Նախագծային ուսուցման բաց պարապմունք«Մտահոգված եմ. իմ կրթությունը»

Արդեն 12-րդ դասարան եմ։ Ու որպես իմ կյանքի մի փուլի ավարտ կուզեի խոսել իմ մտահոգությունների մասին, կրթության, քննությունների, մասնագիտական կողմնորոշման և այլ մտահոգող թեմաններից։
Հիմա թերևս ամենատարածված թեմաներից մեկն է կրթությունը։Այսօրվա մեր երկրի կրթությունը միանշանակ չի տալիս այնքան գիտելիք, որ դիմորդը առանց մասնավոր պարապմունքների(և դրանք հիմնակնում լինում են մեկից ավելի) ընդունվի բարձրագույն ուսումնական հաստատություն։ Հնարավոր է, լինեն բացառություններ, բայց դրանք շատ քիչ թիվ են կազմում։ Դպրոցը 12 ամյա կրթությամբ չի տալիս համապատասխան գիտելիքներ բուհ ընդունվելու համար, հետևաբար սովորողին չի ներշնչում նաև վստահություն, որ առանց մասնավոր պարապմունքի էլ կարող է ընդունվել։ Նույն արդյունքն էլ ունենք արդեն համալսարաններում։Երբ սովորողը ընդունվել է այն համալսարան, որը ավելի արդիական է։ Այդպիսով ունենում ենք բուհ, որտեղ սովորողները բաժանվում են երկու խմբի, նրանք ովքեր իրոք ուզում էին այդ մասնագիտությամբ խորանալ և նրանք, ովքեր պատահականության արդյունքում, խորհուրդի կարգով են այդտեղ հայտնվել։Հետևաբար բուհը չի տալիս այնքան մասնագետ ինչքան, որ պետք է տար։ Օրինակ՝ իրավաբանության ֆակուլտետ ընդունվում են շատերը, ավարտածների քա՞նի տոկոսն է դառնում իրավաբան։
Արդյո՞ք այսօրվա համալսարանը ավարտած սովորողին կարող ենք համարել կրթված մարդ ու մասնագետ։
Կրթված մարդը պետք է այնքան կրթված լինի, որպեսզի այդ ամենը չբարձրաձայնի կամ հպարտանա իր կրթությամբ։ Ընդհանրապես կրթություն ստանալը, համալսարան կամ դպրոց գնալը, դպրոցը ավարտելը կամ դիպլոմ ստանալը դեռ չի նշանակում, որ մարդը կրթված է։ Բայց իմ պատկերացմամբ մարդը պետք է ներքուստ լինի կրթված, ոչ մի դիպլոմ ու պատվոգրեր չեն փրկի նրան։
Ոչ բոլոր դպրոցներն են սովորողին տալիս ուղղություն մասնագիտությունը ընտրելու հարցում։ Սովորողը պետք է գիտակցի, թե ուր է գնում, ու թե ինչի համար։
Կարծում եմ պետք է սովորողին ճիշտ ուղղորդեն կամ տամ հնարավորություններ ինչ-որ բնագավառներում փորձելու իրենց։Պետք է այնքան բարձացվի կրթության մակարդակը, որպեսզի չլինեն լրացուցիչ պարապմունքների կարիք։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s