Ռեյ Բրեդբըրի։Լիճը

rey-bredbery-1
Պատմվածքը Հարոլդի մասին էր, ով պատմում էր իր մանկության ամենահիշարժան պահերից մեկի մասին։ Պատմում էր, որ իր մոր հետ ամեն ամառ գնում էին լիճ։ Այնտեղ ուներ մի ընկեր, ում անունը՝ Թալլի էր, նրանք նաև սովորում էին նույն դասարանում։ Տղան շատ էր սիրում Թալլիին և իր հետ լճում անցկացրած ժամանակը։ Մի անգամ, երբ նրանք կրկին լճում էին տղան հիշում էր, թե  ինչպես Թալլին իր գեղեցիկ հյուսերով մնավ լիճ ու այլևս դուրս չեկավ։ Այդ ժամանակ նա տասներկու տարեկան էր։ Երբ արդեն Թելլին չկար Հարոլդը կրկին գնում էր լիճ, բայց իրեն միշտ թվում էր,որ Թալլին դուրս կգա լճից և միասին ավազե ամրոցներ կկառուցեն։
Արդեն տասը տարի էր անցել, նրանք այլևս Լեյք Բլաֆ քաղաքում չէին ապրում։ Հարոլդը արդեն ամուսնացել էր Մարգրեթի հետ, և նրանք որոշել էին իրենց մեղրամիսը անցկացնել Լեյք Բլաֆ քաղաքում։ Մարգրեթը և Հարոլդը սիրում էին իրար (համենայն դեպս Հարոլդին էդպես էր թվում)։ Նրանք զբոսնեցին ամբողջ քաղաքով, երկու շաբաթ այնտեղ մնացին, ամեն տեղ միասին էին գնում, վերջին օրը նաև լիճ այցելեցին։ Բայց էնտեղ ամեն ինչ փոխվել էր։ Երեխաները քիչ էին, կուկուռուզ վաճառողները էլ չկային, Հարոլդին թվում էր, որ մայրը ավազներին նստած է և իրեն է սպասում։ Չկար նաև Թալլին։ Միայն ափի մոտ ամուսիններ էին նստած։ Հանկարծ փրկարարի նավակը մոտեցավ ափին ու նավակից մի պարկ իջեցրեց ։ Հարոլդը իրեն կորցրեց, հիշեց Թալլիին։ Մոտեցավ փրկարարին ու հարցրեց, թե ի՞նչ կա պարկում։ Փրկարարը ասաց, որ այսպիսի բան չէր տեսել, վերջին շրջանում լճում երեխաներ չեն խեղդվել, իսկ մնացածին էլ հատ առ հատ հիշում էր, այս դեպքը չէր կարողանում հիշել։ Հարոլդը ստիպեց, որ բացի պարկը։ Փրկարարը բացեց մի փոքր հատված, այդքան էլ էր բավական։Թալլին էր, նա դեռ տասներկու տարեկան էր մնացել, այն շիկահեր ու երկար հյուսերով աղջիկը, ով տասը տարի առաջ մտավ լիճ ու այդպես էլ դուրս չեկավ։
Կարդա ՝ այստեղ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s