Մշո ազգագրություն

14985828528798

《Մշո խըռ》բառի բացատրություն

Ըստ որոշ մեկնաբանությունների՝ «խըռ» նշանակում է «կարմիր նշաններով մոխրագույն ձի», այսինքն՝ պարն այլ կերպ կարող է կոչվել «Մշո (Մուշ քաղաքի) ձի»: Ըստ Հրաչյա Աճառյանի՝ «խըռ» նշանակում է՝

  1. վեճ, պայքար,
  2. բաց, ազատ տարածություն, դաշտ, հարթավայր։

Մեկ այլ մեկնաբանությամբ խըռ բառը ունի երկակի նշանակություն.

  • սմբակների դոփյուն,
  • թռչկոտում։

Երբեմն մեկնաբանվում է նաև ուղղակի Մշո թռիչքներ

Աղբյուր

《Գորանի》 բառի բացատրություն

Գորանի, հայկական սգո պար` կապված հասարակական կամ տարերային աղետները ողբալու հետ։«Գորանի» անվանումը կապված է հայերեն «գոռ» արմատի հետ, որը նշանակում է աղմուկ, ժխոր, շփոթ, խուճապ, ծեծկռտուք, մարտ, կռիվ։ «Գոռալ» նշանակում է ճչալ, ոռնալ, բղավել, «գորան»՝ անմշակ։

Աշուն էր, թորգած ին ղոչեր,
Ձուն թալեր, զգետին նըխշեր

Յար է հայ, յար է լո,
Յարըմ գորանի։

Ըդ անդեր Մըշու դաշտ
Հինգ հարիր գեղ էր,
Մեղրագետու ջուր լը
Հինընդու դեղ էր։

Ալաշկերտ, Մանազկերտ
Բարձան ու գացին,
Մուշ ու Բուլանուխ
Նստան ու լացին։

Էս տարվա տարին
Ցորեն էր գարին,
Էրթամ ու հասնիմ
Իմ խորոդ յարին։

Հ.Գ. Շնորհակալություն Սարգիս Ալավերդյանին։

Աշուն էր, թողել էր իր խոյերին,
Ձյունը եկել էր, գետինը նախշել

Յար է հայ, յար է լո,
Յարըմ գորանի։

Այդ անտեր Մշո դաշտ
Հինգ հարյուր գյուղեր,
Մեղրագետի ջուրը
Հիվանդի դեղ էր։

Ալաշկերտ, Մանազկերտ
Թողեցին ու գնացին
Մուշ ու Բուլանուխ
Նստեցին ու լացեցին։

Այս տարվա տարին
Ցորեն էր գարին,
Գնամ ու հասնեմ
Իմ խորոտ յարին։

Փոխադրեցին՝ Միլենա Մարկոսյանը և Անի Ղազարյանը։

Կատարում է 《Ակունք》 համույթը

Կարևոր իրադարձություն《Ակներ》-ում

 

Չնայած ամառային արձակուրդներին 《Ակները 》սկսել է ամենօրյա փորձերը:Փորձերի հետ մեկտեղ նաև կարում ենք մեր առաջին տարազները:Երկար քննարկումներից հետո որոշեցինք ապագա տարազների գույները և նախշերը:Մեծ ոգևորությամբ սպասում ենք ,թե երբ ենք ունենալու տարազներ: Տարազները կարվում են 《Մխիթար Սեբաստացի》կրթահամալիրի Քոլեջում:Այդ ամենի հետ մեկտեղ պատրաստվում ենք նաև Բլեյան կրթական ցանցով իսկական հարսանիք Աշտարակում:《Ակները》ելույթ կունենա իր առաջին տարազներով:

 

Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի ազգային նվագարանների նվագախումբը կրթահամալիրում

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրում հյուր էին Ա. Սպենդիարյանի անվան մասնագիտական երաժշտական դպրոցի ազգային նվագարանների նվագախումբը: <<Ակներ>> ազգային երգ ու պարի խմբի անդամների ուղեկցությամբ, նվագախմբի անդամների հետ շրջեցինք Մայր դպրոցում:Ծանոթացանք դպրոցի տարածքին,խոսեցինք մեր նախասիրություններից: Արդեն ժամը 13:00 հավաքվեցինք մարմարյա սրահում: Համերգը անցավ շատ լավ , շատ հավանեցինք նրանց կատարումները:Ուրախ կլինենք նրանց կրկին տեսնել կրթահամալիրում:

Հնդկաստանի դեսպանի ու փոխդեսպանի այցը կրթահամալիր

img_4543
Այսօր կրթահամալիրին հյուր էին Հայաստանում` Հնդկաստանի դեսպանն ու փոխդեսպանը։ Դեսպանին ու փոխդեսպանին դիմավորեցին <<Ակներ>> ազգային երգ ու պարի համույթի սովորողները իրենց պարով, որին միացան նաև փոխդեսպան ու դեսպանը։ Նրանց հետ շրջեցինք միջին և ավագ դպրոցներով , ներկա գտնվեցինք նաև ուսուցչական երգչախմբի փորձին։<<Տիգրան Հայրապետյան>>  գրադարանին հետաքրքիր ու ուսուցողական գրքեր նվիրեցին։Հետո ելույթ ունեցան <<Սեբաստացիներ>>վոկալ համույթը, <<Սեբաստիո>> նվագարանը և <<Ակներ>> ազգային երգ ու պարի համույթը։Փոխդեսպանը շատ էր հավանել ազգային երգերը ու պարերը:Նաև առանձնակի ուշադրություն էր դարձնում  հայկական երաժշտական գործիքներին։Արարողությունից հետո միասին զրուցեցինք թեյի սեղանի շուրջ։Դեսպանը ուրախացավ, երբ իմացավ,որ մենք նույնպես մասնակցել էինք Հնդկական ազգային ծես Հոլլին։Շատ ուրախ ենք, որ Հնդկաստանի դեսպանատունը համագործակցում է մեր կրթահամալիրի հետ ։

Լուսանկարների մնացած մասը տես ՝ այստեղ
Լուսանկարների հեղինակ՝ Էլեն Սարատիկյան

Գունավոր կիրակի

img_8365
Այսօր <<Ակներ>> ազգային երգ ու պարի համույթը մասնակցում էր Հնդկական Հոլլի տոնին,  որը կազմակերպել էր Հայաստանում ` Հնդկաստանի դեսպանատունը։Մասնակցեցինք կազմակերպված արարողությանը , որտեղ ելույթ ունեցանք։Շատ հետաքրքիր էր հնդկական մշակույթը,պարերը,երգերը,ուտեստները ու թե ինչպես են իրենք տոնում հոլինն։Մի խոսքով ամեն ինչ շատ հետաքրքիր էր հետաքրքրությունը կրկնապատկվեց, երբ վարկյանի արագությամբ սկսվեց շուրջ բոլորը վառ գույների տարածումը ։ Հնդիկների հետ տոնեցինք Հոլլին հետո անցանք հնդկական խոհանոցին։Իսկ ամենավերջում համագործակցելու հրավեր ստացանք վրացական խմբի կողմից։Վերադարձանք մեզ հետ բերելով Հնդկական վառ գույները:Սա դեռ ամեն ինչի սկիզբն է,սպասեք Ակների նոր ու գունավոր օրերին։

 

 

 

Գորանի

timthumb
<<Գորանի>>ֆիլմը նկարահանվել է 2008թ-ին Թալիշում։Ֆիլմը շատ հետաքրքիր էր ու ուսուցողական։Ֆիլմն անվանվել է Գորանի՝ նույնանուն երգի անունով, որը հայտնի չէ՝ որ ժամանակներից է մեզ հասել։ Գուցե գորանը քուրան՝ կրականարն  բառից է առաջացել, որը մեզ հասել է հեթանոսական ծեսերից, կամ մի գուցե ծագում է կռնկոցի պարի շարժումներից, որը մեզ է հասել կռունկի պաշտամունքի ժամանակներից, կամ էլ նշանակում է՝ կորան։ Բայց այն կարոտի երգ է, որը գալիս է դարերի խորքից ու արտացոլում է մեր նախնիների աշխատանքի գովքը, հող ու ջրի փառաբանումը։Ֆիլմում հնչում են Թալինի շրջանի Տարոն աշխարհի  երգերը,  որոնք մեզ են հասել մեր  պապերից։ Ֆիլմում ներկայացված են հայկական հնագույն արհեստներ՝ դարբնագործություն, փորագրություն, գորգագործություն, նախրապահություն, շյուղագործություն, մեղվապահություն և բրուտագործություն և հայկական խաչքարերի ու զարդաքանդակների,ասեղնագործություն, լավաշի թխում, բնության և գյուղական տեսարաններ, այգեգործական գործիքներ,  լվացք՝ գետի ափին և այլ հայկական շունչ արտահայտող պատկերներ։Այսինքն՝ ֆիլմում չկար ձևականություն նկարված էր ինչպես գյուղական առօրյան ։ Ֆիլմում հնչում են՝Առաքել Մուշեղ,Հանանե,Մերիկ,Գացեք բերեք,Զինչ ու զինչ,Մշո Գորանի,Բատոլա,Դոնի յար սրանք այն երգերն են որոնք իձ ծանոթ են ։ Կարծում եմ ֆիլմը թողել է իր հետքերը և 2008 թվականից ի վեր երգերի առումով աճ կա ։Մենք ֆիլմում հնչած երգերից շատերը սովորում ենք դպրոցում։

Ֆիլմը տես՝ այստեղ

Հնդկաստանը Հայաստանում

53908291_2589941424367399_1636451882022993920_n
Մարտի  18-ին <<Մխիթար Սեբաստացի>> Կրթահամալիրի  <<Ակներ>> ազգային երգ ու պարի համույթին հրավիրել էին  Հայաստանում Հնդկակստանի նորաբաց մշակութային տուն։Սկզբում ծանոթացանք նորաբաց տան հետ։Այն փոքր էր,բայց միևնույն ժամանակ հաճելի ու ջերմ մթնալորտ էր տիրում։
Շարունակել կարդալ

Հանգստյան օրերի մեր առօրյան

53264648_269658070636768_8917648125762469888_n
Չնայած ոչ աշխատանքնային օրերի , մենք այսօր էլ էինք փորձի։<<Ակներ>> ազգային երգի ու պարի խումբը պատրաստում է ելույթի։ԵՊՀ-ի կողմից կազմակերպած  միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին։Փորձից հետո մի քանի սովորողներով գնացինք արևմտյան դպրոց-պարտեզում։ Մեդիաուրբաթին մասնակցելու համար , պետք է պար սովորեցնեյինք ծնողներին։ Կարծում եք դժվար էր նրանց հետ , ես էլ էի այդպես կարծում մինչ փորձը սկսելը ։ Դե բացի այն,որ լավ ու տաղանդավոր մայրեր էին, նաև հրաշալի երգում էին։ Ամենօրյա հոգսերից ու առօրյայից կտրված բոլորը եկել էին փորձի։Նրանք շատ էին աշխատում ու հրաշալի արդյունքներ ունեին ։ Այսօր հասկացա , որ ազգաին երգն ու պարը էլի ինչ որ կերպ տարածվեց ,  ծնողները ցանկանում էին , որպեսզի ձայնագրություններով սովորեն երգերը ու տանն էլ օգտագործեն։Շատ ուրախ կլինեմ եթե մայրերը տանը , առօրյաում էլ երգեն այդ երեգերը։
Երկու օրվա փորձերի արդյունքը ՝ 1,2

 

 

 

 

Ես ու ազգային երգն ու պարը

 

Բարև,ես Միլենան եմ: Ուզում եմ հոգեբան դառնալ, բայց այդ միտքն, իհարկե, դեռ ամեն օր փոխվում է: Շատ եմ իրում եմ ճամփորդել: Ճամփորդելուց էլ ավելի շատ սիրում եմ սարեր բարձրանալ: Զբաղվածությունս շատ է, բայց ամենից շատ սիրում եմ ազգային մշակույթի հետ կապ ունենալ:Հետաքրքրվում ու զբաղվում եմ ազգային պարերով, հաճախում եմ ազգային պարի խմբակ: Ազգային երգ ու պարի մեր նոր նախագծային ակումբում եմ ստեղծման օրվանից: Շատ եմ սիրում թե՛ խմբի ղեկավար ընկեր Աննային, թե՛ խմբի մյուս անդամներին ու մտածում եմ, որ բոլորս էլ կարևոր դեր ունենք խմբում: Անկախ զբաղվածության աստիճանի շաբաթը մեկ կամ երկու անգամ աշխատում եմ անպայման մասնակցել փորձերին: Շատ մեծ նպատակներ ունենք խմբի հետ կապված, բայց այդ ամենին հասնելու համար դեռ ճանապարհ կա անցնելու: Ամեն ինչ պլանավորած է ու քայլ առ քայլ պետք է հասնենք: Առաջին քայլերից մեկն է հոկտեմբերի 27-ին Արատեսում կայանալիք հարսանեկան ծեսին ելույթ ունենալը։ Կատարելու ենք Ջավախքի շրջանի հարսանեկան՝ «ԿայնԵ, Ֆիդան» պարերգը։ Շատ ուրախ կլինենք, որ դու էլ ներկա գտնվես: