համարելով թողնում են, որ ինքը գիտակցի ու սովորի։
Բայց ինչպես ցանկացած դպրոցի սովորողները այդպես էլ մեր դպրոցում բոլորը չեն, որ նույն կերպ են մտածում։Հատկապես նորեկները շատ դժվարությամբ են ինտեգրվում մեր միջավայրին։
IMG_6787-299x190
Կան սովորողներ ովքեր դպրոցի տված ազատությունը շբոթում են սանձարցակության հետ։
Ինձ համար դպրցը մի միջավայր է որտեղ ես կարող եմ ինքնահաստատվել,ինքնադրսևորվել։Կարծում եմ որ կրթահամալիրը հրաշալի հարթակ է մարդ-անհատի ձևավորման համար։
Ավելին կիմանաս, երբ գաս 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիր։)