Արատեսյան տպավորություններ

img-8f5adf8a692eaf1aa4082c7b9df3ee3e-v-1Անցյալ տարվանից տպավորված, այս տարի ևս մասնակցեցի արատեսյան ճամբարին։Այս անգամ ճամփորդեցինք նոր խմբով , ու նոր սպասումներով։Առաջին կանգառը եղավ Արենի մեկ քարանձավը ,որտեղ արդեն երկրորդ անգամ էի լինում։Քարանձավը բաղկացած էր մի քանի շերտերից ,որոնց միայն 3֊4 տոկոսն է ուսումնասիրված։Կար նաև Արենի երկրորդ քարանձավ ,որտեղ դեռ պեղումներ արված չեն։ Աշխարհի ամենահին կոշիկը գտել էին երրորդ պեղավայրից ,որը 5500 տարեկան էր, դա կնոջ աջ ոտքի կոշիկ էր՝ 37 համարի։Այնտեղից նաև հայտնաբերել են գինու մառաններ,տարբեր կենցաղային իրեր, ոսկորից պատրաստված ասեղ և այլ գործվածքներ, որոնք պատրաստել են նախամարդիկ։Քարանձավից տպավորված շարունակեցինք ճանապարհը։
Եվ հասանք Սմբատաբերդ։Սմբատաբերդ բարձրանալիս ավելի լավ ճանաչեցինք մեր նոր ընկերներին և շարունակեցինք ճանապարհի դժվարությունները միասին հաղթահարել։Սմբատաբերդից հետո հոգնած, բայց շատ լավ տրամադրությամբ շարունակեցինք ճանապարհը դեպի Արատես։

img-449142ae58dd5e2792f820d38f2d234d-v-1IMG-20200816-WA0015Տեղավորվելուց ու հանգստանալուց հետո եկավ ամենասիրված պահը՝ սկսեցինք խարույկ վառել։Դե խարույկի շուրջ երգեր,հիշողություններ,թեյախմությու…Դրանից ավելի հավես բան կ՞ա։
Բավականին ուշ քնեցինք, չէինք ուզում վերջանար էտ ամենը։Բայց հիշում էինք, որ դեռ մեկ էդպիսի երեկո էլ ունենք,որ միասին պետք է անցկացնենք։
Հաջորդ օրը առավոտյան՝ նախավարժանքից հետո, նախաճաշեցինք ու քայլքով,երգելով,զրուցելով ճամփա ընկանք դեպի շատ սիրելի Գողթանիկի ջրվեժ։Ճանապարհը երկար էր, բայց շատ սիրելի։Ջրվեժում լողացինք ու հետ եկանք Արատես։Կատարեցինք խաղողօրհներգի արարողությունը,երգեցինք, նոր պարեր սովորեցինք։Ընթրեցինք ու սկսեցինք խարույկին պատրաստվել։Վերջին երեկոն էր։Որոշեցինք կիսվել առաջին տպավորություններով ու շատ անկեղծ զրույց ունեցանք։Չէինք էլ զգում որ մեր մեջ նորեկներ կային,ասես հազար տարվա ընկերներ լինեյինք։Վերջին երեկոն ընդհանրապես չէինք ուզում ավարտվեր։Ժամանակ եկավ ,որ անձրևը նույնիսկ չխանգարեց մեր ջերմ զրույցին։Հետո զգացինք ,որ ցուրտ է ու բավականին ուշ ,ու ուզած չուզած պետք է քնեյինք։Էդպես ավարտվեց նաև երկրորդ օրը։Վերջին օրն էր բոլորս շուտ էինք արթնացել, որ մի քիչ էլ ժամանակ անցկացնեյինք իրար հետ։Միասին հավաքեցինք իրերը ու ճամփա ընկանք։Ճանապարհին կանգնեցինք Սելիմի քարավանատանը և Հայրավանքում։ Էդպես երգելով ու լավ տրամադրությամբ վերադարձանք տուն։
Ամեն ճամփորդությունից հետո մտածում եմ ,թե ինչ նոր գիտելիքներ ստացա,ընկերներ ձեռք բերեցի ու երբեք դրանք քիչ չեն լինում,այս անգամը էլ բացառություն չէր։
Ինչքան էլ պատմեմ չեք զգա են ամենը ինչ ամեն մեկս զգում ենք յուրաքանչյուր ճամփորդությունից հետո։Պետք է ուղղակի դուք էլ մեզ հետ լինեք,որ հասկանաք մեզ։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s