Հաղթահարեցինք Արագածի հարավային գագաթը

Պատմությունից շատ անգամներ անցել էինք հայոց լեռնաշխարհի մասին։ Փոքր տարիքից ընտանիքով, հետագայում արդեն ընկերներիս հետ դժվարությամբ հաղթահարել եմ այդ լեռներից մի քանիսը, բայց այս մեկը յուրահատուկ էր՝ իր տեսակով ու պատմությամբ։ Արագածի գագաթը հաղթահարած դասընկերներիս տպավորությունների մասին շատ անգամներ էի լսել ու վաղուց էի ուզում ես էլ այդ ամենը զգալ ու հասկանալ՝ արդյոք այդքան մեծ բան եմ բաց թողել։ Վերևում այն ամենը, ինչ տեսա, ինձ ստիպեց մտածել, որ շատ-շատ մեծ բան էի բաց թողել։
Ջինջ ու գեղեցիկ Քարի լճի մոտից շարժվեցինք դեպի Արագածի հարավային գագաթը, որ պարզ փռված էր մեր դիմաց՝ տեղ-տեղ ձյունոտ, քարքարոտ։ Բավականին հեշտ անցանք առաջին հատվածը, հետո մի քիչ ավելի դժվարացավ՝ թթվածնի պակասի պատճառով։ Բայց բոլորս էլ որոշել էինք, որ ամեն կերպ հասնելու ենք գագաթին։ Ովքեր առաջին անգամ էին բարձրանում, այդ թվում նաև ես, պետք է վերևում մկրտվեին՝ որպես լեռնագնաց։ Անկեղծ ասած՝ ամենասպասված ու ամենահետաքրքիր պահն էր, ամբողջ ճանապարհին դրա մասին էի մտածում։
Հասանք գագաթին, և տիար Գևորգը աչքերս փակ տարավ դեպի բացվող տեսարանը։ Չէի կարծում՝ այնպիսի տեսարան կտեսնեի, որ կզարմացներ, բայց երբ տիար Գևորգը բացեց աչքերս, ու դիմացս հայտնվեց խառնարանը, որի մասին այդքան ժամանակ լսել ու սովորել էի․․․ Ցավող ոտքերս արդեն չէի զգում, միայն աչքերիս առաջ գեղեցիկ ու պատմական տեսարան էր։ Դրանք աննկարագրելի պահեր են, որոնք պետք է յուրաքանչյուրս զգանք։
Ես արդեն տեսել ու հիացել եմ այդ ամենով։ Հաջորդը պետք է դու տեսնես ու զգաս այն ամենը, ինչ որ ես։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s