Սմբատաբերդի գաղտնիքները

700x467-regeri-chap85Պատրաստվում ենք ճամփորդել դեպի Սմբատաբերդ, կարծում եմ ավելի հետաքրքիր կլինի,եթե մինչև ճամփորդելը մի քիչ ուսումնասիրենք բերդի պատմությունը։
Սմբատաբերդը Վայոց ձորի մեծ ու հայտնի ամրոցներից մեկն է, հիմնվել է վաղ միջնադարում: 1605 թ. բերդը` Եղեգիս քաղաքի հետ հիմնովին ավերվել են պարսից շահ Աբասի արշավանքների հետևանքով:
Իր գոյության ընթացքում Սմբատաբերդը բազմիցս պաշարվել է թշնամու կողմից, սակայն մնացել է անառիկ:

Բերդը շատ իշախանական տների է պատկանել, բայց վերջին իշխանակն տունը որին պատկանել է եղել են Օրբելյանները։
13-15 դդ. Օրբելյանները, ամրացնելով բերդը, վերածել են հզոր պաշտպանական կառույցի:
Ամրոցին այս անունը տրվել է 19-րդ դարում` մերձակա գյուղերի բնակիչների կողմից. անվանակոչման համար առիթ է հանդիսացել Եղեգիս գյուղի Օրբելյանների տոհմական գերեզմանատանը գտնվող Սմբատ իշխանի 1280 թ. տապանաքարը:  Որոշ ուսումնասիրողներ գտնում են, որ Սմբատաբերդը Ստեփանոս Օրբելյանի կողմից հիշատակված Կապույտ բերդն է:
Բերդը ունի  կիսաբոլոր աշտարակներով օժտված հզոր պարիսպներ, որոնց բարձրությունը հասնում է 8-10 մետրի, լայնությունը` 3-5 մետրի: Պարիսպները շարված են բազալտի ճեղքված և կոփածո քարերով ու կրաշաղախով, բարձրությունը տեղ-տեղ անցնում է տասը մետրից, լայնությունը` երեքից հինգ մետր է:Կառուցված է երկարատև պաշտպանության համար, միջնադարյան բերդաշինության բոլոր կանոններով:

a7b7500e-730d-45b4-88df-568489196df7

Ընդհանուր երկարությունը մոտ մեկ կիլոմետր է: Ամրոցը պատնեշով բաժանվում է երկու մասի` հարավային և հյուսիսային: Երկուսն էլ ունեցել են միջնաբերդեր: Երկու հատվածներում էլ կան զորնոցների, ջրավազանների ավերակներ: Ունեցել է երեք մուտք` հյուսիս-արևելքից, հյուսիս-արևմուտքից և հյուսիսից:
Ամրոցն ունեցել է ընդհանուր պատով բաժանված երկու միջնաբերդեր` արևմտյան և արևելյան, որոնք կառուցված են ամենաբարձր կետերում: Արևմտյան միջնաբերդը վատ է պահպանվել: Այստեղ նկատելի են ուղղանկյուն-քառանկյունի կառույցների հիմնապատերը: Արևելյան միջնաբերդը անհամեմատ լավ է պահպանվել: Այն կիսաբոլոր ձգվում է ամրոցի ամենաբարձր` ժայռեղեն գագաթին, որոշ հատվածներում մինչև երեք մետր բարձրությամբ: Ներքուստ առկա են սենյակներ, որոնք միմյանց հետ հաղորդակցվում են միջանցքներով: Ամրոցի ներսում` պարիսպներին կից, պահպանվել են ճեղքված բազալտե քարերով կառուցված բազմաթիվ շինությունների փլատակներ, զորանոցներ: Ամրոցի ջուրը բերվել է Ցաղաց քար վանքի մոտերքից:

 

b83a84c4-d9ec-43d9-87fd-0cab840f29a2
Բերդից մոտ 800 մ հյուսիս-արևելք` նույն լեռնաբազուկի գագաթներից մեկի վրա պահպանվել են պատերի մնացորդներ, որոնք ակներևաբար վերաբերում են Սմբատաբերդին և մտնում են նրա ամրությունների համակարգի մեջ: Նմանատիպ փոքր կառույցների հետքեր են առկա Եղեգիսի կիրճը եզերող բարձրությունների վրա` Հերմոնից մինչև Շատին: Ամենայն հավանականությամբ դրանք ծառայել են որպես դիտակետեր:

Աղբյուր

Թողնել մեկնաբանություն