Ռեյ Բրեդբըրի։Օրիորդն ու մահը

1
Պատմվածքը մի կնոջ մասին էր, որ վախենում էր մահից ու կարծում էր, թե ամեն ժամ մահը գալու է ու իրեն տանի։ Նա փակվել էր տանը և տարիներ շարունակ դուրս չէր գալիս։ Իրեն միայն այցելում էին գյուղի երեխաները ու տանիքից ստուգում, թե արդյոք այդտեղ տարիներ շարունակ մարդ է ապրում։ Նրան թվում էր, թե մահը ընդունում էր տարբեր մարդկանց կերպարանքներ, որպեսզի իրեն չճանաչեն և գալիս էր, որպեսզի նրան տաներ։ Բոլորը կարծում էին, որ այդ կինը իրենցից էլ շատ կապրի։
Օրերից մի օր մի երիտասարդ է գալիս նրա տան մոտ;Բայց ինչպես բոլորը երիտասարդը չի թակում կնոջ տան դուռը, այլ պտտվում է տան շուրջը, որպեսզի կինը զգա, որ այդտեղ մարդ կա։ Կինը զգում է երիտասարդի ներկայությունը և ասում, որպեսզի հեռանա իր տան մոտից։ Երիտասարդը բնականաբար մերժում է, առաջարկելով մի կանաչ հեղուկ,որը կնոջը կերիտասարդացնի քսանչորս ժամով, իսկ հետո նա կքնի հավերժ։ Նա ճանաչեց պատանուն։ Նրանք վերջին անգամ իրար տեսել էին 70 տարի առաջ, բայց պատանին 21 տարեկանի տեսք ուներ։Երկար համոզելուց հետո, որ դա այն տղամարդն է այլ ոչ մահը կինը ընդունեց ու խմեց այդ հեղուկը։ Կինը խմում է այդ սրվակը և դառնում իր երազանքների աղջիկը, քանի որ նա միշտ վախեցել է ապրելուց։
Շատ հավանեցի պատմվածքի արագ շրջադարձը։Կարդալիս կարծում էի, թե այդպես չի ավարտվի և չէի կարծում որ կհամաձայնի երիտասարդի առաջարկած հեղուկը խմել։Կարծում եմ պատմվածքի գաղափարը այն էր, որ մարդուն կարող ես հաղթել միայն սրտի միջոցով, չէ որ պառավը սիրահարվեց, այդ պատճառով էլ բացեց դուռը:
Կարդա ՝ այստեղ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s