Ռեյ Բրեդբըրի։Մի սիրո պատմություն

download
Պատմվածքը ուսուցիչի և աշակերտի մասին էր, ովքեր իրար են սիրահարվում։ Ուսուցիչը՝ Անն Թեյլորը քսանչորս տարեկան օրիորդ էր։ Նա այն ուսուցիչների դասին էր պատկանում, որոնց երեխեները շատ էին սիրում։ Բոբ Սփոլդինգը նրա աշակերտը, աշխատասեր, ընկերասեր մի տղա էր։ Նա տասնչորս տարեկան էր։ Սիրում էր ամեն օր միայնակ քայլել փողոցով։
Օրերից մի օր Բոբը դասերից հետո մնաց, որպեսզի գրատախտակը մաքրի։ Անն Թեյլորին ասաց, որ ուզում է մնա ու միշտ մաքրի գրատախտակը, իսկ ուսուցչուհին համաձայնեց։ Մի անգամ էլ ուսուցչուհուն տեսավ իրենց փողոցի տներից մեկից դուրս գալուց, պարզվեց այդտեղ է ապրում։ Սկսեցին միասին դպրոց գնալ, ճանապարհին Բոբը օգնում էր ուսուցչուհուն գրքերը պահել, իսկ Անն Թեյլորը տեսնում էր նրա երջանկության աստիճանը այդ ժամանակ։ Նրանք խոսում էին գրքերից,տարբեր հեղինակներից և այն ամենից ինչը հետաքրքրում էր նրանց։ Տղային թվում էր, թե նա սիրահարվել է ուսուցչուհուն։ Բոբի հրավերով ամեն շաբաթ միասին գնում էին թիթեռ բռնելու։
Բայց օրերից մի օր ուսուցչուհին գիտակցելով այդ ամենը Բոբին ասաց, որպեսզի զրուցեն, նա արդեն հասկացել էր, թե ինչ թեմայով պետք է խոսեն։ Անն Թեյլորը նրան բացատրեց, որ մենք լավ ընկերներ ենք, բայց մեր տարիքային տարբերությունը շատ է ու կողքից նայողները ուրիշ բան կմտածեն։ Իսկ տղան ասաց՝ <<– Հա, – պատասխանեց: – Ուզում եք ասել, որ եթե տասը տարով մեծ լինեի ու ավելի բարձրահասակ, ամեն ինչ ուրիշ կերպ կլիներ, բայց հիմարություն է, – ասաց, – մարդուն հասակով դատելը:
– Աշխարհն այդպես չի կարծում:
– Բայց ես աշխարհը չեմ, – ընդվզեց Բոբը:
– Գիտեմ, որ հիմարություն է թվում, – ասաց ուսուցչուհին, – մանավանդ, երբ քեզ մեծ ու իրավացի ես զգում ու համարում ես, որ ամաչելու պատճառ չունես: Հիշիր, Բոբ, որ ամաչելու ոչ մի պատճառ չունես: Ազնիվ ու բարի ես եղել: Հույս ունեմ՝ ե՛ս էլ:>>
Նրանք սկսեցին էլ չշփվել, երբ Բոբը ընտանիքի հետ քաղաքից մեկնեց։ Ինչքան էլ մի քանի մղոն էին հեռացել, Կանաչ քաղաքից, բայց Բոբը այդպես էլ տասնվեց տարի հետ չեկավ այդ քաղաք։ Մոտ երեսուն տարեկանում ամուսնացավ։
Մի օր կնոջը թողեց հյուրանոցում ու գնաց Չիկագո, զբոսնելու ու իհարկե Անն Թեյլորին գտնելու համար։ Քաղաքում ոչ մեկ չէր հիշում նրա մասին։ Միայն մեկն էր, որ հիշեց կնոջը, ասաց, որ մահացել է դեռ 1936թ․Բոբի մեկնելուց հետո։ Պարզվեց, որ այդպես էլ չի ամուսնացել։ Բոբը գտավ գերեզմանատանը նրա քարը վրան գրված էր<< Անն Թեյլոր, ծնվել է 1910-ին մահացել 1936-ին>>։ Բոբը ցավով մտածեց << Օրիո՛րդ Թեյլոր, ախր հիմա քեզնից երեք տարով մեծ եմ:>>
Կարդա ՝ այստեղ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s