Դենիել Քիզ. «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

2
Գիրքը երեսունյոթ ամյա Չարլի Գորդոնի օրագիրն է: Նա մտավոր հետամնաց էր և բուժումներ էր ստանում: Չարլին ամեն օր գրառումներ էր կատարում իր կատարած թեստերի և փորձերի մասին: Օրագիր պահելը նրան պրոֆեսոր Շտրաուսն էր խորհուրդ տվել, կարծում էր, որ էդպես ավելի շուտ կկարողանա մտքերը դասավորել։ Նրա թեստերից մեկը մի մկան` Էլջերնոնի հետ էր: Սկզբում մկնիկը նրան մշտապես հաղթում էր, դա Չարլիին շատ էր բարկացնում: Էլջերնոնը ու Չարլին նույն հիվանդությունն ունեին։ Այդ պատճառով փորձագետները Էլջերնոնի վրա փորձեր էին կատարում և եթե դրանք արդյունք էին ունենում, ապա նույնը փորձում էին նաև Չարլիի վրա: Չարլին չափազանց բարի ու ազնիվ մարդ էր։ Այնքան բարի էր, որ կարծում էր, թե իր արարքներից ուրախացող մարդիկ իր ընկերներն էին, այնինչ նրանք ուղղակի ծաղրում էին տղային։ Նա շատ փորձությունների միջով անցավ և դրանից հետո կարողացավ հաղթել Էլջերնոն մկանը: Չարլին շատ էր ուրախացել, չէ, որ նա մանկուց էր պայքարում մկան դեմ։ Օրեցօր նա ավելի բանիմաց էր դառնում և շատ բան հասկանում: Չարլին մի քիչ  խելք հավաքելուց հետո հասկացավ, որ այդ մարդիկ իրեն ծաղրում են և դադարեց շփվել նրանց հետ։ Օրագրի վերջում, կարծես թե նա արդեն բանիմաց մի գիտնական էր: Չարլին տարբեր հայտնագործություններ էր կատարում և գիտական աշխատանքներ գրում: Մեկ-մեկ նա էլ էր զարմանում իր խելացիության աստիճանի վրա։
Օրերից մի օր Էլջերնոնը մահացավ։ Չարիլին շատ տխրեց, նրանք արդեն էլ թշնամիներ չէին այնքան էին իրար հետ մրցել, որ ընկերներ էին դարձել։Չարլին մկանը դրեց լուցկու տուփի մեջ ու թաղեց լաբորատորիայի բակում։ Հաճախ էր այցելում նրան ու ծաղիկներ տանում։
Մկան մահը այդքան էլ լավ լուր չէր Չարլիի համար ։Օրեցօր նա սկսում էր մոռանալ իր իմացածը: Սկզբում կետադրությունն ու ուղղագրությունն էր մոռանում, իսկ հետո տան հասցեն , իր իմացած լեզուները և այսպես անվերջ նրա հիշողությունը նվազում էր: Բայց նա չէր դադարում այդ ամենը պատմել իր օրագրում։ Նրան սկսել էին էլի ծաղրել, ծիծաղել վրան։ Որոշեց Նյու Յորքից ընդմիշտ հեռանալ:Ոմանք խղճում էին նրան ոմանք ծիծաղում։ Աշխատանքի վայրում, լաբորատորիայում սկսել էին նրան խղճալ իսկ նա դա չէր ուզում։ Ասելով թե , <<Մի այնպիսի տեղ եմ գնալու որտեղ ոչմեկ չգիտի որ Չարլի Գորդոնը մի ժամանակ հանճար է եղել իսկ հիմա նույնիսկ գիրք կարթալ կամ ճիշտ գրել չի կարողանում:>>
Նա մեկնեց թողելով իր օրագիրը և հետգրություններ․
Հ.Գ. խնդրում եմ ասեք դոկտոր Նեմուրին որ եթե ինքը այդքան շատ չջղայնանա, երբ մարդիկ իր վրա ծիծաղում են ինքը ավելի շատ ընկերներ կունենա: Շատ հեշտ է ընկերներ ունենալը երբ թողնում ես որ մարդիկ քեզ վրա ծիծաղեն: Այնտեղ ուր գնում եմ ես լիքը ընկերներ եմ ունենալու:
Հ.Հ.Գ. Խնդրում եմ եթե հարմար լինի մեկմեկ մի քիչ ծաղիկներ դրեք պարտեզում Էլջերնոնի գերեզմանին…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s