Բնական աղետներ

Ջ
Բնական աղետերի տեսակներից է ջրհեղեղը: Ջրհեղեղները վարարման մեծ տեսակն են , երբ գետերն ափերից դուրս են գալիս և ծածկում են բաց  տարածությունները: Դա կարող է տեղի ունենալ ուժեղ ձնհալից կամ երկարատև անձրևներից: Որպես այդպիսին բնական աղետներից միայն ջիհեղեն է, որ որոշ չափով կանխատեսելի է: Ջրհեղեղի պատճառը շատ դեպքերում առաջացնում են նաև մարդիկ: Օրինակ` երբ մարդիկ փոխում են գետի հունը, դա բերում է նրան, որ հեղեղներ են առաջանում:
Բնական աղետներից ջրհեղեղը տարբերվում է նրանով, որ այն կարող է որոշ չափով լինել կանխատեսելի։ Դա հնարավորություն է տալիս շատ դեպքերում նախօրոք որոշել ջրհեղեղի ժամը, բնույթը եւ մասշտաբները։ Ջրհեղեղի հիմնական պատճառներն են՝ տեղատարափ , երկարատեւ անձրեւները, ձնհալը, պատվարների ու ամբարտակների ճեղքվածքները, փլուզումները, սողանքները, այլ բնական երեւույթները։
Ջրհեղեղը  վնասում է արդյունաբերական և գյուղատնտեսական օբյեկտները, աճեցրած բերքով դաշտերը, քայքայում է շենքերը, հիդրոտեխնիկական կառուցներն ու հաղորդակցուղիները, փչացնում ձեռնարկությունների սարքավորումները:Սելավների հետևանքով ավերվում են գյուղեր և ճանապարհներ, ծածկում նաև դաշտեր:
Չեմ կարծում, որ տվյալ աղետի դեմ կարող ենք որևէ ձև պայքարել։Միայն կարող են զգուշանալ նման ջրհեղներից իսկ ջրհեղների դեպքում էլ ինքնպաշտպանվել։

Ինչպես է փոխվում աշխարհը առանց մարդու միջամտության

1․Վենետիկում մաքրվել է քաղաքի հանրահայտ ջրանցքների ջրերը։ Վերջիններս նշում են, որ  քաղաքը կոյուղի չունի, ուստի կեղտաջրերը լցվում են ջրանցնքներ, որտեղ մինչև վերջերս մեծաքանակ ձկներ տեսնելը գրեթե անհնար է եղել։ Իսկ այժմ ձկներին կարող եք տեսնել  մաքուր ջրերում:


2․Կոլումբիայի համալսարանի գիտնականները հայտնել են որ այս վերջի մի քանի  շաբաթվա ընթացքում CO2 արտանետումների 5-10 տոկոս անկման մասին, քանի որ երթևեկության մակարդակը ընկել է 51 տոկոսով:

3․Սարդինիայում դելֆինները լաստանավերի բացակայության պայմաններում լողում են նավահանգիստներում: Քչացել է  նաև ձկնորսների թիվը ։

4․Հնդկաստանում օդի որակի զգալի բարելավում է նկատվում:Այժմ Հնդկաստանում մոտ 1.4 միլիարդ մարդ ապրում է կարանտինում: Ավտոմեքենաների երթևեկության նվազման և բազմաթիվ արդյունաբերությունների գործունեության դադարեցման արդյունքում ծուխը ցրվել է, ինչը նախկինում խափանում էր տեսանելիությունը և փակում լեռների տեսքը:
հնադկաստան
5․Փարիզում և նրա հարակից շրջաններում օդի որակն ավելի լավն է դարձել, քան 40 տարի առաջ էր: Ավելի քան 60 տոկոսով կրճատվել են ազոտական ​​օքսիդի արտանետումները, ինչի արդյունքում օդը մաքրվել է 20-30 տոկոսով: Դա իր հերթին կապված է տրանսպորտի մի շարք միջոցների տեղաշարժի զգալի կրճատման հետ: Բացի դրանից՝ տարածաշրջանում նկատվում է ածխաթթու գազի արտանետումների նվազում:

Թափոնների հիմնախնդիրը

ca. 1991 --- Bulldozer on Trash Dump --- Image by © David Sailors/CORBIS

  • Ներկայացնել թափոնների հիմնախնդրի էությունը:
    Թափոնները մարդու կենցաղային և արդյունաբերական գործունեության ժամանակ նյութերի ու էներգիայի փոխակերպման հետևանքով առաջացող արգասիքներ, որոնք չունեն հետագա օգտագործելի հատկություններ։
  • Նկարագրել թափոնների առաջացման հիմնկան  պատճառները:
    Թափոնների մեծ մասը շրջակա միջավայր է արտանետվում արդյունաբերության կողմից: Փորձագետների հավաստմամբ միայն դրանց 6%-ն է վերածվում օգտակար արտադրանքի, իսկ մնացած 94%-ը`թափոնների:
  • Նկարգրել այդ թափոնների հետևանքով առացաջացած էկոլոգիան խնդիրներն ու կապը այլ էկոլոգիական խնդիրների հետ:
    Ինչպես գինտենք գոյություն ունեն նաև թունավոր թափոններ։Թունավոր թափոնները բնականաբար ավելի վնաս են տալիս քան մյուսները։Թունավոր թափոնների հիմնականում հնարավոր չէ օգտագործել կամ վերամշակել նաև դրանք համարվում են ոչ կենսաքայքայվող նյութեր: Թունավոր թափոնների խնդիրը լուծելու համար պետք է նախ և առաջ կրճատել դրանց արտանետման ծավալները: Հետո արդեն պետք է մնածել դրանց ոչնչացման մասին:
    Թափոնները նաև մեծ դեր են խաղում այլ էկոլոգիական խնդիրների համար։
    Օրինակ՝ թափոնները հատուկ տարաների մեջ հավաքելով, նետվում են համաշխարհային օվկիանոս:
  • Ներկայացնել թափոնների նվազմանը ուղղված աշխատանքների հիմնական ուղղությունները։
    Թունավոր թափոնները փորձում են նվազեցնել որոշ մասը համաշխարային օվկիանոս բաց թողնելով, մնացածը թաղելով հողի տակ։Շատ ավելի ապահով է համարվում թափոնների զետեղումը գետնի տակ ՝շահագործումից դուրս եկած հանքերում։Բայց հաճախ այդ նպատակների համար միջոցները չեն բավականացնում:
  • Բերել հաջողված օրինականեր

 

ՀՀ գյուղատնտեսություն։ Բուսաբուծություն

  • Որո՞նք են տվյալ ուղղության զարգացման նախադրյալները և խոչընդոտները:
    Բուսաբուծության ճյուղի զարգացման խոչընդոտները կարող են հանդիսանալ եղանակային պայմանները,տարածքը,ռելիեֆը,բնակլիմայական պայմանները։
  • Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը։
    Կարծում եմ այս ճյուղը տարիների ընթացքում բավականին զարգացել է։Տեխնիկական առաջըթացին զուգահեռ ավելի դյուրին է դառնում հողի մշակումը։ Զարգացել է այնքանով,որ մեր օրերում բուսաբուծությանը մեծ օգուտ է տալիս սարքավորումների աշխատանք։Գիտության զարգացման հետ մեկտեղ թունաքիմիկատների արտադրությունը զարգանում է։Որն էլ օգնում է և բերքատվության որակին ու քանակին։Իսկ մարդկային գործոնը ավելի է քչանում և նրան փոխարինում է տեխնիկան։
  • Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար
    Դաշտավարության վերին սահմանը մեր հանրապետությունում հասնում է 2200 մ բացարձակ բարձրությունները։Մշակովի բույսերի շարքում ամենամեծ բաժինն ունեն հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերը,որոնք կազմում են ցանքատարածությունների շուրջ 55%-ը։Երրորդ տեղում է կերային մշակաբույսերը՝ շուրջ 23%-ը որոնք բազմամյա ու միամյա խոտաբույսեր, անասնակերի եգիպտացորեն, արմատապտուղներ են։ Մինչև 90-ական թվականները դրանք եղել են առաջին տեղում։
    ՀՀ համար կարևոր է հացահատիկային բույսերի մշակումը,տեղական տեսակների բազմացումը։Ինչպես նաև բանջարաբոստանային բույսերի բազմացում։ ՀՀ-ում հացահատիկ մշակում են գրեթե ամենուրեք՝ 500-ից մինչև 2200մ բարձրություններում։Դրանց մշակության համար առավել բարենպաստ պայմաններ կան Շիրակի դաշտում և Գորիսի սարվանդում։ Հացահատիկ ցանքատարածություններում գերակշռողն աշնանացան ցորենն է, երկրորդ տեղում գարնանացան գարին է։Մշակում են նաև եգիպտացորեն,լոբի,ոլոռ,վարսակ,հաճար և այլն։ ՀՀ-ում 2012թ արտադրվել է ավելի քան 450 հազ․տ հացահատիկ։
  • Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը
    Բուսաբուծության ճյուղի զարգացումը կապված է հողերի հարստացամն հետ։Նախ պետք է ավելի շատ ընդլայնել մշակովի տարածքները, հողերը հարստացնել հանքանյութերով և հումուսով։Ունենալ բարենպաստ ոռոգվամ համակարգ։Նաև կարևոր է ունենալ լավ տեխնիկա։Եվ ամենակարևոր զարգացման պայմաններից մեկը այն է,որ գյուղացին կարևորված լինի իշխանությունների կողմից և չանտեսվի։

 

ՀՀ հողային ռեսուրսներ

dasht_306091059

  • Գնահատել ՀՀ-ի հողային ռեսուրսները:
    Հայաստանը պատկանում է հողային ռեսուրսներով աղքատ երկների շարքին: Քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, գյուղատնտեսության համար պիտանի հողերը սահմանափակ են: ՀՀ-ում գտնվող 2974.3 հազ հեկտար հողի միայն 46.8%-ն է հնարավոր օգտագործել արտադրության համար:Բայց այդ աամենի հետ մեկտեղ ՀՀ հողերը շատ բազմազան են։Դա կախված է կլիմայական և ռելիեֆային պայմանների բազմազանությամբ: Հայաստանում կա շագանակագույն, սև, մարգագետնային, գետահովտային, գորշ, դարչնագույն և այլ տեսակի հողեր:
  • Ի՞նչ դեր ունի հողը ՀՀ տնտեսությունում:
    Հողը տնտեսության ճյուղերից ամենաշատը կապված է գյուղատնտեսության հետ։ Գյուղատնտեսական արտադրության համար հնարավոր է օգտագործել ամբողջի 46.8%-ը:Քանի որ ՀՀ լեռնային երկիր է, տարածքի զգալի մասը լերկ ժայռեր են, այդ իսկ պատճառով գյուղատնտեսության համար պիտանի հողերը սահմանափակ են: Ներկայումս հանրպետության հողային ֆոնդը կազմում է 1391 հազ հեկտար , որից մոտ 36%-ը կազմում են վարելահողերը, մոտ 4%-ը բազմամյա տնկարկներն են, մոտ 10%-ը խոտհարկները:
  • Ի՛նչ էկոլոգիական խնդիրներ են առաջանում հողը օգտագործելու ժամանակը:
    Եղանակային պայմանները գյուղատնտեսության զարգացման համար կարևոր դեր ունեն։Հաճախ կարկտահարությունները պատճառ են դառնում ցածր և անվորակ բերքատվության։Ջրհեղեղների,հորդարադ անձրևների պատճառով հողի վերի շերտը լվացվում է և դառնում է անպիտան։Թունաքիմիկատների և կրծողների դեմ պայքարը պետք է ավելի ռացիոն արվի։
  • Ո՞րոնք են հողերի կորստի հիմնական պատճառները ՀՀ-ում:
    Հողերի կորստի հիմնական պատճառներից են՝ չափից ավելի ոռոգումը, գերարածեցումը, ջրամբարների կառուցումը, էրոզիան և այլն:Գյուղատնտեսությանը պատկանող հողերը օգտագործվում են շինարարական աշխատանքների համար։

Շարունակել կարդալ

ՀՀ անտառներ

440px-Conifer_forest

  • Ներկայացնել ՀՀ անտառածածկի ներկա վիճակն ու առանձնահատկությունները:
    Հայաստանի անտառները վերջին 70 տարիների ընթացքում ենթարկվել են գերհատումների:ՀՀ-ն աշխարհի սակավանտառ երկրներից է, բայց մարդկության ծագման սկզբնական փուլերում Հայաստանի շուրջ 40%-ը եղել է անտառածածկ, որը ժամանակի ընթացքում մարդկային գործոնի ազդեցությամբ աստիճանաբար կրճատվել է: ՀՀ անտառների 47%-ը ըստ տարիքի միջին հասակային դասի է, 26.3%-ը հասուն և գերհասուն, 6.5 %-ը մատղաշ: Մատղաշ հասակի ցածր քանակությունը վկայում է, որ անտառը գնում է դեպի ծերացում, բնական վերականգնումն անբավարար է:
  • Ներկայացնել ՀՀ անտառների դերն ու նշանակությունը:
    Անտառները մեծ դեր ունեն մարդկության,կենդանական աշխարի և երկրի տնտեսության համար:Առաջինն ու ամենակարևորը թթվածնի արտադրումն է։
  • Նկարագրել ՀՀ անտառների վերացման հիմնական պատճառները:
    Կարծում եմ, որ ՀՀ անտառների վերացման հիմնական պատճառը մարդկային գործոնն է:Ինչպես գիտենք մարդկության ծագման սկզբնական փուլերում ՀՀ անտառները կազմել են շուրջ 40% իսկ հիմա ընդհամենը 8% են կազմում :Այդ ամենի մեջ նաև մեծ դեր ունեն`հրդեհները:Ամռանը հանրապետության ողջ տարածքում նկատվող բարձր ջերմային ֆոնն անտառամերձ և անտառային տարածքներում մեծացրել է հրդեհների առաջացման և տարածման վտանգը։ 2018 թվականի հունիսի 30-ի դրությամբ  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «անտառտնեսություն» մասնաճյուղերում գրանցվել է հրդեհի բռնկման 20 դեպք:
  • Ներկայացնել անտառների պահպանությանն ուղղված միջոցառումները:
    «Հայանտառ» կազմակերպությունը 2020թ-ին Հայաստանում պետք է տնկի 10 մլն. Տնկիներ:Որոնք դեռ ամենաքիչ քանակն է նրանք որոշել են, որ մինչ 2050թ. անտառածածկը կրկնապատկել, ինչը ենթադրում է 265 հազար հա լրացուցիչ անտառի տնկում: Խոսքը գնում է 800-900 մլն տնկիների մասին: Դա նշանակում է տարեկան պետք է սկսել տնկել 30 մլն ծառ:Բացի այդ կան նաև այլ մանր կազմակերպություններ ովքեր փորձում են օգնել այդ ամենի իրագործմանը:
  • Ի՞նչ հեռանկար ունի ՀՀ անտառածածկը:
    Կարծում եմ կվերականգնվի ՀՀ անտառածածկ տարածկները։Քանի որ ինչպես տեսնում ենք նոր նախաձեռնություններ կան տնկիներ և հրդեհների կանխարգելման համար։

 

ՀՀ էներգետիկա

green-energy-732214615-Shutterstock_lassedesignen-Ինչպես գիտենք ամբողջ աշխարհի համար կարևոր է էներգետիկ համակարգ ունենալը։էներգետիկ համակարգը բաղկացած է ՝ ԱԷԿ,ՀԷԿ,ՋԷԿ,արևային էներգիա, Հիդրոէներգետիկա, Երկրաջերմային էներգետիկաներից։Բայց այսօր կխոսենք,թե ինչ դեր ունի էներգետիկ համակարգը Հայաստանի Հանրապետության տնտեսության համար։Հայաստանի Հանրապետության համար նույնպես շատ կարևոր դեր ունի այն։ Էներգետիկան կապված է տնտեսության բոլոր ճյուղերի հետ և անհնար է առանց դրա պատկերացնել տնտեսության գոյությունը։
Շարունակել կարդալ

Մոխրագույն բադ

Anas_strepera_FWS
Պատկանում է բադերի ընտանիքի ջրային թռչուն է։ Նստակյաց է, քիչ տարածված։Մարմնի երկարությունը՝ 46-56 սմ է, թևերի բացվածքը՝ 84-95 սմ, կենդանի զանգվածը՝ 650-900 գ։ Արուի փետրածածկը մոխրագույն է, կրծքի ստորին մասը և փորը՝ սպիտակ։ Էգը դարչնագույն կամ մոխրագույն բծեր ունեցող, գլուխը՝ ավելի բաց գույնի, կտուցի կողքերը՝ նարնջագույն։ Հանգստի պահին ու թռչելիս տեսանելի է և՝ էգի և՝ արուի սպիտակ փետրահայելին։Մոխրագույն բադերը սովորաբար հանդիպում են առանձին զույգերով և փոքր ու մեծ երամներով  60-300 թռչուն։ Բնակվում է լճակներում, ճահճուտներում, ծանծաղ գետերում, թաց մարգագետիններում։Մոխրագույն բադերը իմնականում սնվում է բույսերով։

Շարունակել կարդալ

Եղևնու խաչկտուց

unnamed
Սերինոսների ընտանիքին պատկանող փոքր թռչուն է, որը գրանցված է Հայաստանի Հնարապետության Կարմիր գրքում։ Նստակյաց և հազվագյուտ տեսակ է։Մարմնի երկարությունը 16,5 սմ է, թևերի բացվածքը՝ 27–30 սմ, կենդանի զանգվածը՝ 43–57գ։ Վերին և ստորին կտուցների ծայրերը խաչվում են (այստեղից՝ անվանումը)։ Արուն առավելապես կարմիր է, էգը՝ մոխրագույն-կանաչ, գոտկատեղը՝ դեղնավուն, երիտասարդը՝ դեղնադարչնագույն։ Կազմում է փոքր ընտանեկան խումբ-երամներ։ Բնակվում է բարձրաբուն ասեղնատերև անտառներում։ Տարածված է Լոռու մարզի ասեղնատերև անտառներում, «Սոճուտ» դենդրոպարկում։Սնվում է ասեղնատերև ծառերի սերմերով,կոներից դուրս է հանում միջուկը նաև սննվում է որոշ անողնաշարավորներով։
Շարունակել կարդալ

Արոսենի

ՀՀ-ում հայտնի է Արոսենու 10 տեսակ,դրանք են` արոսենի ծտիխնձոր, արոսենի Թախտաջյանի, արոսենի հունական կամ արոսենի ասպաբ, արոսենի երկակի, արոսենի Կուզնեցովի, արոսենի Թամամշյանի, արոսենի հայկական, արոսենի մշակովի և այլն։
Ծառերի բարձրությունը մինչև 15 մ է։ Տերևները հերթադիր են, կենտփետրաձևից մինչև բլթակավոր և ամբողջական, ատամնա- կամ սղոցաեզր։ Ծաղկաբույլը վահանիկանման է, ծաղիկները՝ երկսեռ, սպիտակ։ Ծաղկում է մայիսին։ Պտուղները հատապտղանման խնձորիկներ են՝ կլոր, օվալ, հազվադեպ՝ տանձաձև, կարմիր, դեղին, նարնջագույն, դարչնագույն, թավոտ կամ մերկ, թթու-դառնավուն կամ քաղցր։ Սերմերը հաճախ եռակող են, երկարավուն, օվալաձև կամ հակադիր ձվաձև։
Պարունակում են շաքարներ, վիտամին C, կարոտին (A-նախավիտամին), օրգանական թթուներ, եթերայուղեր, աղաղանյութեր, միկրոտարրեր և այլն։ Պտուղներն օգտագործում են սննդի  և բժշկության մեջ։ Դրանցով սնվում են թռչունները, մի շարք անտառային կենդանիներ։ Սերմերը պարունակում են ճարպեր։ Փայտանյութն օգտագործվում է կահույք և երաժշտական գործիքներ պատրաստելու համար։
Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի և այլ մարզերի վերին անտառային և ենթալպյան գոտիներում։ Աճում է ժայռոտ, քարքարոտ վայրերում, կիրճերում, թփուտներում, կաղնու նոսրանտառներում։Արոսենի Հայաստանին շատ հազվադեպ էնդեմիկ է, հանդիպում է միայն Սևանի ավազանում և Արայի լեռան վրա։ Աճում է ժայռերի զառիկող լանջերին, մնացորդային անտառներում, անտառների վերին սահմանի և ենթալպյան գոտու բարձրախոտերում (1600 — 2400 մ բարձրություններում)։ Արոսենի լուրիստանյանը հանդիպում է Սևանի հարավարևելյան ափին, Արագածոտնի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերում։ Աճում է կաղնու անտառներում, ժայռոտ լանջերին, անտառեզրերին և բացատներում։